ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 539-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 24-րդ հոդվածների, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Սպանդարյան 72 հասցեում գտնվող՝ 7.071.471 դրամ սկզբնական արժեքով, 954.57 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, որի կազմում ներառված են երկհարկանի ձախակողմյան մասնաշենքն ու կենտրոնական մասնաշենքին միացնող միջանցքը և 0.1429 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման 2014 թվականի ապրիլի 10-ի հ. 10042014-07-0032 վկայական) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հրազդանի N 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար` 222.210.00176, գտնվելու վայրը՝ ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Հարավային թաղամաս, Սպանդարյան 72).
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գտնվող՝ 1197.50 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (967.38 քառ. մետր կիսաքանդ դեղորայքի պահեստը, 7.89 քառ. մետր հարթակը, 168.59 քառ. մետր կիսաքանդ քիմիական նյութերի պահեստը, 2.82 քառ. մետր աստիճանավանդակը, 6.8 քառ. մետր կիսաքանդ պահակատունը, 19.79 քառ. մետր պարիսպը, 24.23 քառ. մետր պարիսպը. հետագայում հիմք ընդունել չափագրման արդյունքում վկայականում ներառված չափերը) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» (պետական գրանցման համարը՝ 33.210.01646) պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 33.210.01609):
3. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացվող իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման - ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել սեփականության իրավունքով վերակազմակերպման արդյունքում ընդլայնվող պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմն ու արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը՝ նշված կազմակերպության միջոցների հաշվին.
4) միացման ձևով վերակազմակերպվող ուսումնական հաստատության ուսանողների հետագա ուսումնառությունը:
(4-րդ կետը փոփ. 26.03.20 N 372-Ա)
5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում լուծել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 01.04.2014 թվականին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 19/0014 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում «Հրազդանի N 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2012 թվականի նոյեմբերի 7-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 115/0012 պայմանագրում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հրազդանի N 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. մայիսի 14 Երևան |