Գլխավոր տեղեկություն
Номер
N 473-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2020-01.11.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2020
Дата вступления в силу
07.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 473-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի ամենամյա պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի ամենամյա պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակներում սույն որոշման հավելվածում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 15-րդ կետի դրույթին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով, որի կիրառումը համարվում է ոչ թե պարտադիր պայման, այլ հնարավորություն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը անհրաժեշտության կամ մատակարարների կողմից հրաժարվելու պարագայում կարիքը գնման մրցակցային ձևով բավարարելու հնարավորության ապահովման նպատակով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 6

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 473-Ա որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

Սարքավորման անվանումը

Մատակարարումը, ծառայությունը, աշխատանքը

Ծանոթություն

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՍԱՐՔԵՐ, ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ

 1.

 «Իժոռսկիե զավոդի» ՀԲԸ(ПАО «Ижорские заводы»)

ՋՋԷՌ-440 ռեակտորային տեղակայանք

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 2.

ՇԿՈԴԱ ա.ս. Չեխիա
(SKODA JS a.s.)

Ռեակտորային տեղակայանք, համակարգեր և կոմպոնենտներ

Արդիականացված սարքավորումների և պահեստամասերի արտադրող

 

Ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգ (СУЗ)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

Արտահոսքի հայտնաբերման համալիր տեղեկատվական համակարգ (КИСОТ)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 3.

«ՑԿԲՄ» ԲԸ, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
(АО «ЦКБМ»)*

Գլխավոր շրջանառու պոմպային ագրեգատ
ԳՑՆ-317 (ГЦН-317)

ԳՑՆ-317(ГЦН-317) պոմպի և նրա պահեստամասերի արտադրող

 

I կոնտուրի ցածր ճնշման վթարային սնող պոմպային ագրեգատ

ՑՆ400-20Ա(ЦН400-20А) պոմպի և նրա պահեստամասերի արտադրող

 «Էլսիբ» ԳԱՄ, ք. Նովոսիբիրսկ, ՌԴ
 (НПО «ЭЛСИБ»)*

Գլխավոր շրջանառու պոմպային ագրեգատ
ԳՑՆ-317 (ГЦН-317)

ԱՎՑ 1600-1500 ՈՒ5 (АВЦ 1600-1500 У5) էլ. շարժիչի և նրա պահեստամասերի արտադրող

I կոնտուրի ցածր ճնշման վթարային սնող պոմպային ագրեգատ

ԱԴԺԱ-500-6000-4ՈՒԽԼ4 (АДЖА-500-6000-4УХЛ4)
էլ. շարժիչի և նրա պահեստամասերի արտադրող

 4.

Բոպպ & Ռոյտեր «Bopp & Reuther Sicherheits-und Regelarmatuern GmbH», Գերմանիա **

Շոգեգեներատորի ապահովիչ փական
ՍԻԶ 2507 (SIZ 2507)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 5.

ՍԵԲԻՄ
Weir Flow Control France - SEBIM - Saint Victore **

Ծավալի փոխհատուցիչի ապահովիչ փական
Տանդեմ Լ0957/077(Tandem L0957/077)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 6.

«ՆՏԼ Պրիբոր» ՍՊԸ
ՌԴ ք. Մոսկվա
(ООО «НТЛ-Прибор») **

Ներռեակտորային վերահսկման համակարգ (СВРТК)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 7.

«Բելէներգոմաշ» ԲԸ
ՌԴ ք. Մոսկվա
(АО «Белэнергомаш»)

Եռակցողների ատեստավորման համար անհրաժեշտ փորձանմուշներ

Խողովակներ, ձևավորվածքներ և մետաղներ արտադրող

 

 8.

«ԶԻՕ-Պոդոլսկ» ԲԸ
ՌԴ ք. Պոդոլսկ
(АО «ЗИО-Подольск») *

Շոգեգեներատոր

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

Զատիչ-շոգեգերտաքացուցիչ (СПП)

I կոնտուրի զսպանակագնդային հենարաններ

 9.

«Էներգոմաշ (Չեխով)-ՉԶԷՄ» ՓԲԸ, ՌԴ ք. Չեխով
(ЗАО «Энергомаш (Чехов)- ЧЗЭМ») *

I կոնտուրի գլխավոր փակիչ սողնակ (ГЗЗ)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

Թարմ գոլորշու և սնող ջրի համակարգերի փականներ և սողնակներ

 10.

«ՍՈՅՈՒԶ 01» ՓԲԸ, ՌԴ(«СОЮЗ 01» ЗАО, РФ) **

Շոգեգեներատորների մակարդակի վթարային կարգավորման փական

(АРУ ПГ)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 11.

«ՍԳԱՄ «Իմպուլս» ՄԲԸ
ք. Սևեռոդոնեցկ, ՈՒՀ
(ЧАО «СНПО «Импульс») **

Ռեակտորի նեյտրոնային հոսքի հսկման համակարգ

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

Բորաթթվի լուծույթի նեյտրոնային վերլուծության համակարգ

 12.

ԳԱՄ «Ռադիկո»
ք. Օբնինսկ, ՌԴ
(ООО НПП «РАДИКО») **

I կոնտուրից դեպի II կոնտուր արտահոսքի որոշման համակարգ(Ազոտ-16)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 13.

«ՎՖ» ընկերություն, Չեխիա(Компания VF, a.s.) **

Անհատական դոզիմետրիկ հսկողության համակարգ

Ծրագրի կազմող, սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 14.

«Սիլովիյե մաշինի» ՀԲԸ,
ՌԴ ք. Սանկտ Պետերբուրգ(ПАО «Силовые машины»)*

Տուրբոգեներատոր

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 15.

«Տուրբոատոմ» ՀԲԸ,
ք. Խարկով ՈՒՀ
(ПАО «Турбоатом») **

Շոգետուրբին

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

Շոգետուրբինի օժանդակ սարքավորումներ

 16.

«Զապորոժտրանսֆորմատոր» ՄԲԸ, ՈՒՀ (ЧАО «Запорожтрансформатор») **

Տրանսֆորմատոր ուժային, յուղային

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 17.

«ԻԿ Տեխատոմսերվիս» ՍՊԸ(ООО «ИК Техатомсервис»)

Շոգետուրբինի խտացուցիչ և նրա գնդիկային մաքրման սարքավորման տեղակայում

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 18.

«Էմերսոն» քոմպանի
(Emerson co.) **

ՖԻՇԵՐ ՀՊԴ 6x51/4"
(FISER HPD 6x5 1/4 ")

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 19.

Մետսո Աուտոմատիոն Ինք.
Ֆինլանդիա
(Metso Automation Inc) **

Տ4Դ06 (Т4Д06)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 20.

«Համմելմանն ՍՆԳ ԳմբՀ», Գերմանիա
(HAMMELMANN SNG GmbH)

Բարձր ճնշման պոմպ
ՀամմելմաննՀԴՊ-173(HDP-173 (BO.01173.0655))

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 21.

«Մալիշևի անվ. գործարան»,
ք. Խարկով, ՈՒՀ
(Завод им. Малышева) **

Վթարային էլեկտրոմատակարարման դիզել գեներատոր (ДГ) 15Դ100 (15Д100)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 22.

«Օսերիքս» ՍԱ
Բելգիա
(«Oserix sa.»)

Գամմա դեֆեկտոսկոպ Էքսեռտուս դյուալ 120(Exertus Dual 120)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 23.

«Հ/Մ«ԻԶՈՏՈՊ» ԲԲԸ
ք. Մոսկվա, ՌԴ
(ОАО «ВО «ИЗОТОП»)

Ir-192 իոնիզացման ճառագայթման աղբյուր

Մատակարար

 

 24.

«Վեստրոն» ՍՊԸ
ք. Խարկով, ՈՒՀ
(ООО «Вестрон»)

ԱԷԿ-ի տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգեր և սարքավորումներ, դիզել գեներատորի ավտոմատ ղեկավարման համակարգ, աստիճանային թողարկման ավտոմատային համակարգ (АСП)

Ծրագրի կազմող, սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 25.

«ՏՎԷԼ» ԲԲԸ, ք. Մոսկվա, ՌԴ (ОАО «ТВЭЛ»)*

Միջուկային վառելիք

Միջուկային վառելիքի մատակարար

 

 26.

ԻՄՀ ՊԱՄՊՍ ՕԼՕՄՕՈՒՍ ա.ս.
Չեխիա
(ISH PUMPS OLOMOUC a.s.)

Պատասխանատու սպառիչների հովացման համակարգի պոմպ (НСО)
300-250-ՆՀԳ-500-55-ԶԶԴ-20-09
(300-250-NHG-500-55-ZZD-20-09)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 27.

 «Սումսկոե մաշինոստրոիտելնոե ՆՊՕ» ՀԲԱ
ք. Սումի, ՈՒՀ
(ПАО «Сумское машиностроительное НПО»)

Սնող էլեկտրապոմպ (ПЭН)ՊԷԱ-850-65

(ПЭА-850-65)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

Վթարային սնող պոմպ (АПЭН) և վթարային սեյսմիկ պոմպ (АСН) ՍՊԷ-65-56 (СПЭ-65-56)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

I կոնտուրի վթարային սնող պոմպ (АПН)
ՑՆ-65-130 (ЦН-65-130)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 28.

ԳԱՁ «Գիդրոապպարատուրա» ՓԲԸ (ЗАО НПП «ГИДРОАППАРАТУРА»)

II կոնտուրի վթարային սառեցման կոնդենսատային պոմպ (АКН) Կս 32-150
(Кс 32-150)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 29.

«Լեբեդյանսկի մաշինոստրոիտելնի զավոդ» ՍՊԸ
ք. Լեբեդյանսկ, ՌԴ(Лебедянский машиностроительный завод)

I կոնտուրի սնող պոմպ (ПН) ՊՏ 6/160-Ս
(ПТ 6/160-С)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 30.

«ՍՈՒՄՍԿՈԵ ՆՊՕ» ՀԲԸ,
ք. Սումի, ՈՒՀ
(ПАО «СУМСКОЕ НПО)

Կոնդենսատորի
համակարգի հիմնական պոմպ (КЭН)
ԿսՎ 500-150
(КсВ 500-150)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 31.

«Գրունդֆուս պամպս քորփորեյշն» Դանիա(«Grundfos Pumps Corporation»)**

Տուրբոգեներատորի օժանդակ համակարգերի պոմպեր ՍՌՆ 15-12
(CRN 15-12)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 32.

«ՍԻԳՄԱ ԳՐՈՒՊ» ԲԸ
Չեխիա
(АО«СИГМА ГРУП»)

Ցայտաջրամուղային տեղակայանքի պոմպային ագրեգատ(НБС)

Ա-200-ՆՔԴ-415-34-Ա8-ՖԵ(A-200-NQD-415-34-A8-FE) պոմպի և նրա պահեստամասերի արտադրող

 

«ԱՏԲ ՍԵՎԵՌ ԴՕՕ»
Սերբիա
(ATB SEVER DOO)

2.ԶԿԵՏ 280 ՄՍ-4(2.ZKET 280 MS-4)էլ. շարժիչի և նրա պահեստամասերի արտադրող

 33.

«ԲԻՍ» ՓԲԸ,
ք. Կալինինգրադ, ՌԴ
(ЗАО «БИС») *

125/25 տ.ուժ,
բեռնունակությամբ կամրջակային կռունկի հսկման և կառավարման համակարգ

Ծրագրի կազմող, սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

Վթարային կանգի և հետվթարային մոնիթորինգի համակարգ (ПАО и СПМ)

Ծրագրի կազմող, սարքավորման և պահեստամասերի արտադրող

 34.

«ՍԻՆԵՏԻԿ» ԲԸ,
ք. Նովոսիբիրսկ, ՌԴ
(АО «СИНЕТИК») *

250/32/2 տ.ուժ բեռնունակությամբ կամրջակային կռունկի հսկման և կառավարման համակարգ

Ծրագրի կազմող, սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 35.

«ՀԱՅԱՏՈՄ» ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ

Արդյունաբերական հակասեյսմիկ պաշտպանության համակարգ (СИАЗ)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

Լիամասշտաբ վարժասարք

Հիդրոմեղմիչների կոթի դիրքի և յուղի վերահսկման համակարգ

 36.

ՎՈՒԵԶ ա.ս.
Սլովակիա
(VUEZ a.s.)

Օդորակման և օդափոխման օդի տաքացման համակարգ(ОВКВ)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 37.

«ՕՌԱՆՈ ՏՆ»
Ֆրանսիա
(«ORANO TN»)

Օգտագործված վառելիքի պահեստարան

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 38.

«ՊՈԶԻՏԻՎ» ՍՊԸ
ավ. Պրավդինսկի, ՌԴ
(ООО «ПОЗИТИВ»)

Ներռեակտորային տվիչների հավաքածու
СВРД КНИ

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 39.

«Կիսլորոդմաշ» ՍՊԸ
ք. Նովոչերկասկ, ՌԴ
(ООО «Кислородмаш»)*

Թթվածնաազոտային տեղակայանք
(АжКж-0,06)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 40.

«ՍՆԻԻՊ» ԲԸ
ք. Մոսկվա, ՌԴ
(АО «СНИИП»)

Ներռեակտորային և տեխնոլոգիական հսկման համակարգ

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 41.

«Ռակուրս Ինժինիրինգ» ՍՊԸ
ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ(ООО «Ракурс инжиниринг») *

Տուրբոգեներատորի տեխնոլոգիական հսկման համակարգ (СТК)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 42.

«ԴԻՔՍ ԻՆՏԵՐԹՐԵՅԴ ՕՕԴ»
Բուլղարիա
(«ДИКС Интертрейд ООД»)

Ռեակտորային տեղակայանքի հզորության ավտոմատ կարգավորիչ (АРМ-4)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 43.

«ՎեստԻնժինիրինգ» ՍՊԸ
ք. Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ(ООО «Вест Инжиниринг») *

Ինֆորմացիոն հաշվողական համակարգի ծրագրա-տեխնիկական համալիր արդյունաբերական համակարգիչ (ПК ПТК ИВС)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 44.

ԳԱԿ «ԷԿՌԱ» ՍՊԸ
ք. Չեբոկսարի, ՌԴ
(ООО НПП «ЭКРА») *

Անխափան սնուցման ավտոմատ համակարգ(АБП)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 45.

«Ակկու-Ֆերտրիբ» ՍՊԸ
ք. Մոսկվա, ՌԴ
(ООО «Акку-Фертриб») *

Կուտակիչ մարտկոցներ(2БАБ-1, 2; ОАБ, АБ ГДС; АБ ОРУ)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 46.

«Կոնտակտոր» ԲԸ
ք. Ուլյանովսկ, ՌԴ
(АО «Контактор»)

Ավտոմատ անջատիչներ ԱՎ2Մ (АВ2М)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

 47.

«Կորպորացիյա ԱԿ «ԷՍԿՄ» ՍՊԸ
Ք. Կրասնոդար, ՌԴ
(ООО «Корпорация АК «ЭСКМ») *

Հոսանքահաղորդիչներ(Токопроводы)

Սարքավորման և պահեստամասերի արտադրող

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 48.

«Գիդրոպրեսս» ԲԸՓԿԲ
ք. Պոդոլսկ, ՌԴ
(АО ОКБ «Гидропресс»)*

ՋՋԷՌ-440 ռեակտորային
տեղակայանք

Գլխավոր նախագծող, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 49.

«ԱՍԷ» ԲԸԻԸ, ք. Նիժնի
Նովգորոդ, ՌԴ
(АО ИК «АСЭ»)*

ՀԱԷԿ համակարգեր

Նախագծող, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 50.

«Կուրչատովսկի
ինստիտուտ» ԳՀԿ, ք. Մոսկվա, ՌԴ
(НИЦ «Курчатовский институт»)*

ՋՋԷՌ-440 ռեակտորային տեղակայանք

ՀԱԷԿ-ի նախագծի գիտական ղեկավար, հեղինակային հսկողություն

 

«Կասկադ» ծրագրային համակարգով ՋՋԷՌ-ների ակտիվ գոտու նեյտրոնաֆիզիկական հաշվարկների կատարման իրավունքի պահպանում

Մասնագետների ատեստավորում

 51.

«Միջուկային և ռադիացիոն
անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ, ՀՀ

ՋՋԷՌ-440 ռեակտորային
տեղակայանք և ԱԷԿ-ի համակարգեր

Լիցենզիայի պայմաններում նախատեսված փաստաթղթերի, լիցենզավորվող աշխատանքների որակի ապահովման ծրագրերի,տեղակայանքները շահագործումից հանելու նախագծերի և ծրագրերի, մոդիֆիկացիայի տեխնիկական պահանջների փորձագիտական եզրակացության մոդիֆիկացիայի իրականացման մասին տեխնիկական որոշման փորձագիտական եզրակացության, ատոմակայանների և ատոմային ռեակտորով այլ կառույցների վերաբերյալ փորձագիտական եզրակացության փորձաքննության մատակարարում: Բարձր ռադիոակտիվ թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցների վերաբերյալ փորձագիտական եզրակացության մատակարարում

 

 52.

«ՀԱՅԱՏՈՄ» ատոմային

էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ

ԱԷԿ-ի համակարգեր

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր և ընկերության կողմից նախագծած/պատրաստված սարքերի, սարքավորումների, համակարգերի անվտանգության վերլուծությունների հաշվետվությունների և նախագծերի մշակում

 

Լիամասշտաբ վարժասարք

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

Հիդրոմեղմիչների կոթի դիրքի և յուղի վերահսկման համակարգ

 53.

ՇԿՈԴԱ ա.ս. Չեխիա
(SKODA JS a.s.)

ՋՋԷՌ-440 ռեակտորային
տեղակայանք, համակարգեր և կոմպոնենտներ

Արդիականացված հանգույցների նախագծում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 54.

«ՑԿԲՄ» ԲԸ, ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ (АО «ЦКБМ»)*

Գլխավոր շրջանառու պոմպ (ГЦН)

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 55.

ԲոպպՌոյտեր
«Bopp & Reuther Sicherheits-und Regelarmatuern GmbH», Գերմանիա **

Շոգեգեներատորի ապահովիչ փական
ՍԻԶ 2507 (SIZ 2507)

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 56.

ՍԵԲԻՄ
Weir Flow Control France - SEBIM - Saint Victore**

Ծավալի փոխհատուցիչի ապահովիչ փական Tandem Լ0957/077(Тандем L0957/077)

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 57.

«ՆՏԼ Պրիբոր» ՍՊԸ
ՌԴ, ք. Մոսկվա
(ООО «НТЛ-Прибор») **

Ներռեակտորային վերահսկման համակարգ (СВРТК)

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն,
Թողարկա-կարգաբերման ծառայություններ

 

 58.

«ՎեստԻնժինիրինգ» ՍՊԸ
ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ(ООО «Вест Инжиниринг») *

Ինֆորմացիոն հաշվողական համակարգի ծրագրա-տեխնիկական համալիր արդյունաբերական համակարգիչ (ПК ПТК ИВС)

Թողարկա-կարգաբերման ծառայություններ

 59.

«ԿՈՄՏԵԽ» ՍՊԸ
ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ(ՕՕՕ «КОМТЕХ»)

Միջուկային վառելիքի վերալիցքավորման մեքենա

Արդիականացված ծրագրի սպասարկում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 60.

«Էներգոմաշ (Չեխով)- ՉԶԷՄ» ՓԲԸ,
ք. Չեխով, ՌԴ
(ЗАО «Энергомаш (Чехов)- ЧЗЭМ»)*

I կոնտուրի գլխավոր փակիչ սողնակ (ГЗЗ)

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 61.

«ՍԳԱՄ «Իմպուլս» ՄԲԸ
 ք. Սևեռոդոնեցկ, ՈՒՀ
(ЧАО «СНПО «Импульс»)

Ռեակտորի նեյտրոնային հոսքի հսկման համակարգ

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

Բորաթթվի լուծույթի նեյտրոնային վերլուծության համակարգ

 62.

«ՎՖ» ընկերություն, Չեխիա(Компания VF, a.s.)

Անհատական դոզիմետրիկ հսկողության համակարգ

Ծրագրի սպասարկում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 63.

«Ռադիկո» ԳԱՄ
ք. Օբնինսկ, ՌԴ
(ООО НПП «РАДИКО») **

I կոնտուրից դեպի II կոնտուր արտահոսքի որոշման համակարգ

Ծրագրի սպասարկում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 64.

«Սիլովիյե մաշինի» ՀԲԸ,
ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ(ПАО «Силовые машины») *

Տուրբոգեներատոր

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

Տուրբոգեներատորի գրգռման համակարգ

 65.

«Տուրբոատոմ» ՀԲԸ,
ք. Խարկով, ՈՒՀ
(ПАО «Турбоатом») **

Շոգետուրբինի օժանդակ սարքավորումներ

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 66.

«ԻԿ Տեխատոմսերվիս» ՍՊԸ
ք. Մոսկվա, ՌԴ
(ООО «ИК Техатомсервис»)*

Շոգետուրբինի խտացուցիչ

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

Շոգետուրբինի խտացուցիչի գնդիկային մաքրման համակարգ

 67.

ՎՈՒՅԵ ա.ս.
ք. Տռնավա, Սլովակիա
(VUJE a.s)

ՋՋԷՌ-440 ռեակտորային
տեղակայանք, համակարգեր և կոմպոնենտներ

Նախագծում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 68.

ՎՈՒԵԶ ա.ս.
Սլովակիա
(VUEZ a.s.)

I կոնտուրի բոքսի ցանցային զտիչ

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

Բլոկային կառավարման վահանակի (БЩУ-2) օդորակման և օդափոխման օդի տաքացման համակարգ(ОВКВ)

 69.

«Դիվիզե ԷՆԵՐԳՕՊՌՕՅԵԿՏ ՊՐԱՀԱ» Չեխիա
(Divize ENERGOPROJEKT PRAHA)

ՋՋԷՌ-440 ռեակտորային
տեղակայանք, համակարգեր և կոմպոնենտներ

Նախագծում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 70.

«Մալիշևի անվ. գործարան»,
ք. Խարկով, ՈՒՀ
(Завод им. Малышева) **

Վթարային էլեկտրոմատակարարման դիզել գեներատոր (ДГ) 15Դ100 (15Д100)

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 71.

«Ատոմպրոեկտ» ԲԸ,
ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ (АО«Атомпроект»)*

ԱԷԿ-ի ջրահովացման աշտարակներ

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 72.

«Վեստրոն» ՍՊԸ
ք. Խարկով, ՈՒՀ
(ООО «Вестрон»)

ԱԷԿ-ի տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգեր և սարքավորումներ, դիզել գեներատորի ավտոմատ ղեկավարման համակարգ, աստիճանային թողարկման ավտոմատային համակարգ (АСП)

Ծրագրի սպասարկում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 73.

«ՏՎԷԼ» ԲԲԸ,
ք. Մոսկվա, ՌԴ
(ОАО «ТВЭЛ») *

Վիբրոկայուն պրոֆիլավորված 3.82  հարստացմամբ միջուկային վառելիքի 6-րդ տարվա շահագործման հիմնավորում:

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 74.

«ՎՆԻԻԱԷՍ» ԲԸ,
ք. Մոսկվա , ՌԴ
(АО «ВНИИАЭС») *

Միջուկային վառելիք

Վառելիքի բեռնավորման նեյտրոնաֆիզիկական բնութագրերի փորձագիտություն, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

«Պահանջներ Հայկական ԱԷԿ 2-րդ բլոկի վառելիքի բեռնման նեյտրոնա-ֆիզիկական բնութագրերի ալբոմի բովանդակության»

Ղեկավարող փաստաթղթի մշակում

«ՀԱԷԿ 2-րդ բլոկի վառելիքի բեռնման շահագործվող նեյտրոնա-ֆիզիկական հաշվարկների անվանացուցակ(номенклатура)»

Ղեկավարող փաստաթղթի մշակում

 75.

Գլխավոր նյութագիտական կազմակերպություն
ԲԸ «ՆԻԿԻՄՏ Ատոմստրոյ», ք. Մոսկվա, ՌԴ
(АО «НИКИМТ-Атомстрой»)

 

ՀԱԷԿ-ի մասնագետների ուսուցում և ատեստավորում
 քայքայող և չքայքայող մեթոդներով

 

 76.

«ՆՊՑ ԷԽՕ +» ԲԲԸ
ք. Մոսկվա, ՌԴ
(ООО «НПЦ ЭХО +»)

ՀԱԷԿ-ի անվտանգության և շահագործման վրա ազդող հիմնական համակարգերի և կոմպոնենտների եռակցման կարերի և հիմնական մետաղի վերահսկողության ավտոմատացված ուլտրաձայնային արատորոշման ծրագիր

Ծրագրի կազմում, ատեստավորում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 77.

Գլխավոր նյութագիտական կազմակերպություն
ԳԱՄ «ՑՆԻԻՏՄԱՇ» ԲԸ,
ք. Մոսկվա, ՌԴ
(АО «НПО «ЦНИИТМАШ)*

ՀԱԷԿ-ի անվտանգության և շահագործման վրա ազդող հիմնական համակարգեր և կոմպոնենտներ

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

Նյութագիտական փորձագիտության և մետաղների վերահսկողության չափման միջոցներ և սարքեր

Ստուգաչափում, վկայագրում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 78.

«Կիսլորոդմաշ» ՍՊԸ
ք. Նովոչեռկասկ, ՌԴ
(ООО «Кислородмаш») *

Թթվածնաազոտային տեղակայանք
(АжКж-0,06)

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 79.

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ «ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ» մասնաճյուղ, ՀՀ

Տրանսֆորմատորային և տուրբինային յուղեր

Անկախ և լրիվ փորձաքննություն

 

 80.

«Ռիսկ ինժեներինգ» ԲԸ
Բուլղարիա
(АО «Риск Инженеринг»)

Երկրաշարժի ժամանակ ռեակտորի անվտանգ կանգառի համար անհրաժեշտ շենքեր, համակարգեր և սարքավորումներ
(ПОБО)

Նախագծում, տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն: Շենք-շինությունների մոդելավորում, հիմք-շինություն փոխազդեցությունների գնահատում, միջհարկանի հակազդմանսպեկտրների մշակում, կառույցների սեյսմակայունության գնահատում

 

 81.

«ՑԿՏԻ-ՎԻԲՐՈՍԵՅՍՄ» ՍՊԸ
ք. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ(ООО«ЦКТИ-ВИБРОСЕЙСМ»)

Ցանկում ընդգրկված համակարգերի սեյսմակայունության վերաբերյալ հիմնավորում, փորձարկում, հաշվարկների իրականացում, սեյսմիկ ուժեղացման միջոցառումների մշակում

 

 82.

«ՕՌԱՆՈ ՏՆ»
Ֆրանսիա («ORANO TN»)

Օգտագործված վառելիքի պահեստարան

Նախագծում, հեղինակային հսկողություն

 

 83.

«ՍՆԻԻՊ» ԲԸ
ք. Մոսկվա, ՌԴ (АО«СНИИП»)

Ներռեակտորային և տեխնոլոգիական հսկման համակարգ

Կարգաբերում

 

 84.

«Զապոռոժտրանսֆորմատոր» ՄԲԸ, ՈՒՀ (ЧАО «Запорожтрансформатор») **

Տրանսֆորմատոր ուժային, յուղային

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 85.

ԳԱԿ «ԷԿՌԱ» ՍՊԸ
ք. Չեբոկսառի, ՌԴ
(ООО НПП «ЭКРА»)

Անխափան սնուցման ավտոմատ համակարգ(АБП)

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 86.

«Ակկու-Ֆերտրիբ»ՍՊԸ
ք. Մոսկվա, ՌԴ
(ООО «Акку-Фертриб») *

Կուտակիչ մարտկոցներ(2БАБ-1, 2; ОАБ, АБ ГДС; АБ ОРУ

Տեխնիկական աջակցություն, հեղինակային հսկողություն

 

 87.

«Եդինիե Տեխնոլոգիի վ Էներգետիկե» ԲԸ
ք. Մոսկվա, ՌԴ
АО "Единые Технологии в Энергетике"

Խորը գոլորշիացման համակարգ (УГУ)

Թողարկա-կարգաբերման ծառայություններ

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 88.

ՇԿՈԴԱ ա.ս. Չեխիա
(SKODA JS a.s.)

ՋՋԷՌ-440 ռեակտորային

տեղակայանքի, համակարգերի և կոմպոնենտների եռակցման կարեր և հիմնական մետաղ

Վերահսկողություն

 

 89.

ԲԲԸ «ՆՊՑ ԷԽՕ +»
ք. Մոսկվա, ՌԴ
(ООО «НПЦ ЭХО +»)

Առաջին կոնտուրի խողովակաշարերի եռակցման կարեր և հիմնական մետաղ

– Վերահսկողություն.
– Վերահսկողություն ավտոմատացված ուլտրաձայնային մեթոդով

 

 90.

«ՀԱՅԱՏՈՄ» ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ

Լիամասշտաբ վարժասարք

Տեղակայում, կարգաբերում

 

 91.

«Զապորոժտրանսֆորմատոր» ՄԲԸ, ՈՒՀ (ЧАО «Запорожтрансформатор») **

Տրանսֆորմատոր ուժային, յուղային

Հիմնանորոգում

 

 92.

ԳԱԿ «ԷԿՌԱ» ՍՊԸ
ք. Չեբոկսարի, ՌԴ
(ООО НПП «ЭКРА»)

Անխափան սնուցման ավտոմատ համակարգ(АБП)

Վերանորոգում

 

 93.

«Ատոմէներգոռեմոնտ» ԲԸ
ք. Մոսկվա, ՌԴ(АО«Атомэнергоремонт») *

Տուրբոգեներատոր

Հիմնանորոգում

 

Տուրբոգեներատորի գրգռման համակարգ

Շոգետուրբին

Տուրբոագրեգատի օժանդակ համակարգեր

 

* - Համաձայն «Ռոսատոմ» պետկոռպոռացիայի հրամանի №1/170-П առ 04.08.16г նշված կազմակերպությունների հետ բոլոր գործարքները պետք է իրականացվեն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ (АО «Русатом Сервис») միջնորդությամբ:

** - Նշված մատակարարներից գործարքները կարող են իրականացվել նաև վերջիններիս կողմից սահմանված պաշտոնական ներկայացուցիչներից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան