ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2 դեկտեմբերի 1997 թ.
«ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 11. |
Մաքսավճար |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները մաքսային ձևակերպումներ կատարելու համար հայտարարատուներից գանձում են մաքսավճար` հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամ, բացառությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 7102, 7113 19, 7114 19 և 7116 20 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքատեսակների, որոնց մաքսային ձևակերպումների համար մաքսավճարը գանձվում է 25 հազար դրամի չափով` անկախ հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքից:
Մաքսավճարից ազատվում են`
- Հայաստանի Հանրապետությանը տրված վարկերի և նվիրատվությունների հաշվին, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները և այլ առարկաները.
- ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքները և այլ առարկաները.
- ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից ներմուծվող ապրանքները և այլ առարկաները` օրենքով սահմանված կարգով բնաիրային կամ գումարային չափը չգերազանցելու դեպքում:
Մաքսավճար չի գանձվում 1999 թվականի հունվարի 1-ից»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|