Գլխավոր տեղեկություն
Номер
N 490-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.04.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.04.2020
Дата вступления в силу
24.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2020 թվականի N 490-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1014-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը`

1. Ստեղծել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով՝ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի 2019-2021 թվականների գործողությունների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկման հարցերով զբաղվող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի N 1014-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 23

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

ապրիլի 23-ի N 490-Ա որոշման

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

Կ․ Սուջայան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Մ․ Կարապետյան

 

- ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

Ա․ Ավետիսյան

 

- ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ

Ն․ Դուրյան

 

- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Ա․ Մինասյան

 

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ

Ա. Հովհաննիսյան

 

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ

Թ․ Հարությունյան

 

- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի պետ

Ա. Առուշանյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության խորհրդական

Տ․ Դանիելյան

 

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության ավագ մասնագետ

Ն․ Խլղաթյան

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախարարի իրավախորհրդատու

Գ․ Աբրահամյան  

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ինքնավար կառավարման համակարգերի բաժնի գլխավոր մասնագետ

Գ․ Մարյանյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ
Ռ․ Մարիկյան   - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ․ Խաչատրյան   - Հայկական կարմիր խաչի ընկերության բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ն․ Առաքելյան   - «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ծ․ Հարությունյան   - ՀՀ-ում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գ․ Շահինյան   - «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ղալամքարյան   - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու (համաձայնությամբ)
Տ. Բադալյան   - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի զեկուցման հարցերով պատասխանատու (համաձայնությամբ)
Ն. Իսկանդարյան   - «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)
Թ. Հովնաթանյան   - «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպության նախագահ, «Կանայք և հասարակությունը» կայքի, «Կինը և քաղաքականությունը» թերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ)

Ք․ Մեհրաբեկյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության հումանիտար հարցերի բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան