Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-77
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.10.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԺՏ 1996/19 հոդ.227, ՀՀ 12.10.96/209
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.09.1996
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.10.1996
Дата вступления в силу
15.10.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«9» սեպտեմբերի 1996 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումները`

ա) օրենքի 10 հոդվածը «փոփոխություններ» բառից հետո լրացնել «այդ թվում` ձեռնարկության գույքի գրավադրում» բառերով.

բ) օրենքով հաստատված ծրագրի` 1996 թվականի սեփականաշնորհման առաջարկվող թեթև արդյունաբերության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը լրացնել հետևյալ ձեռնարկություններով`

 

50101 Նուբարաշենի կոշիկի ֆաբրիկա քաղ. Երևան, թաղ. Նուբարաշեն ԲԱԲ

50102

Երևանի կոշիկի «Մասիս» արդյունաբերաառևտրական միավորում քաղ. Երևան, Տյուլենինի 4 ԲԱԲ

 

գ) օրենքով հաստատված ծրագրի` 1996 թվականին սեփականաշնորհման առաջարկվող պարենի և մթերումների արդյունաբերության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը լրացնել հետևյալ ձեռնարկություններով`

 

50000 Երևանի N 5 հացի գործարան Երևան-69, Վերին Զեյթուն, Փարիզյան կոմունայի 22 ԲԱԲ
50001 Երևանի N 6 հացի գործարան Երևան-65, Շահումյանի շրջ., 15-րդ փող., 71 ԲԱԲ
50002 Երևանի N 9 հացի գործարան Երևան-59, Մանթաշյան 12 ԲԱԲ
50003 Գավառի հացի գործարան Գավառ Ազատության 4 ԲԱԲ
50004 Ստեփանավանի հացի գործարան Ստեփանավան, Թելմանի 2-րդ փակուղի, 1 ԲԱԲ
50005 Գյումրիի հացի գործարան Գյումրի, Ֆրունզեի 342 ԲԱԲ
50006 Հրազդանի հացի գործարան Հրազդան, Հացագործների 9 ԲԱԲ
50007 Արտաշատի հացի գործարան Արտաշատ, Աթարբեկյան փող. ԲԱԲ
50008 Դիլիջանի հացի գործարան Դիլիջան, Սայաթ-Նովայի 37 ԲԱԲ
50009 Կապանի հացի գործարան Կապան, Լենինի 9 ԲԱԲ

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

4 հոկտեմբերի 1996 թ.

ՀՕ-77

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան