ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«9» սեպտեմբերի 1996 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումները`
ա) օրենքի 10 հոդվածը «փոփոխություններ» բառից հետո լրացնել «այդ թվում` ձեռնարկության գույքի գրավադրում» բառերով.
բ) օրենքով հաստատված ծրագրի` 1996 թվականի սեփականաշնորհման առաջարկվող թեթև արդյունաբերության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը լրացնել հետևյալ ձեռնարկություններով`
50101 | Նուբարաշենի կոշիկի ֆաբրիկա | քաղ. Երևան, թաղ. Նուբարաշեն | ԲԱԲ |
50102 |
Երևանի կոշիկի «Մասիս» արդյունաբերաառևտրական միավորում | քաղ. Երևան, Տյուլենինի 4 | ԲԱԲ |
գ) օրենքով հաստատված ծրագրի` 1996 թվականին սեփականաշնորհման առաջարկվող պարենի և մթերումների արդյունաբերության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը լրացնել հետևյալ ձեռնարկություններով`
50000 | Երևանի N 5 հացի գործարան | Երևան-69, Վերին Զեյթուն, Փարիզյան կոմունայի 22 | ԲԱԲ |
50001 | Երևանի N 6 հացի գործարան | Երևան-65, Շահումյանի շրջ., 15-րդ փող., 71 | ԲԱԲ |
50002 | Երևանի N 9 հացի գործարան | Երևան-59, Մանթաշյան 12 | ԲԱԲ |
50003 | Գավառի հացի գործարան | Գավառ Ազատության 4 | ԲԱԲ |
50004 | Ստեփանավանի հացի գործարան | Ստեփանավան, Թելմանի 2-րդ փակուղի, 1 | ԲԱԲ |
50005 | Գյումրիի հացի գործարան | Գյումրի, Ֆրունզեի 342 | ԲԱԲ |
50006 | Հրազդանի հացի գործարան | Հրազդան, Հացագործների 9 | ԲԱԲ |
50007 | Արտաշատի հացի գործարան | Արտաշատ, Աթարբեկյան փող. | ԲԱԲ |
50008 | Դիլիջանի հացի գործարան | Դիլիջան, Սայաթ-Նովայի 37 | ԲԱԲ |
50009 | Կապանի հացի գործարան | Կապան, Լենինի 9 | ԲԱԲ |
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 հոկտեմբերի 1996 թ. ՀՕ-77 |