ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
13 հոկտեմբերի 1998 թ.
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1 ԵՎ 3 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`
1) 1 հոդվածի երրորդ մասում «դ» ենթակետով» բառերը փոխարինել «ը» ենթակետով» բառերով.
2) 3 հոդվածի`
ա) 2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) բնակելի շենքերում պետական սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները.».
բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով`
«ը) բնակելի շենքերում համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից համայնքին հայեցողական սեփականության իրավունքով հանձնված ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները, եթե դրանք`
- տրամադրված են վարձակալության ոչ պետական տնտեսավարող սուբյեկտներին կամ քաղաքացիներին մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը,
- տրամադրված են «փոքր» օբյեկտներին` վարձակալության կամ մշտական օգտագործման նպատակով:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|