ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2020 թվականի N 490-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1014-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը`
1. Ստեղծել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով՝ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի 2019-2021 թվականների գործողությունների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկման հարցերով զբաղվող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի N 1014-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրիլի 23-ի N 490-Ա որոշման |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Կ․ Սուջայան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) | |
Մ․ Կարապետյան |
- ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ) | |
Ա․ Ավետիսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ | |
Ն․ Դուրյան |
- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ | |
Ա․ Մինասյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ | |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ | |
Թ․ Հարությունյան |
- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի պետ | |
Ա. Առուշանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության խորհրդական | |
Տ․ Դանիելյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության ավագ մասնագետ | |
Ն․ Խլղաթյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախարարի իրավախորհրդատու | |
Գ․ Աբրահամյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ինքնավար կառավարման համակարգերի բաժնի գլխավոր մասնագետ | |
Գ․ Մարյանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ | |
Ռ․ Մարիկյան | - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ (համաձայնությամբ) | |
Հ․ Խաչատրյան | - Հայկական կարմիր խաչի ընկերության բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ (համաձայնությամբ) | |
Ն․ Առաքելյան | - «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Ծ․ Հարությունյան | - ՀՀ-ում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
Գ․ Շահինյան | - «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Ղալամքարյան | - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու (համաձայնությամբ) | |
Տ. Բադալյան | - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի զեկուցման հարցերով պատասխանատու (համաձայնությամբ) | |
Ն. Իսկանդարյան | - «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) | |
Թ. Հովնաթանյան | - «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպության նախագահ, «Կանայք և հասարակությունը» կայքի, «Կինը և քաղաքականությունը» թերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ) | |
Ք․ Մեհրաբեկյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության հումանիտար հարցերի բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |