ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 473-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի ամենամյա պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի ամենամյա պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակներում սույն որոշման հավելվածում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 15-րդ կետի դրույթին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով, որի կիրառումը համարվում է ոչ թե պարտադիր պայման, այլ հնարավորություն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը անհրաժեշտության կամ մատակարարների կողմից հրաժարվելու պարագայում կարիքը գնման մրցակցային ձևով բավարարելու հնարավորության ապահովման նպատակով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 473-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Կազմակերպության անվանումը |
Սարքավորման անվանումը |
Մատակարարումը, ծառայությունը, աշխատանքը |
Ծանոթություն |
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՍԱՐՔԵՐ, ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ | ||||
1. |
«Իժոռսկիե զավոդի» ՀԲԸ(ПАО «Ижорские заводы») |
ՋՋԷՌ-440 ռեակտորային տեղակայանք |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
2. |
ՇԿՈԴԱ ա.ս. Չեխիա |
Ռեակտորային տեղակայանք, համակարգեր և կոմպոնենտներ |
Արդիականացված սարքավորումների և պահեստամասերի արտադրող |
|
Ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգ (СУЗ) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|||
Արտահոսքի հայտնաբերման համալիր տեղեկատվական համակարգ (КИСОТ) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|||
3. |
«ՑԿԲՄ» ԲԸ, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ |
Գլխավոր շրջանառու պոմպային ագրեգատ |
ԳՑՆ-317(ГЦН-317) պոմպի և նրա պահեստամասերի արտադրող |
|
I կոնտուրի ցածր ճնշման վթարային սնող պոմպային ագրեգատ |
ՑՆ400-20Ա(ЦН400-20А) պոմպի և նրա պահեստամասերի արտադրող | |||
«Էլսիբ» ԳԱՄ, ք. Նովոսիբիրսկ, ՌԴ |
Գլխավոր շրջանառու պոմպային ագրեգատ |
ԱՎՑ 1600-1500 ՈՒ5 (АВЦ 1600-1500 У5) էլ. շարժիչի և նրա պահեստամասերի արտադրող | ||
I կոնտուրի ցածր ճնշման վթարային սնող պոմպային ագրեգատ |
ԱԴԺԱ-500-6000-4ՈՒԽԼ4 (АДЖА-500-6000-4УХЛ4) | |||
4. |
Բոպպ & Ռոյտեր «Bopp & Reuther Sicherheits-und Regelarmatuern GmbH», Գերմանիա ** |
Շոգեգեներատորի ապահովիչ փական |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
5. |
ՍԵԲԻՄ |
Ծավալի փոխհատուցիչի ապահովիչ փական |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
6. |
«ՆՏԼ Պրիբոր» ՍՊԸ |
Ներռեակտորային վերահսկման համակարգ (СВРТК) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
7. |
«Բելէներգոմաշ» ԲԸ |
Եռակցողների ատեստավորման համար անհրաժեշտ փորձանմուշներ |
Խողովակներ, ձևավորվածքներ և մետաղներ արտադրող |
|
8. |
«ԶԻՕ-Պոդոլսկ» ԲԸ |
Շոգեգեներատոր |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
Զատիչ-շոգեգերտաքացուցիչ (СПП) | ||||
I կոնտուրի զսպանակագնդային հենարաններ | ||||
9. |
«Էներգոմաշ (Չեխով)-ՉԶԷՄ» ՓԲԸ, ՌԴ ք. Չեխով |
I կոնտուրի գլխավոր փակիչ սողնակ (ГЗЗ) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
Թարմ գոլորշու և սնող ջրի համակարգերի փականներ և սողնակներ | ||||
10. |
«ՍՈՅՈՒԶ 01» ՓԲԸ, ՌԴ(«СОЮЗ 01» ЗАО, РФ) ** |
Շոգեգեներատորների մակարդակի վթարային կարգավորման փական (АРУ ПГ) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող | |
11. |
«ՍԳԱՄ «Իմպուլս» ՄԲԸ |
Ռեակտորի նեյտրոնային հոսքի հսկման համակարգ |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
Բորաթթվի լուծույթի նեյտրոնային վերլուծության համակարգ | ||||
12. |
ԳԱՄ «Ռադիկո» |
I կոնտուրից դեպի II կոնտուր արտահոսքի որոշման համակարգ(Ազոտ-16) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
13. |
«ՎՖ» ընկերություն, Չեխիա(Компания VF, a.s.) ** |
Անհատական դոզիմետրիկ հսկողության համակարգ |
Ծրագրի կազմող, սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
14. |
«Սիլովիյե մաշինի» ՀԲԸ, |
Տուրբոգեներատոր |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
15. |
«Տուրբոատոմ» ՀԲԸ, |
Շոգետուրբին |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
Շոգետուրբինի օժանդակ սարքավորումներ | ||||
16. |
«Զապորոժտրանսֆորմատոր» ՄԲԸ, ՈՒՀ (ЧАО «Запорожтрансформатор») ** |
Տրանսֆորմատոր ուժային, յուղային |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
17. |
«ԻԿ Տեխատոմսերվիս» ՍՊԸ(ООО «ИК Техатомсервис») |
Շոգետուրբինի խտացուցիչ և նրա գնդիկային մաքրման սարքավորման տեղակայում |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
18. |
«Էմերսոն» քոմպանի |
ՖԻՇԵՐ ՀՊԴ 6x51/4" |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
19. |
Մետսո Աուտոմատիոն Ինք. |
Տ4Դ06 (Т4Д06) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
20. |
«Համմելմանն ՍՆԳ ԳմբՀ», Գերմանիա |
Բարձր ճնշման պոմպ |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
21. |
«Մալիշևի անվ. գործարան», |
Վթարային էլեկտրոմատակարարման դիզել գեներատոր (ДГ) 15Դ100 (15Д100) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
22. |
«Օսերիքս» ՍԱ |
Գամմա դեֆեկտոսկոպ Էքսեռտուս դյուալ 120(Exertus Dual 120) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
23. |
«Հ/Մ«ԻԶՈՏՈՊ» ԲԲԸ |
Ir-192 իոնիզացման ճառագայթման աղբյուր |
Մատակարար |
|
24. |
«Վեստրոն» ՍՊԸ |
ԱԷԿ-ի տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգեր և սարքավորումներ, դիզել գեներատորի ավտոմատ ղեկավարման համակարգ, աստիճանային թողարկման ավտոմատային համակարգ (АСП) |
Ծրագրի կազմող, սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
25. |
«ՏՎԷԼ» ԲԲԸ, ք. Մոսկվա, ՌԴ (ОАО «ТВЭЛ»)* |
Միջուկային վառելիք |
Միջուկային վառելիքի մատակարար |
|
26. |
ԻՄՀ ՊԱՄՊՍ ՕԼՕՄՕՈՒՍ ա.ս. |
Պատասխանատու սպառիչների հովացման համակարգի պոմպ (НСО) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
27. |
«Սումսկոե մաշինոստրոիտելնոե ՆՊՕ» ՀԲԱ |
Սնող էլեկտրապոմպ (ПЭН)ՊԷԱ-850-65 (ПЭА-850-65) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
Վթարային սնող պոմպ (АПЭН) և վթարային սեյսմիկ պոմպ (АСН) ՍՊԷ-65-56 (СПЭ-65-56) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|||
I կոնտուրի վթարային սնող պոմպ (АПН) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|||
28. |
ԳԱՁ «Գիդրոապպարատուրա» ՓԲԸ (ЗАО НПП «ГИДРОАППАРАТУРА») |
II կոնտուրի վթարային սառեցման կոնդենսատային պոմպ (АКН) Կս 32-150 |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
29. |
«Լեբեդյանսկի մաշինոստրոիտելնի զավոդ» ՍՊԸ |
I կոնտուրի սնող պոմպ (ПН) ՊՏ 6/160-Ս |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
30. |
«ՍՈՒՄՍԿՈԵ ՆՊՕ» ՀԲԸ, |
Կոնդենսատորի |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
31. |
«Գրունդֆուս պամպս քորփորեյշն» Դանիա(«Grundfos Pumps Corporation»)** |
Տուրբոգեներատորի օժանդակ համակարգերի պոմպեր ՍՌՆ 15-12 |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
32. |
«ՍԻԳՄԱ ԳՐՈՒՊ» ԲԸ |
Ցայտաջրամուղային տեղակայանքի պոմպային ագրեգատ(НБС) |
Ա-200-ՆՔԴ-415-34-Ա8-ՖԵ(A-200-NQD-415-34-A8-FE) պոմպի և նրա պահեստամասերի արտադրող |
|
«ԱՏԲ ՍԵՎԵՌ ԴՕՕ» |
2.ԶԿԵՏ 280 ՄՍ-4(2.ZKET 280 MS-4)էլ. շարժիչի և նրա պահեստամասերի արտադրող | |||
33. |
«ԲԻՍ» ՓԲԸ, |
125/25 տ.ուժ, |
Ծրագրի կազմող, սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
Վթարային կանգի և հետվթարային մոնիթորինգի համակարգ (ПАО и СПМ) |
Ծրագրի կազմող, սարքավորման և պահեստամասերի արտադրող | |||
34. |
«ՍԻՆԵՏԻԿ» ԲԸ, |
250/32/2 տ.ուժ բեռնունակությամբ կամրջակային կռունկի հսկման և կառավարման համակարգ |
Ծրագրի կազմող, սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
35. |
«ՀԱՅԱՏՈՄ» ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ |
Արդյունաբերական հակասեյսմիկ պաշտպանության համակարգ (СИАЗ) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
Լիամասշտաբ վարժասարք | ||||
Հիդրոմեղմիչների կոթի դիրքի և յուղի վերահսկման համակարգ | ||||
36. |
ՎՈՒԵԶ ա.ս. |
Օդորակման և օդափոխման օդի տաքացման համակարգ(ОВКВ) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
37. |
«ՕՌԱՆՈ ՏՆ» |
Օգտագործված վառելիքի պահեստարան |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
38. |
«ՊՈԶԻՏԻՎ» ՍՊԸ |
Ներռեակտորային տվիչների հավաքածու |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
39. |
«Կիսլորոդմաշ» ՍՊԸ |
Թթվածնաազոտային տեղակայանք |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
40. |
«ՍՆԻԻՊ» ԲԸ |
Ներռեակտորային և տեխնոլոգիական հսկման համակարգ |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
41. |
«Ռակուրս Ինժինիրինգ» ՍՊԸ |
Տուրբոգեներատորի տեխնոլոգիական հսկման համակարգ (СТК) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
42. |
«ԴԻՔՍ ԻՆՏԵՐԹՐԵՅԴ ՕՕԴ» |
Ռեակտորային տեղակայանքի հզորության ավտոմատ կարգավորիչ (АРМ-4) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
43. |
«ՎեստԻնժինիրինգ» ՍՊԸ |
Ինֆորմացիոն հաշվողական համակարգի ծրագրա-տեխնիկական համալիր արդյունաբերական համակարգիչ (ПК ПТК ИВС) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
44. |
ԳԱԿ «ԷԿՌԱ» ՍՊԸ |
Անխափան սնուցման ավտոմատ համակարգ(АБП) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
45. |
«Ակկու-Ֆերտրիբ» ՍՊԸ |
Կուտակիչ մարտկոցներ(2БАБ-1, 2; ОАБ, АБ ГДС; АБ ОРУ) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
46. |
«Կոնտակտոր» ԲԸ |
Ավտոմատ անջատիչներ ԱՎ2Մ (АВ2М) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
47. |
«Կորպորացիյա ԱԿ «ԷՍԿՄ» ՍՊԸ |
Հոսանքահաղորդիչներ(Токопроводы) |
Սարքավորման և պահեստամասերի արտադրող |
|
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ||||
48. |
«Գիդրոպրեսս» ԲԸՓԿԲ |
ՋՋԷՌ-440 ռեակտորային |
Գլխավոր նախագծող, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
49. |
«ԱՍԷ» ԲԸԻԸ, ք. Նիժնի |
ՀԱԷԿ համակարգեր |
Նախագծող, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
50. |
«Կուրչատովսկի |
ՋՋԷՌ-440 ռեակտորային տեղակայանք |
ՀԱԷԿ-ի նախագծի գիտական ղեկավար, հեղինակային հսկողություն |
|
«Կասկադ» ծրագրային համակարգով ՋՋԷՌ-ների ակտիվ գոտու նեյտրոնաֆիզիկական հաշվարկների կատարման իրավունքի պահպանում |
Մասնագետների ատեստավորում | |||
51. |
«Միջուկային և ռադիացիոն |
ՋՋԷՌ-440 ռեակտորային |
Լիցենզիայի պայմաններում նախատեսված փաստաթղթերի, լիցենզավորվող աշխատանքների որակի ապահովման ծրագրերի,տեղակայանքները շահագործումից հանելու նախագծերի և ծրագրերի, մոդիֆիկացիայի տեխնիկական պահանջների փորձագիտական եզրակացության մոդիֆիկացիայի իրականացման մասին տեխնիկական որոշման փորձագիտական եզրակացության, ատոմակայանների և ատոմային ռեակտորով այլ կառույցների վերաբերյալ փորձագիտական եզրակացության փորձաքննության մատակարարում: Բարձր ռադիոակտիվ թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցների վերաբերյալ փորձագիտական եզրակացության մատակարարում |
|
52. |
«ՀԱՅԱՏՈՄ» ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ |
ԱԷԿ-ի համակարգեր |
Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր և ընկերության կողմից նախագծած/պատրաստված սարքերի, սարքավորումների, համակարգերի անվտանգության վերլուծությունների հաշվետվությունների և նախագծերի մշակում |
|
Լիամասշտաբ վարժասարք |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն | |||
Հիդրոմեղմիչների կոթի դիրքի և յուղի վերահսկման համակարգ | ||||
53. |
ՇԿՈԴԱ ա.ս. Չեխիա |
ՋՋԷՌ-440 ռեակտորային |
Արդիականացված հանգույցների նախագծում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
54. |
«ՑԿԲՄ» ԲԸ, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ (АО «ЦКБМ»)* |
Գլխավոր շրջանառու պոմպ (ГЦН) |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
55. |
ԲոպպՌոյտեր |
Շոգեգեներատորի ապահովիչ փական |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
56. |
ՍԵԲԻՄ |
Ծավալի փոխհատուցիչի ապահովիչ փական Tandem Լ0957/077(Тандем L0957/077) |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
57. |
«ՆՏԼ Պրիբոր» ՍՊԸ |
Ներռեակտորային վերահսկման համակարգ (СВРТК) |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն, |
|
58. |
«ՎեստԻնժինիրինգ» ՍՊԸ |
Ինֆորմացիոն հաշվողական համակարգի ծրագրա-տեխնիկական համալիր արդյունաբերական համակարգիչ (ПК ПТК ИВС) |
Թողարկա-կարգաբերման ծառայություններ | |
59. |
«ԿՈՄՏԵԽ» ՍՊԸ |
Միջուկային վառելիքի վերալիցքավորման մեքենա |
Արդիականացված ծրագրի սպասարկում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
60. |
«Էներգոմաշ (Չեխով)- ՉԶԷՄ» ՓԲԸ, |
I կոնտուրի գլխավոր փակիչ սողնակ (ГЗЗ) |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
61. |
«ՍԳԱՄ «Իմպուլս» ՄԲԸ |
Ռեակտորի նեյտրոնային հոսքի հսկման համակարգ |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
Բորաթթվի լուծույթի նեյտրոնային վերլուծության համակարգ | ||||
62. |
«ՎՖ» ընկերություն, Չեխիա(Компания VF, a.s.) |
Անհատական դոզիմետրիկ հսկողության համակարգ |
Ծրագրի սպասարկում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
63. |
«Ռադիկո» ԳԱՄ |
I կոնտուրից դեպի II կոնտուր արտահոսքի որոշման համակարգ |
Ծրագրի սպասարկում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
64. |
«Սիլովիյե մաշինի» ՀԲԸ, |
Տուրբոգեներատոր |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
Տուրբոգեներատորի գրգռման համակարգ | ||||
65. |
«Տուրբոատոմ» ՀԲԸ, |
Շոգետուրբինի օժանդակ սարքավորումներ |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
66. |
«ԻԿ Տեխատոմսերվիս» ՍՊԸ |
Շոգետուրբինի խտացուցիչ |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
Շոգետուրբինի խտացուցիչի գնդիկային մաքրման համակարգ | ||||
67. |
ՎՈՒՅԵ ա.ս. |
ՋՋԷՌ-440 ռեակտորային |
Նախագծում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
68. |
ՎՈՒԵԶ ա.ս. |
I կոնտուրի բոքսի ցանցային զտիչ |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
Բլոկային կառավարման վահանակի (БЩУ-2) օդորակման և օդափոխման օդի տաքացման համակարգ(ОВКВ) | ||||
69. |
«Դիվիզե ԷՆԵՐԳՕՊՌՕՅԵԿՏ ՊՐԱՀԱ» Չեխիա |
ՋՋԷՌ-440 ռեակտորային |
Նախագծում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
70. |
«Մալիշևի անվ. գործարան», |
Վթարային էլեկտրոմատակարարման դիզել գեներատոր (ДГ) 15Դ100 (15Д100) |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
71. |
«Ատոմպրոեկտ» ԲԸ, |
ԱԷԿ-ի ջրահովացման աշտարակներ |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
72. |
«Վեստրոն» ՍՊԸ |
ԱԷԿ-ի տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգեր և սարքավորումներ, դիզել գեներատորի ավտոմատ ղեկավարման համակարգ, աստիճանային թողարկման ավտոմատային համակարգ (АСП) |
Ծրագրի սպասարկում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
73. |
«ՏՎԷԼ» ԲԲԸ, |
Վիբրոկայուն պրոֆիլավորված 3.82 հարստացմամբ միջուկային վառելիքի 6-րդ տարվա շահագործման հիմնավորում: |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
74. |
«ՎՆԻԻԱԷՍ» ԲԸ, |
Միջուկային վառելիք |
Վառելիքի բեռնավորման նեյտրոնաֆիզիկական բնութագրերի փորձագիտություն, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
«Պահանջներ Հայկական ԱԷԿ 2-րդ բլոկի վառելիքի բեռնման նեյտրոնա-ֆիզիկական բնութագրերի ալբոմի բովանդակության» |
Ղեկավարող փաստաթղթի մշակում | |||
«ՀԱԷԿ 2-րդ բլոկի վառելիքի բեռնման շահագործվող նեյտրոնա-ֆիզիկական հաշվարկների անվանացուցակ(номенклатура)» |
Ղեկավարող փաստաթղթի մշակում | |||
75. |
Գլխավոր նյութագիտական կազմակերպություն |
ՀԱԷԿ-ի մասնագետների ուսուցում և ատեստավորում |
||
76. |
«ՆՊՑ ԷԽՕ +» ԲԲԸ |
ՀԱԷԿ-ի անվտանգության և շահագործման վրա ազդող հիմնական համակարգերի և կոմպոնենտների եռակցման կարերի և հիմնական մետաղի վերահսկողության ավտոմատացված ուլտրաձայնային արատորոշման ծրագիր |
Ծրագրի կազմում, ատեստավորում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
77. |
Գլխավոր նյութագիտական կազմակերպություն |
ՀԱԷԿ-ի անվտանգության և շահագործման վրա ազդող հիմնական համակարգեր և կոմպոնենտներ |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
Նյութագիտական փորձագիտության և մետաղների վերահսկողության չափման միջոցներ և սարքեր |
Ստուգաչափում, վկայագրում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն | |||
78. |
«Կիսլորոդմաշ» ՍՊԸ |
Թթվածնաազոտային տեղակայանք |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
79. |
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ «ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ» մասնաճյուղ, ՀՀ |
Տրանսֆորմատորային և տուրբինային յուղեր |
Անկախ և լրիվ փորձաքննություն |
|
80. |
«Ռիսկ ինժեներինգ» ԲԸ |
Երկրաշարժի ժամանակ ռեակտորի անվտանգ կանգառի համար անհրաժեշտ շենքեր, համակարգեր և սարքավորումներ |
Նախագծում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն: Շենք-շինությունների մոդելավորում, հիմք-շինություն փոխազդեցությունների գնահատում, միջհարկանի հակազդմանսպեկտրների մշակում, կառույցների սեյսմակայունության գնահատում |
|
81. |
«ՑԿՏԻ-ՎԻԲՐՈՍԵՅՍՄ» ՍՊԸ |
Ցանկում ընդգրկված համակարգերի սեյսմակայունության վերաբերյալ հիմնավորում, փորձարկում, հաշվարկների իրականացում, սեյսմիկ ուժեղացման միջոցառումների մշակում |
||
82. |
«ՕՌԱՆՈ ՏՆ» |
Օգտագործված վառելիքի պահեստարան |
Նախագծում, հեղինակային հսկողություն |
|
83. |
«ՍՆԻԻՊ» ԲԸ |
Ներռեակտորային և տեխնոլոգիական հսկման համակարգ |
Կարգաբերում |
|
84. |
«Զապոռոժտրանսֆորմատոր» ՄԲԸ, ՈՒՀ (ЧАО «Запорожтрансформатор») ** |
Տրանսֆորմատոր ուժային, յուղային |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
85. |
ԳԱԿ «ԷԿՌԱ» ՍՊԸ |
Անխափան սնուցման ավտոմատ համակարգ(АБП) |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
86. |
«Ակկու-Ֆերտրիբ»ՍՊԸ |
Կուտակիչ մարտկոցներ(2БАБ-1, 2; ОАБ, АБ ГДС; АБ ОРУ |
Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն |
|
87. |
«Եդինիե Տեխնոլոգիի վ Էներգետիկե» ԲԸ |
Խորը գոլորշիացման համակարգ (УГУ) |
Թողարկա-կարգաբերման ծառայություններ |
|
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||
88. |
ՇԿՈԴԱ ա.ս. Չեխիա |
ՋՋԷՌ-440 ռեակտորային տեղակայանքի, համակարգերի և կոմպոնենտների եռակցման կարեր և հիմնական մետաղ |
Վերահսկողություն |
|
89. |
ԲԲԸ «ՆՊՑ ԷԽՕ +» |
Առաջին կոնտուրի խողովակաշարերի եռակցման կարեր և հիմնական մետաղ |
– Վերահսկողություն. |
|
90. |
«ՀԱՅԱՏՈՄ» ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ |
Լիամասշտաբ վարժասարք |
Տեղակայում, կարգաբերում |
|
91. |
«Զապորոժտրանսֆորմատոր» ՄԲԸ, ՈՒՀ (ЧАО «Запорожтрансформатор») ** |
Տրանսֆորմատոր ուժային, յուղային |
Հիմնանորոգում |
|
92. |
ԳԱԿ «ԷԿՌԱ» ՍՊԸ |
Անխափան սնուցման ավտոմատ համակարգ(АБП) |
Վերանորոգում |
|
93. |
«Ատոմէներգոռեմոնտ» ԲԸ |
Տուրբոգեներատոր |
Հիմնանորոգում |
|
Տուրբոգեներատորի գրգռման համակարգ | ||||
Շոգետուրբին | ||||
Տուրբոագրեգատի օժանդակ համակարգեր |
* - Համաձայն «Ռոսատոմ» պետկոռպոռացիայի հրամանի №1/170-П առ 04.08.16г նշված կազմակերպությունների հետ բոլոր գործարքները պետք է իրականացվեն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ (АО «Русатом Сервис») միջնորդությամբ:
** - Նշված մատակարարներից գործարքները կարող են իրականացվել նաև վերջիններիս կողմից սահմանված պաշտոնական ներկայացուցիչներից:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |