ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«30» հունիսի 1996 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.1. Օրենքի 7 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքն ընդունել առանց հավելված 1-ի 1.2-ից 1.11-րդ կետերի, հավելված 4-ի, Հայաստանի Հանրապետության և մարզերի տեղագրական քարտեզների»:
2. Օրենքը լրացնել`
ա) հավելված 1-ի 1.1 կետով` «Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը».
բ) հավելված 3-ով` «Երևան քաղաքի թաղային համայնքների, բնակավայրերի և թաղամասերի ցանկը».
գ) հավելված 5-ով` «Երևան քաղաքի տարածքում գտնվող բնակավայրերի և թաղամասերի սահմանների նկարագրությունը»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
19 հուլիսի 1996 թ. ՀՕ-73 |
Հավելված 1 |
1.1 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Երևան քաղաքի սահմանագիծը նմանվում է եզրերը խիստ կտրտված բազմանկյան, որի հիմնական առանցքը թեքվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ:
Երևան քաղաքի սահմանի երկարությունը 112,7 կմ է, որից 12,1 կմ-ը` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանինն է:
Երևան քաղաքն իր սահմանագծով ընդհանուր սահմաններ ունի`
1. Հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում` Կոտայքի մարզի հետ`
Ա (հ.կ. N 1)-ից մինչև Բ (հ.կ. N 61)-ը
(երկարությունը` 51,2 կմ):
2. Հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան հատվածներում` Արարատի մարզի հետ`
Բ (հ.կ. N 61)-ից մինչև Գ (հ.կ. N 107)-ը
(երկարությունը` 37,1 կմ):
3. Արևմտյան հատվածում` Արմավիրի մարզի հետ`
Գ (հ.կ. N 107)-ից մինչև Դ (հ.կ. N 123)-ը
(երկարությունը` 11,1 կմ):
4. Հյուսիսարևմտյան հատվածում` Արագածոտնի մարզի հետ`
Դ (հ.կ. N 123)-ից մինչև Ա (հ.կ. N 1)-ը
(երկարությունը` 1,2 կմ):
5. Երևանի «Զվարթնոց» օդանավակայան հ.կ. N 125-ից մինչև հ.կ. N 155
(երկարությունը` 12,1 կմ):
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՐՈՂ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՎԱԾ
Ա (հ.կ. N 1) - Բ (հ.կ. N 61)
(ընդհանուր երկարությունը` 51,2 կմ)
Կոտայքի մարզին հարող Երևանի սահմանագիծը բաժանված է երկու մասի, որոնք ընդգծված կերպով տարբերվում են իրենց ուղղվածությամբ.
Հյուսիսային հատված`
Ա. հենակետ N 1-ից մինչև հենակետ N 30
(երկարությունը` 21.4 կմ):
Արևելյան հատված`
Ա. հենակետ N 30-ից մինչև Բ. հենակետ N 61
(երկարությունը` 29,8 կմ):
Սահմանագծի հյուսիսային հատվածը հարում է Կոտայքի մարզի Պռոշյան, Քասախ, Զովունի, Քանաքեռավան, Պտղնի գյուղերի հողատարածքներին:
Երևան քաղաքի արտաքին սահմանը սկսվում է սահմանագծի հյուսիսարևմտյան մասում գտնվող Ա [հ.կ. N 1 (x=23915, y=04640)] կետից, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի համար (Պռոշյան և Սասունիկ գյուղերի հողատարածքների սահմանագծերի հատման կետ): Սահմանը հ.կ. N 1-ից շարունակվում է արևելյան ուղղությամբ` հատելով Մասիս-Նուռնուս երկաթգիծը` մինչև հ.կ. N 2-ը (x=24070, y=05225), այնուհետև անցնում է երկաթգծին զուգահեռ (100 մ դեպի հյուսիս-արևելք) անձրևատար ձորակով մինչև Ներքին Զանգվի ջրանցքը` ընդգրկելով հետևյալ հենակետերը.
հ.կ. N 3 (x=23880, y=05890), հ.կ. N 4 (x=24130, y=05895),
հ.կ. N 5 (x=24335, y=07610):
Սահմանագիծը հ.կ. N 5-ից թեքվում է դեպի հյուսիս-արևելք` շրջանցելով «Քասախ» արդյունաբերական հանգույցը հյուսիսարևելյան կողմից և հատելով Երևան-Աշտարակ խճուղին` հասնում է հ.կ. N 6-ին (x=24985, y=08180): Սահմանագիծը հ.կ. N 6-ից անցնում է հարավարևմտյան ուղղությամբ` Երևան-Աշտարակ խճուղուն զուգահեռ (առանցքից 50 մ դեպի հյուսիս-արևելք) մինչև հ.կ. N 7-ը (x=24085, y=09120):
Սահմանագիծը հ.կ. N 7-ից թեքվում է դեպի արևելք, շարունակվում մինչև «Հայֆիլմ» կինոստուդիայի պարսպի հյուսիսարևմտյան եզրի հարավային անկյունը և, շեղվելով դեպի հյուսիս, պարսպի եզրով շրջանցում է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը` հասնելով մինչև ոռոգման ջրանցքը (հ.կ. N 8 (x=23975, y=09830): Սահմանագիծը հ.կ. N 8-ից թեքվում է դեպի հարավ, ոռոգման ջրանցքի արևմտյան եզրով շարունակվում մինչև հ.կ. N 9-ը (x=23785, y=09830), անցնում է դեպի արևելք` մինչև հ.կ. N 10-ը (x=23820, y=10110), շարունակվելով հասնում Դավթաշեն թաղամասի խմելու ջրի ջրամբարի պարսպի արևմտյան մասի հարավային անկյունը (հ.կ. N 11 (x=23585, y=10515)):
Այնուհետև սահմանագիծը հ.կ. N 11-ից շեղվում է դեպի հյուսիս և հյուսիս-արևելք` մինչև հ.կ. N 12-ը (x=23760, y=10570) և ջրամբարի հողատարածքի հյուսիսային և արևելյան կողմերով շարունակվում մինչև Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրը: Թեքվելով դեպի արևելք` սահմանագիծը ջրանցքի հյուսիսային եզրով շարունակվում է մինչև «Դավթաշեն-2» էլեկտրաենթակայանի հողատարածքի արևմտյան եզրի հարավային անկյունը (հ.կ. N 13 (x=23455, y=11220)) և, շեղվելով դեպի հյուսիս-արևելք` մինչև հ.կ. N 14-ը (x=23575, y=11275), էլեկտրաենթակայանի հողատարածքի հյուսիսային և արևելյան կողմերով շրջանցում է այն, անցնում Քասախ գյուղի գերեզմանոցի և «Դավթաշեն-2» էլեկտրաենթակայանի ընդհանուր սահմանով` մինչև Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրը: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ջրանցքի հյուսիսային եզրով շարունակվում մինչև հ.կ. N 15-ը (x=23670, y=11970): Հ.կ. N 15-ից, հյուսիսային ուղղությամբ, անձրևատար ձորակով 840 մ անցնելով` սահմանագիծը հասնում է մինչև հ.կ. N 16-ը (x=24475, y=11740), որը Երևան քաղաքի, Քասախ և Զովունի գյուղերի հողատարածքների սահմանների հատման կետն է:
Սահմանագիծը հ.կ. N 16-ից շեղվում է դեպի հյուսիս-արևելք, ռազմական ուսումնարանի նախագծային հյուսիսային սահմանից 50 մ հեռավորությամբ հասնում է մինչև հ.կ. N 17-ը (x=24870, y=12380), որը գտնվում է Դավթաշենի կաթսայատան հյուսիսարևելյան անկյունից 300 մ և կապի օդային գծից դեպի հյուսիս-արևելք 70 մ հեռավորության վրա: Սահմանագիծը հ.կ. N 17-ից թեքվում է դեպի հարավ-արևմուտք (270 մ). կապի օդային գծին զուգահեռ` մինչև հ.կ. N 18-ը (x=24700, y=12575), այնուհետև` դեպի հարավ-արևմուտք (90 մ), շարունակվում է 100 մ մինչև Դավթաշենի կաթսայատան հողատարածքի անկյունը և, շեղվելով դեպի հարավ, կաթսայատան հողատարածքի եզրով շարունակվում է մինչև հ.կ. N 19-ը (x=24440, y=12585):
Սահմանագիծը հ.կ. N 19-ից շարունակվում է Դավթաշենի կաթսայատան ճանապարհի հյուսիսարևելյան եզրով դեպի հարավ-արևմուտք մինչև հ.կ. N 20-ը (x=24215, y=13150), որը գտնվում է բարձր լարման էլեկտրական գծերի գոտուց (բ.լ.էլ.) 90 մ դեպի հյուսիս-արևմուտք: Սահմանագիծը հ.կ. N 20-ից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք` 90 բ.լ.էլ. գծին զուգահեռ (90 մ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք), շարունակվում է մինչև Զովունու գերեզմանոցից իջնող ճանապարհի եզրը` հ.կ. N 21-ը (x=24565, y=13370): Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, ուղիղ գծով շարունակվում է մինչև «Արաքս» արդյունաբերական հանգույցի պարսպի հյուսիսային անկյունը` հ.կ. N 22-ը (x=24430, y=13710), և անցնում պարսպի եզրով, հատում է Երևան-Զովունի-Եղվարդ խճուղին` N 22 հ.կ.-ից 490 մ հեռավորության վրա բ.լ.էլ. գծերն ու կիրճի եզրը և իջնում Հրազդանի կիրճով մինչև Հրազդան գետի աջ ափը` հ.կ. N 23-ը (x=24210, y=14440): Սահմանագիծը հ.կ. N 23-ից շարունակվում է Հրազդան գետի աջ ափով հոսանքին հակառակ ուղղությամբ` իր մեջ ընդգրկելով N 24 և N 25 հենակետերը, որոնց կոորդինատներն են`
հ.կ. N 24 (x=24410, y=15305), հ.կ. N 25 (x=25715, y=17660):
Սահմանագիծը հ.կ. N 25-ից թեքվում է դեպի հարավ և Հրազդանի կիրճի հարավային լանջով շարունակվում մինչև «Ռադիո-աշտարակի» պարիսպը` հ.կ. N 26-ը (x=25190, y=17750), շեղվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է կիրճի հարավարևմտյան եզրով մինչև Երևան-Հրազդան երկաթուղին` հ.կ. N 27-ը (x=25720, y=18735), հ.կ. N 28-ը (x=25650, y=18785):
Սահմանագիծը հ.կ. N 28-ից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, երկաթուղու գոտու հարավային եզրով (երկաթուղու առանցքից 50 մ հեռավորությամբ) շարունակվում է մինչև հ.կ. N 29-ը (x=25425, y=18630) և, շեղվելով դեպի հարավ-արևելք, ուղիղ անկյան տակ, անցնում է 167 մ` հասնելով Երևան-Սևան խճուղուն (ճամփեզրից 20 մ հեռավորությամբ), որով և շարունակվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև հ.կ. N 30-ը (x=25825, y=19600): Հենակետ N 30-ը գտնվում է երկաթուղու և Երևան-Սևան խճուղու հատման կետից 100 մ դեպի արևմուտք:
Սահմանագծի արևելյան հատվածը հարում է Կոտայքի մարզի Պտղնի, Առինջ, Ձորաղբյուր, Ջրվեժ գյուղերի, «Անտառպուրակ» տնտեսության, Ողջաբերդ և Հացավան գյուղերի հողատարածքներին:
Սահմանագծի արևելյան հատվածը սկսվում է հ.կ. N 30-ից, որը գտնվում է Երևան-Սևան խճուղու և Երևան-Սևան երկաթուղու հատման կետից 100 մ դեպի արևմուտք:
Սահմանագիծը, այս հենակետից թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատում է Երևան-Սևան խճուղին, անցնում հ.կ. N 31-ով (x=25440, y=19480) և շարունակվում է արևմտյան ուղղությամբ` մինչև հենակետ N 32-ը (x=24990, y=18530), որը գտնվում է Աճառյան փողոցի և Երևան-Սևան խճուղու տրանսպորտային հանգույցի հատման կետից 50 մ դեպի արևելք:
Սահմանագիծը հ.կ. N 32-ից թեքվում է դեպի հարավ, անցնում Առինջ գյուղի հողատարածքի արևելյան եզրով մինչև հ.կ. N 33-ը (x=24755, y=18400), որը գտնվում է երկաթուղային ուղետարի մոտ: Շարունակվում է Երևանի և Առինջ գյուղի միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանով` անցնելով Առինջի գերեզմանոցի հարավային մասով մինչև Առինջի ջրամբարը: Շրջանցելով դրանք` հյուսիսային և արևելյան կողմով անցնում է հ.կ. N 34-ով (x=23405, y=20165) և Գեներալ Բաբաջանյան փողոցի հյուսիսային եզրով, շարունակվում մինչև «Ֆլորա» տնտեսության տարածքի հյուսիսային անկյունը` հ.կ. N 35-ը (x=23465, y=20780): Այդ հենակետից թեքվելով դեպի հարավ` «Ֆլորա» տնտեսության տարածքի սահմանագծով շարունակվում է մինչև հ.կ. N 36-ը (x=23190, y=20775), որը գտնվում է գազի բարձր ճնշման գծից 50 մ դեպի հարավ-արևմուտք:
Սահմանագիծը հ.կ. N 36-ից գազի բարձր ճնշման գծին զուգահեռ` հարավ-արևմտյան կողմով, 50 մ հեռավորությամբ Առինջ գյուղի հողատարածքով (1972 թվականին հաստատված հատակագծի սահմանագծով) շարունակվում է մինչև արևելյան շրջանցող ճանապարհը` հ.կ. N 37-ը (x=22565, y=20720) և, թեքվելով դեպի հարավ, ճանապարհի արևմտյան եզրին զուգահեռ (առանցքից 50 մ հեռավորությամբ) շարունակվում է մինչև հ.կ. N 38-ը (x=22235, y=21665), որն Առինջ և Ջրվեժ գյուղերի հողատարածքների սահմանային կետն է: Սահմանագիծը հ.կ. N 38-ից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում հենակետ N 39-ով (x=22115, y=21210) և Ջրվեժի այգեգործական ընկերության և հիվանդանոցային համալիրի տարածքների հարավային եզրով մինչև Գառնու խճուղու հյուսիսարևելյան եզրը` հ.կ. N 40 (x=21705, y=20090), և թեքվելով դեպի հարավ-արևելք` Գառնու խճուղուն զուգահեռ (խճուղու առանցքից 13 մ դեպի հյուսիս-արևելք), շարունակվում է մինչև Թևոսյան փողոցը` հ.կ. N 41-ը (x=19975, y=20940): Սահմանագիծն այս հենակետից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում «Ռադիո-էլեկտրոնային» և «Բազալտ» գործարանների տարածքների հյուսիսային եզրերով մինչև ջրի կարգավորիչ ջրամբարի հյուսիսարևելյան եզրը: Այս հատվածի հենակետերն են`
հ.կ. N 42 (x=20520, y=21670), հ.կ. N 43 (x=20550, y=22175):
Սահմանագիծը հ.կ. N 43-ից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում շրջանցիկ ճանապարհի հարավարևմտյան եզրով մոտ 150 մ մինչև անձրևատար ձորակի հյուսիսային եզրը` հ.կ. N 44-ը (x=20450, y=22200), այդ կետից թեքվում է դեպի արևմուտք, անձրևատար ձորակի և ջրի կարգավորիչ ջրամբարի տարածքի եզրերով շարունակվում մինչև «Բազալտ» գործարանի տարածքի արևելյան եզրը` հ.կ. N 45-ը (x=20420, y=21975): Սահմանագիծն այս կետից թեքվում է դեպի հարավ և հարավ-արևմուտք` «Բազալտ» գործարանի տարածքի արևելյան եզրով շարունակվում է մինչև հ.կ. N 46-ը (x=19670, y=21725)` հատելով Գառնու խճուղին:
Սահմանագիծը հ.կ. N 46-ից թեքվում է դեպի արևմուտք, Գառնու խճուղու հարավային եզրով շարունակվում մինչև «Մայակ» բնակելի տարածքի կառուցապատման արևելյան եզրը` հ.կ. N 47-ը (x=19705, y=21620): Այս հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, շարունակվում մինչև Ջրվեժի կիրճի եզրը, կիրճի եզրով թեքվում հարավ և հարավ-արևմուտք, Ջրվեժի հին գերեզմանոցի տարածքի հյուսիսային սահմանագծով ու Ջրվեժ գյուղի կառուցապատման արևելյան սահմանով հասնում մինչև Թևոսյան փողոց, փողոցի հարավային եզրով շարունակվում մինչև Գառնու խճուղու և Թևոսյան փողոցի հատման տեղը` հ.կ. N 48-ը (x=19940, y=20925): Սահմանագիծը հ.կ. N 48-ից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում Ջրվեժի անձրևատար ձորակի ձախ ափով մինչև «Մասիվ» գործարանի տարածքի արևելյան անկյունը` հ.կ. N 49-ը (x=19225, y=19880):
Սահմանագիծն այս հենակետից թեքվում է դեպի արևելք, անցնում «Ջրվեժ» արդյունաբերական հանգույցի տարածքի հյուսիսային և Ջրվեժ գյուղի կառուցապատման հարավային սահմանով, թեքվում դեպի հարավ, իջնում ձորը և շարունակվում մինչև գաջի նոր գործարան տանող ճանապարհի հարավարևելյան եզրը` հ.կ. N 50-ը (x=18330, y=20520):
Սահմանագիծը հ.կ. N 50-ից շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ գաջի նոր գործարան տանող ճանապարհի հարավարևելյան եզրով մինչև գաջի նոր գործարանի հողատարածքի հյուսիսարևելյան եզրը, շրջանցում գործարանի հողամասի արևելյան և հարավարևելյան եզրերը` գաջի նոր գործարանի տարածքի մեջ ընդգրկելով N 51 (x=17410, y=19550), N 52 (x=17190, y=19645), N 53 (x=16945, y=19155) հենակետերը: Գաջի նոր գործարանի հողատարածքի հարավային անկյունում գտնվող հ. կ. N 53-ից սահմանագիծը շարունակվում է անձրևատար ձորակով դեպի հարավ` մինչև հենակետ N 54-ը (x=16200, y=19085) և շարունակվում անձրևատար ձորակով մինչև հ.կ. N 55-ը (x=15755, y=18725): Քաղաքի սահմանագիծն այստեղից շարունակվում է մինչև հենակետ N 61-ը, որը Կոտայքի, Արարատի մարզերի և Երևան քաղաքի ընդհանուր հանգուցային (Բ) հենակետն է:
Նշված սահմանային հատվածն իր մեջ ընդգրկում է`
N 56 (x=16190, y=20185), N 57 (x=15825, y=20300),
N 58 (x=16780, y=22540), N 59 (x=15745, y=23025),
N 60 (x=15335, y=22080), Բ. [N 61 (x=14715, y=24025)] հենակետերը:
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՐՈՂ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՎԱԾ
Բ (հ.կ. N 61) - Գ (հ.կ. N 107)
(ընդհանուր երկարությունը` 37,1 կմ)
Արարատի մարզին հարող Երևանի սահմանագիծը սկսվում է Բ [հ.կ. N 61 (x=14715, y=24025)]-ից և վերջանում Գ [հ.կ. N 107 (x=16555, y=07915)] հենակետով:
Սահմանի այս հատվածն իր հերթին բաժանվում է ուղղվածությամբ տարբեր երկու մասի`
Նուբարաշենի սարավանդով անցնող մաս (հարավարևելյան ուղղություն)` հ.կ. N 61 - հ.կ. N 80 (երկարությունը` 18,8 կմ):
Արարատյան դաշտին հարող մաս (հարավարևմտյան ուղղություն)` հ.կ. N 80 - հ.կ. N 107 (երկարությունը` 18,3 կմ):
Արարատի մարզին հարող հարավարևելյան հատվածը սկսվում է հենակետ N 61-ից, որը, շարունակվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնում է «Կուզեյ» բլուրի գեոդեզիական նշակետով մինչև Նուբարաշենի սարավանդի հյուսիսարևելյան եզրը` հ.կ. N 62-ը (x=13980, y=22550), որը գտնվում է Գառնու ջրատարի հարավարևելյան եզրին և շարունակվում է ջրատարի հարավարևելյան եզրով մինչև հ.կ. N 63-ը (x=13675, y=22310):
Սահմանագիծը հ.կ. N 63-ից թեքվում է դեպի հարավ, Նուբարաշեն սարահարթի արևելյան և հարավարևելյան եզրերով շարունակվում մինչև հ.կ. N 65-ը.
հ.կ. N 64 (x=13100, y=22270), հ.կ. N 65 (x=11080, y=20730):
Սահմանագիծը հ.կ. N 65-ից հատում է անձրևատար ձորակը հարավարևմտյան ուղղությամբ, շարունակվում մինչև Գառնու ջրատարի պոմպակայանի հարավարևելյան անկյունը` հ.կ. N 66-ը (x=10590, y=19935):
Սահմանագիծը հ.կ. N 66-ից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Նուբարաշեն սարահարթի հարավարևելյան եզրով շարունակվում է մինչև հ.կ. N 69-ը: Սահմանագծի այս հատվածն իր մեջ ընդգրկում է N 67 (x=09905, y=19640), N 68 (x=09020, y=18715), N 69 (x=08565, y=18035) հենակետերը:
Սահմանագիծը հ.կ. N 69-ից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա տանող ճանապարհի հարավարևելյան եզրով և գեոդեզիական պոլիգոնոմետրիկ կետի հյուսիսարևմտյան մասով շարունակվում է մինչև կիրճի ջրահավաքը` հ.կ. N 70-ը (x=08055, y=17720):
Սահմանագիծը հ.կ. N 70-ից թեքվում է դեպի հարավ և հարավ-արևելք, շարունակվում 400 մ մինչև բլրի գագաթը` հ.կ. N 71-ը (x=07715, y=17910) և, թեքվելով դեպի հարավ և հարավ-արևմուտք, բլրի ջրբաժանով շարունակվում 350 մ մինչև նույն բլրի ջրբաժանի եզրը, թեքվում դեպի հարավ-արևմուտք 500 մ` մինչև հ.կ. N 72-ը (x=07055, y=17415) և նորից թեքվում դեպի հյուսիս-արևմուտք 550 մ` մինչև հ.կ. N 73-ը (x=07475, y=17070), որը գտնվում է թռչնաբուծական ֆաբրիկա տանող ճանապարհի հարավային եզրին գտնվող ջրավազանի մոտ:
Սահմանագիծը հ.կ. N 73-ից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքի հարավարևմտյան եզրով մինչև հ.կ. N 75-ը [հ.կ. N 74 (x=06485, y=16350, հ.կ. N 75 (x=06175, y=15795)] և, թեքվելով դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք, բարձր լարման էլեկտրատար գծերի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև հ.կ. N 76-ը (x=07080, y=15295):
Սահմանագիծը հ.կ. N 76-ից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորակի ջրահավաքով շարունակվում է մինչև Արտաշատի ջրանցքի հյուսիսարևելյան եզրը` հենակետ N 77-ը (x=06700, y=14710) և անցնում ջրանցքի հյուսիսարևելյան եզրով` ջրի հոսքին հակառակ ուղղությամբ (ջրանցքի ձախ ափով) մինչև հենակետ N 80-ը, որը գտնվում է ջրանցքի կամրջակի մոտ:
Այս հատվածն իր մեջ ընդգրկում է N 78 (x=06680, y=14115), N 79 (x=06915, y=13510), N 80 (x=08495, y=13955) հենակետերը:
Արարատի մարզին հարող հարավարևմտյան մասը սկսվում է հենակետ N 80-ից և շարունակվում մինչև հենակետ N 96-ը` ընդհանուր սահման ունենալով Արարատի մարզի մեջ մտնող Նոր Խարբերդ, Նոր կյանք և Նորաբաց գյուղերի հողատարածքների հետ: Սահմանագիծը հ.կ. N 80-ից շարունակվում է Արտաշատի ջրանցքի հյուսիսային և արևելյան եզրով (ջրի հոսանքի հակառակ ուղղությամբ)` մինչև Երևանի «Վիտամին» գործարանի տարածքի հարավային սահմանը`. հ.կ. N 83-ը:
Այս հատվածն ընդգրկում է N 81 (x=08750, y=13860), N 82 (x=08295, y=12690) և N 83 (x=10590, y=12535) հենակետերը:
Սահմանագիծը հ.կ. N 83-ից թեքվում է դեպի արևմուտք, Նոր կյանք գյուղի հողատարածքի հյուսիսային եզրի ճանապարհով շարունակվում մինչև հ.կ. N 96-ը` այդ հատվածում հատելով Երևան-Արտաշատ խճուղին (հ.կ. N 85), Երևան-Մասիս երկաթուղին (հ.կ. N 89) և Մասիս-Նուռնուս երկաթգիծը (հ.կ. N 93):
Այս հատվածն ընդգրկում է`
N 84 (x=10690, y=11060),
N 85 (x=10805, y=10595) (խճուղի),
N 86 (x=10525, y=10120) (ոռոգման ջրանցք),
N 87 (x=10690, y=09855), N 88 (x=10570, y=09690),
Երևան-Մասիս երկաթգծի հատում. N 89 (x=10695, y=09510),
N 90 (x=11020, y=09745), ոռոգման ջրանցքի և ավտոճանապարհի հատում N 91 (x=11115, y=08620), N 92 (x=11040, y=08415),
N 93 (x=11280, y=08470), Երևան-Նորաբաց և Երևան-Այնթափ ճանապարհի հատում (նախկին Ներքին Չարբախ գյուղի հարավարևելյան մասում)` N 94 (x=12085, y=07765), Երևան-Նորաբաց ճանապարհի եզր (նախկին Ներքին Չարբախ գյուղի հողատարածքի հարավային կետ)` N 95 (x=11560, y=07205), նախկին Ներքին Չարբախ գյուղի գործող ոռոգման ջրանցքի եզր` N 96 (x=12230, y=07180) հենակետերը:
Սահմանագիծը հ.կ. N 96-ից ձգվում է դեպի հյուսիս` Ղուկասավան գյուղի ոռոգման ջրանցքի եզրով մինչև Գետափնյա գյուղի հողատարածքում գտնվող հ.կ. N 101-ը:
Սահմանագծի NN 97, 98, 99 հենակետերը համընկնում են Երևանի մաքրիչ կայանի հողատարածքի սահմանի հետ: Սահմանագիծը հ.կ. N 101-ից թեքվում է դեպի արևելք, անցնելով Գետափնյա գյուղի գերեզմանոցի հարավային սահմանը, 50 մ հեռավորությամբ շարունակվում է մինչև մաքրիչ կայանի տարածքի արևմտյան եզրը` հ.կ. N 102-ը:
Այս հատվածն իր մեջ ընդգրկում է N 97 (x=12945, y=07050), N 98 (x=13360, y=06970), N 99 (x=13655, y=06785), N 100 (x=13880, y=06675), N 101 (x=13995, y=06690) և N 102 (x=14170, y=07380) հենակետերը:
Սահմանագիծը հ.կ. N 102-ով շարունակվում է (ոռոգման առվով) դեպի հյուսիս և հյուսիս-արևելք` մինչև հենակետ N 104-ը, որը գտնվում է Մասիս-Նուռնուս երկաթգծի և ոռոգման առվի հատման տեղում`
հ.կ. N 103 (x=14150, y=07625), հ.կ. N 104 (x=15295, y=07990):
Սահմանագիծը հ.կ. N 104-ից շարունակվում է ոռոգման առվով (ջրի հոսանքին հակառակ ուղղությամբ) մինչև հ.կ. N 105-ը (x=16180, y=08690), որը գտնվում է «Կարմիր բլուր» հնագիտական հուշարձանի հողատարածքի արևմտյան եզրին, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, հատում Հրազդան գետը, Արգավանդ գյուղի արևելյան ու հյուսիսային սահմանով շարունակվում մինչև Ծովակալ Իսակովի պողոտայի և Արգավանդ տանող գլխավոր ճանապարհի հատման տեղը` հ.կ. N 106-ը (x=16705, y=08235):
Սահմանագիծը հ.կ. N 106-ից շարունակվում է Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով (հ.կ. N 105-ից 350 մ դեպի արևմուտք)` մինչև հ.կ. N 107-ը (x=16555, y=07915):
Գ (հ.կ. N 107)-ով վերջանում է Երևանի սահմանագծի` Արարատի մարզին հարող հատվածը:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՐՈՂ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՎԱԾ
Գ (հ.կ. N 107) - Դ (հ.կ. N 123)
(ընդհանուր երկարությունը` 11,1 կմ)
Սահմանի` Արմավիրի մարզին հարող հատվածը սկսվում է Գ [հ.կ. N 107 (x=16555, y=07915)]-ից և վերջանում Դ [(հ.կ. N 123 (x=23045, y=04475)] հենակետով (երկարությունը` 11,1 կմ):
Արմավիրի մարզին հարող սահմանագիծը սկսվում է հ.կ. N 107-ից, հատում Ծովակալ Իսակովի պողոտան, շարունակվում մինչև Վաղարշապատի (նախկին Էջմիածնի) ջրանցքը` հ.կ. N 108-ը (x=16650, y=07870): Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, շարունակվում է Վաղարշապատի ջրանցքի հյուսիսային եզրով` ջրի հոսանքի ուղղությամբ, անցնում հ.կ. N 109-ը (x=16705, y=07270), հատում Մերձավան տանող ճանապարհը` հ.կ. N 110-ը (x=17850, y=05720), շրջանցում Փարաքար գյուղի հողատարածքը հյուսիսային մասով, հասնում մինչև հ.կ. N 111-ը (x=17710, y=04805), որը Մերձավան և Փարաքար գյուղերի հողատարածքների սահմանի ընդհանուր կետն է:
Սահմանագծի հ.կ. N 111-ից մինչև հ.կ. N 116-ը հատվածն անցնում է Մերձավանի նախկին հանքավայրի տարածքով` իր մեջ ընդգրկելով N 112 (x=17810, y=05070), N 113 (x=18110, y=05155), N 114 (x=18180, y=05045), N 115 (x=18355, y=05050), N 116 (x=18440, y=05290) (Մերձավան տանող ճանապարհ) հենակետերը:
Սահմանագիծը հ.կ. N 108-ից շարունակվում է Վաղարշապատի ջրանցքի հյուսիսային եզրով` ջրի հոսանքի ուղղությամբ, հատում Մերձավան տանող ճանապարհը և, շրջանցելով Փարաքար գյուղի հողատարածքը հյուսիսային մասով, հասնում է հենակետ N 111-ին: Այս հենակետը գտնվում է Վաղարշապատի ջրանցքի հյուսիսային եզրին և Փարաքար ու Մերձավան գյուղերի հողատարածքների սահմանների ընդհանուր կետն է:
Սահմանագիծը N 111 հենակետից հյուսիսարևելյան ուղղությամբ շարունակվում է մինչև հ.կ. N 123-ը:
Սահմանագծի NN 116-ից 117 հենակետերի միջև ընկած հատվածը շարունակվում է Մերձավան տանող ճանապարհի արևելյան եզրով: Սահմանագիծը հ.կ. N 117-ից (x=19050, y=05240) անցնում է հյուսիսային ուղղությամբ մինչև հ.կ. N 119-ը [հ.կ. N 118 (x=19400, y=05445), հ.կ. N 119 (x=20430, y=04970)], որը գտնվում է Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրին (Այգեգինեգործական ինստիտուտի հիդրոպոնիկ տնտեսության հյուսիսային սահմանի անկյունից 150 մ հեռավորությամբ):
Սահմանագիծն այդ հենակետից թեքվելով դեպի արևելք` Ներքին Զանգվի ջրանցքի եզրով շարունակվում է մինչև հ.կ. N 120-ը (x=20670, y=05670), թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք` «Սպանդարյան» արդյունաբերական հանգույցի հողատարածքի արևմտյան սահմանով շարունակվում է մինչև հ.կ. N 121-ը (x=22230, y=05055), հ.կ. N 122-ը (x=22900, y=04640), Դ հ.կ. N 123-ը (x=23045, y=04475):
Դ (հ.կ. N 123)-ով վերջանում է Երևանի սահմանագծի` Արմավիրի մարզին հարող հատվածը:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՐՈՂ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՎԱԾ
Դ (հ.կ. N 123) - Ա (հ.կ. N 1)
(ընդհանուր երկարությունը` 1,2 կմ)
Սահմանագծի` Արագածոտնի մարզին հարող հատվածը սկսվում է Դ (հ.կ. N 123)-ից, որը գտնվում է Սասունիկ գյուղ տանող ճանապարհի եզրին` անասնապահական ֆերմա տանող ճանապարհի խաչմերուկից 230 մ դեպի հարավ-արևմուտք: Սահմանագիծն այս հենակետից դաշտային ճանապարհով շարունակվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև ոռոգման ջրանցքը` հ.կ. N 124-ը (x=23620, y=04960):
Սահմանագիծն այս հենակետից անցնում է հյուսիսարևմտյան ուղղությամբ ոռոգման ջրանցքով մինչև հենակետ Ա (հ.կ. N 1)-ը: Հենակետ N 123-ից մինչև հենակետ N 1-ը սահմանագիծն ընդհանուր է Սասունիկ գյուղի հողատարածքի հետ:
Ա (հ.կ. N 1)-ով ամփոփվում է Երևանի սահմանագիծը:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանագիծ
հ.կ. N 125-ից - հ.կ. N 155
(ընդհանուր երկարությունը` 12,1 կմ)
Երևան քաղաքի տարածքի մեջ է մտնում նաև «Զվարթնոց» օդանավակայանը` կից տրանսպորտային, արտադրական և պահեստային տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքներով, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանը Երևան քաղաքին կապող ճանապարհի երթևեկելի մասն իր ճամփեզրերով` Փարաքար և Թաիրով գյուղերի տարածքում (Վաղարշապատի խճուղի - 3,1 կմ, օդանավակայանի ճանապարհ - 0,7 կմ):
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը հարում է Արմավիրի մարզին` հ.կ. N 125 - Գ (հ.կ. N 144), Գ (հ.կ. N 152) - հ.կ. N 125 և Արարատի մարզին` Գ (հ.կ. N 144) - Գ (հ.կ. N 152):
Սահմանագծի` Արմավիրի և Արարատի մարզերին հարող հատվածներն իրենց մեջ ընդգրկում են`
N 125 (x=15395, y=02130), N 126 (x=15370, y=02630),
N 127 (x=15480, y=02790), N 128 (x=15460, y=03090),
N 129 (x=15675, y=03355), N 130 (x=15670, y=04175),
N 131 (x=16030, y=04330), N 132 (x=16095, y=04530),
N 133 (x=16495, y=04910), N 134 (x=16270, y=04930),
N 135 (x=16090, y=05025), N 136 (x=16245, y=05590),
N 137 (x=16365, y=05610), N 138 (x=16465, y=06210),
N 139 (x=15175, y=06270), N 140 (x=16180, y=06390),
N 141 (x=15680, y=06410), N 142 (x=15655, y=06620),
N 143 (x=15730, y=06685), N 144 (x=15590, y=06870),
N 145 (x=15485, y=06880), N 146 (x=15370, y=06980),
N 147 (x=15140, y=06800), N 148 (x=15140, y=05965),
N 149 (x=15055, y=05840), N 150 (x=15135, y=05705),
N 151 (x=15135, y=04380), N 152 (x=15145, y=04025),
N 153 (x=15180, y=02685), N 154 (x=15280, y=02680),
N 155 (x=15290, y=02125) հենակետերը:
Հավելված 3 |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ
N |
ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ և ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ |
1. 5. 10. 11. 12. |
Աջափնյակ |
Աջափնյակ թաղամաս |
Հավելված 5 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
5.1 ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է հինգ հատվածի:
5.1.1 Արևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծի հետ, որը հարում է Արմավիրի (հ.կ. N 120-ից Դ հ.կ. N 123-ը) և Արագածոտնի (Դ հ.կ. N 123-ից մինչև Ա հ.կ. N 1-ը) մարզերին:
5.1.2 Հյուսիսային հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծի հետ, որը հարում է Կոտայքի (Ա հ.կ. N 1-ից մինչև հ.կ. N 7-ը) մարզին:
5.1.3 Սահմանագիծը հ.կ. N 7-ից շարունակվում է Աշտարակի խճուղու (Գևորգ Չաուշի փողոց) հարավարևմտյան եզրով` մինչև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հյուսիսային անկյունը (Հալաբյան փողոց), անցնում «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման և հանրապետական հիվանդանոցի տարածքների հյուսիսային եզրագծով: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Դավթաշեն և Զովունի տանող ճանապարհի հարավային եզրով մինչև «Դավթաշեն» կամրջի ու Զովունի տանող ճանապարհի տրանսպորտային հանգույցը, թեքվում դեպի հարավ-արևելք, «Դավթաշեն» կամրջի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Հրազդան գետի աջ ափը: Սահմանագծի այս մասը հարում է Դավթաշեն թաղամասին:
5.1.4 Հարավարևելյան հատվածը սկսվում է «Դավթաշեն» կամրջի և Հրազդան գետի հատման տեղից, շարունակվում Հրազդան գետի աջ ափով մինչև «Հրազդան» կամուրջը (այս մասը հարում է Արաբկիր թաղամասին):
Սահմանագիծը կամրջի հարավարևելյան եզրով թեքվում է դեպի Հրազդանի կիրճի աջ եզրը և շարունակվում Լենինգրադյան փողոցի հարավարևմտյան եզրով մինչև «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհը: Սահմանագծի այս մասը հարում է Կենտրոն թաղամասին:
5.1.5 Հարավային հատվածը հարում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի հատման տեղից և շարունակվում դեպի արևմուտք` Լենինգրադյան փողոցի հարավային եզրով մինչև Սեբաստիայի փողոց: Թեքվելով դեպի հարավ` անցնում է Սեբաստիայի փողոցի արևելյան եզրով, N 29 տնից թեքվում դեպի արևմուտք, հատում Սեբաստիայի փողոցը (տուն N 22) և շարունակվում Սարգսյան փողոցով ու կառուցապատման հյուսիսային եզրով մինչև «Մասիս» ԱՄ գործարանի հյուսիսային եզրը: Այնուհետև թեքվում է դեպի հարավ, շարունակվում մինչև Տիչինայի և Գուսան Շերամի փողոցների հատումը: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հարավային կողմով, անցնում «Շահումյան-2» էլեկտրաենթակայանի տարածքի հյուսիսային եզրով մինչև Մասիս-Նուռնուս երկաթգծի և «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հատման տեղը: Այդտեղից շարունակվում է Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրով մինչև արտաքին սահմանագիծը` հ.կ. N 120-ը:
5.2 ԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի սահմանագծերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.2.1 Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է Մյասնիկյան պողոտայից (Մյասնիկյան պողոտայի և Գայի փողոցի տրանսպորտային հանգույցից դեպի հարավ 300 մ), շարունակվում դեպի հյուսիս, հատում Ռուբինյան փողոցը և անցնում բուսաբանական այգու տարածքի արևմտյան և Երևան-Սևան երկաթուղու գոտու արևելյան եզրերով մինչև Թբիլիսիի խճուղու հետ հատվելը: Սահմանագծի այս հատվածը հարում է Քանաքեռ-Զեյթուն թաղամասի սահմանագծին:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթուղու հարավարևելյան եզրով մինչև քաղաքի արտաքին սահմանագծի հետ հատվելը հ.կ. N 29-ում:
5.2.2 Հյուսիսարևելյան հատվածը հարում է Կոտայքի մարզին` հ.կ. N 29-ից մինչև հ.կ. N 40-ը:
5.2.3 Հարավարևելյան հատվածը սկսվում է արտաքին սահմանագծի հ.կ. N 40-ից: Սահմանագիծն այդտեղից թեքվում է Գառնու խճուղով դեպի արևմուտք, շարունակվում է մինչև Թոթովենցի փողոցի և Գառնու խճուղու հատման տեղը: Այնուհետև շարունակվում է Ավանի գերեզմանոցի հարավարևմտյան եզրով մինչև Ավանի 9-րդ փողոցը, անցնում այդ փողոցով դեպի հարավ-արևմուտք, հատում Գայի փողոցը և Մյասնիկյան պողոտայի ու Գայի փողոցի տրանսպորտային հանգույցի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Մյասնիկյան պողոտան:
5.3 ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.3.1 Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է «Հրազդան» կամրջի և Հրազդան գետի հատման տեղից, աջ ափով հոսանքից հակառակ ուղղությամբ, շարունակվում մինչև հ.կ. N 23-ը: Սահմանագծի հատվածի այս մասը հարում է Աջափնյակ և Դավթաշեն թաղամասերին:
5.3.2 Հյուսիսարևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ.կ. N 23-ից մինչև հ.կ. N 29-ը:
5.3.3 Հյուսիսարևելյան հատվածը սկսվում է հ.կ. N 29-ից, որը գտնվում է Երևան-Սևան երկաթուղու գոտու աջ եզրին (երկրաբանական ինստիտուտի տարածքի հարավարևելյան եզրից 100 մ): Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթգծի հարավարևելյան եզրով մինչև Թբիլիսիի խճուղի:
Սահմանագծի հատվածի այս մասը հարում է Ավան թաղամասի սահմանագծին: Սահմանագիծը շարունակվում է Թբիլիսիի խճուղու հարավարևելյան եզրով դեպի հարավ-արևմուտք` մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքը: Սահմանագծի այս մասը հարում է Քանաքեռ-Զեյթուն թաղամասին:
5.3.4 Հարավային հատվածը հարում է Կենտրոն թաղամասին:
Սահմանագիծը սկսվում է «Հաղթանակ» զբոսայգու մուտքից, հատում Ազատության պողոտան, անցնում 50-ամյակի հուշասյունը հյուսիսային մասով և, արևմտյան եզրով հատելով երկաթգիծը, երկաթուղու օտարման գոտու հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև Օրթոց ձոր և Օրթոց ձորով հարավային ուղղությամբ գոյություն ունեցող կառուցապատման եզրերով («Ֆերիտ» գործարանը և Ամերիկյան համալսարանը թողնելով Կենտրոն թաղամասում) անցնում Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիսարևմտյան եզրով և հատում Մարշալ Բաղրամյան պողոտան: Այդտեղից սահմանագիծը շարունակվում է Պռոշյան փողոցի արևմտյան եզրով դեպի հարավ` մինչև կառավարական ամառանոցների տարածքի հյուսիսային պարիսպը և, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, իջնում Հրազդանի կիրճում գտնվող ԵրՀԷԿ-ի տարածքի արևելյան սահմանը: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափի հենապատով (գետի հոսանքին հակառակ ուղղությամբ) մինչև «Հրազդան» կամրջի մոտ գտնվող փոքր կամրջակը:
5.4 ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ և Արաբկիր թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.4.1 Հյուսիսային հատվածն ամբողջությամբ համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ.կ. N 7-ից մինչև հ.կ. N 23-ը:
5.4.2 Հարավարևելյան հատվածը սկսվում է Երևանի արտաքին սահմանագծի հ.կ. N 23-ից և Հրազդան գետի աջ ափով, գետի հոսանքի ուղղությամբ իջնում մինչև «Դավթաշեն» կամուրջը: Սահմանագծի այս մասը հարում է Արաբկիր թաղամասին:
5.4.3 «Դավթաշեն» կամրջի հարավարևմտյան եզրով բարձրանում է մինչև Հրազդանի կիրճի աջակողմյան եզրը և շարունակվում մինչև Զովունի տանող ճանապարհի և կամրջի տրանսպորտային հանգույցը, այնուհետև թեքվում դեպի արևմուտք, շարունակվում ճանապարհի հարավային եզրով մինչև Հալաբյան փողոց (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքի հյուսիսային անկյուն): Այդտեղից շարունակվում է հանրապետական հիվանդանոցի տարածքի և «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման հյուսիսային եզրով: Հատելով Շիրազի փողոցը` սահմանագիծը շարունակվում է Գևորգ Չաուշի փողոցի (Աշտարակի խճուղի) հարավարևմտյան եզրով` մինչև Ներքին Զանգվի ջրանցքի հետ հատվելը` հ.կ. N 7-ը: Սահմանագծի այս մասը հարում է Աջափնյակ թաղամասին:
5.5 ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի և Արարատի մարզերին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.5.1 Հյուսիսային հատվածը սկսվում է Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղից, շարունակվում դեպի արևելք: Երևան-Սևան երկաթուղու օտարման գոտու հյուսիսային եզրով հատում Տիգրան Մեծի ու Մովսես Խորենացու փողոցները և երկաթգծի հյուսիսային եզրով հասնում մինչև Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի N 113 տունը (սահմանագծի այս մասը հարում է Կենտրոն թաղամասին): Այդտեղից թեքվելով դեպի հարավ` Սարի թաղի կառուցապատման արևելյան և հյուսիսային եզրերով շարունակվում մինչև Դավիթ-Բեկի փողոցը: Թեքվելով դեպի հյուսիս` Դավիթ-Բեկի փողոցի արևմտյան եզրով շարունակվում մինչև հեռուստակենտրոնի տարածքի հարավային պարիսպը և, թեքվելով դեպի արևելք, շարունակվում է նույն փողոցի հյուսիսային եզրով մինչև Նորքի ջրանցքը (սահմանագծի այս մասը հարում է Նորք-Մարաշ թաղամասին): Այնուհետև ջրանցքի հյուսիսային կողմով անցնում է մինչև բարձր լարման էլեկտրագծի գոտու հարավային եզրը և այստեղից` էլեկտրագծի գոտուն զուգահեռ, շարունակվում է մինչև գաջի նոր գործարան տանող ճանապարհի հետ հատվելը, այնուհետև ճանապարհի հարավային եզրով շարունակվում մինչև գաջի նոր գործարանի հողատարածքի հարավային եզրը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Նոր Նորք թաղամասին:
5.5.2 Արևելյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի (հ.կ. N 53-ից Բ հ.կ. N 61-ը) և Արարատի (Բ հ.կ. N 61-ից մինչև հ.կ. N 63-ը) մարզերին:
5.5.3 Հարավային հատվածը հարում է Նուբարաշեն թաղամասին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է հ.կ. N 63-ից, շարունակվում Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրով` մինչև Երևան քաղաք մտնող գազատարը: Այնուհետև թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք` շարունակվում է գազատարի եզրով, հատում շրջանցիկ ճանապարհը, ճանապարհի հյուսիսարևմտյան և Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկայի հողատարածքի հյուսիսային սահմանով շարունակվում մինչև Նոր Խարբերդի մոտ գտնվող այգեգործական ընկերության հողատարածքի արևելյան եզրը:
5.5.4 Արևմտյան հատվածը սկսվում է Նոր Խարբերդի այգեգործական ընկերության հողատարածքի հյուսիսային սահմանի արևելյան անկյունից, շարունակվում դեպի արևմուտք` մինչև Դաբաղի գիտահետազոտական ինստիտուտի հողատարածքի հյուսիսային եզրը, թեքվում դեպի հյուսիս, անցնում մաքուր երկաթի փորձարարական գործարանի տարածքի հարավային եզրով, Արցախի փողոցով շարունակվում մինչև Արին-Բերդի փողոցը: Այնուհետև Արին-Բերդի փողոցով անցնում է դեպի արևմուտք` մինչև երկաթուղային բեռնատար կայարանի տնտեսության արևմտյան եզրը և շարունակվում դեպի հյուսիս` մինչև Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղը: Այս հատվածն ամբողջությամբ հարում է Շենգավիթ թաղամասին:
5.6 ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի հետ:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.6.1 Հյուսիսային հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և Հրազդան կամրջի միացման տեղից, անցնում կամրջի հարավարևելյան եզրով, հատում Հրազդանի կիրճը (Հրազդան գետի փոքր կամրջով) և շարունակվում Հրազդան գետի ձախ ափի հենապատով` մինչև նախկին ԵրՀԷԿ-ի արևելյան սահմանը:
Այնուհետև շարունակվում է կառավարական ամառանոցի հյուսիսարևմտյան պարսպով մինչև Պռոշյան փողոց: Այդ փողոցի հյուսիսարևմտյան կողմի կամրջից գծով անցնում է դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա, հատում այն, շրջանցում Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիսարևմտյան եզրը (ներառելով Ամերիկյան համալսարանը), շարունակվում Օրթոց ձորի կառուցապատման եզրով (ներառելով «Ֆերիտ» գործարանը)` մինչև Երևան-Սևան երկաթգիծը: Սահմանագիծը շարունակվում է երկաթուղու հարավային եզրով, ներառում 50-ամյակի հուշասյունը, անցնում «Հաղթանակ» զբոսայգու մուտքի հարավային մասով, շարունակվում Երևան-Սևան երկաթուղու հյուսիսային եզրով դեպի արևելք` մինչև Կենտրոնի (հյուսիսային) խմելու ջրի օրական կարգավորման ջրամբարը` ներառելով իր մեջ Ավանի կիրճի հյուսիսային և հարավային լանջերի կառուցապատումը մինչև կենդանաբանական այգու մուտքը և շարունակվում Նորքի լանջի ստորին մասով մինչև Ավանի կիրճի երկաթուղային ուղեկամուրջը:
5.6.2 Արևելյան հատվածը սկսվում է Ավանի կիրճի երկաթուղային ուղեկամրջից, երկաթուղու արևելյան եզրով շարունակվում մինչև հանրապետական մարզադաշտի լողավազանի դիմացի սարալանջով իջնող ճանապարհը (Չարենցի 1-ին նրբանցք, տուն N 113)` ներառելով Այգեստանի հարավարևելյան հատվածին հարող անտառագոտու կառուցապատումները:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթուղու գոտու արևմտյան եզրով մինչև Տիգրան Մեծի պողոտան (երկաթուղային ուղեկամուրջը)` հատելով Մովսես Խորենացու փողոցը:
5.6.3 Հարավային հատվածը սկսվում է Տիգրան Մեծի պողոտայի և երկաթուղային ուղեկամրջի հատման տեղից (հյուսիսային կողմից), շարունակվում Քրիստափորի փողոցով դեպի արևմուտք (հաստոցաշինական գործարանի հյուսիսային պարսպի եզրով), հատում Արշակունյաց պողոտան, շարունակվում էլեկտրական ենթակայանի և Արտաշատի ջրանցքի եզրով մինչև Արտաշատի ջրանցքի ջրաթափը և ջրաթափի հարավային եզրով իջնում մինչև Հրազդան գետի աջ ափը:
Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափով (հոսանքի ուղղությամբ), կիրճի եզրով մինչև Վաղարշապատի հին խճուղու և Ծովակալ Իսակովի պողոտայի հատումը (30-ամյակի հուշասյուն):
5.6.4 Արևմտյան հատվածը սկսվում է 30-ամյակի հուշասյունից, շարունակվում Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով մոտ 350 մ դեպի հյուսիս-արևելք, թեքվում ուղիղ անկյունով դեպի հյուսիս-արևմուտք, հատում Ծովակալ Իսակովի պողոտան, անցնում «Հայհաստոց» և արևային էներգիայի ուսումնասիրման գիտահետազոտական ինստիտուտների տարածքների հարավ-արևմտյան և հյուսիսային եզրերով, Դալմայի այգիների արևմտյան սահմանագծով մինչև Լենինգրադյան փողոց և, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, շարունակվում մինչև «Հրազդան» կամուրջը:
5.7 ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
Թաղամասի տարածքի մեջ է մտնում նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և նրան կից տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքները, ինչպես նաև Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը (Վաղարշապատի խճուղու և օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերը):
5.7.1 Հյուսիսային հատվածը սկսվում է հ.կ. N 120-ից, շարունակվում Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրով` ջրի հոսքի հակառակ ուղղությամբ մինչև Մասիս-Նուռնուս երկաթգծի և «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հատումը: Այնուհետև շարունակվում է արևելյան ուղղությամբ «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհով, «Շահումյան-2» էլեկտրաենթակայանի տարածքի հյուսիսային կողմով մինչև Տիչինայի և Գուսան Շերամի փողոցների հատումը: Թեքվելով դեպի հյուսիս` շրջանցում է «Մասիս» արդյունաբերական միավորման կոշիկի գործարանը և շարունակվում գործող կառուցապատման հյուսիսային եզրով` Սարգսյան փողոցով մինչև Սեբաստիայի փողոց: Հատելով Սեբաստիայի փողոցը N 22 և N 29 տների մոտ` սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս: Սեբաստիայի փողոցով շարունակվում է մինչև Լենինգրադյան փողոց և այդ փողոցի հարավային եզրով անցնում մինչև Դալմայի այգիների հյուսիսարևելյան անկյունը` դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի եզրը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Աջափնյակ թաղամասին:
5.7.2 Արևելյան հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի հատման տեղից, շարունակվում դեպի հարավ` ճանապարհի արևմտյան եզրով (այգիների սահմանագիծ), շրջանցում արևային էներգիայի գիտահետազոտական ինստիտուտի տարածքը հյուսիսային ու արևմտյան եզրերով, շարունակվում «Հայհաստոց» գիտահետազոտական ինստիտուտի տարածքի արևմտյան կողմով, հատելով Ծովակալ Իսակովի պողոտան, թեքվում դեպի հարավ-արևմուտք և Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև 30-ամյակի հուշասյունը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Կենտրոն թաղամասին:
5.7.3 Հարավարևելյան հատվածը սկսվում է 30-ամյակի հուշասյունից և շարունակվում Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով, Սեբաստիայի փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցի հարավային մասով հատում մայրուղին, Երևանյան լճի ամբարտակի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Հրազդան գետի աջ ափը: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափով մինչև արտաքին սահմանագծի հ.կ. N 105-ը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Շենգավիթ թաղամասին:
5.7.4 Արևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Արարատի (հ.կ. N 105-ից մինչև Գ հ.կ. N 107-ը) և Արմավիրի (Գ հ.կ. N 107-ից մինչև հ.կ. N 120-ը) մարզերին:
5.8 ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.8.1 Արևմտյան հատվածը սկսվում է Դավիթ-Բեկի փողոցի և Նորքի ջրանցքի հատման տեղից և շարունակվում դեպի հյուսիս` բարձր լարման էլեկտրագծերի գոտու արևմտյան եզրով մինչև հին Նորքի գերեզմանոցի հյուսիսարևելյան կողմը, այնուհետև շարունակվում, իջնելով Ավանի կիրճը, մինչև Մյասնիկյան պողոտա, որը գտնվում է կենդանաբանական այգու մուտքից 100 մ դեպի հարավ-արևմուտք:
Այս հատվածը հարում է Նորք-Մարաշ թաղամասին:
5.8.2 Հյուսիսային հատվածը սկսվում է վերը նշված կետից, շարունակվում Մյասնիկյան պողոտայի հարավարևելյան եզրով, հատում է Գայի փողոցը` տրանսպորտային հանգույցի հարավարևելյան մասով և միանում Ավանի 9-րդ փողոցին, Ավանի գերեզմանոցի հարավարևմտյան եզրով հատում է Թոթովենցի փողոցը և միանում Գառնու խճուղուն` հ.կ. N 40-ին: Սահմանագծի այս հատվածը հարում է Ավան, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերին:
5.8.3 Արևելյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ.կ. N 40-ից մինչև հ.կ. N 53-ը: Այս հատվածն իր մեջ ներառում է «Բազալտ» և ռադիոէլեկտրոնային արդյունաբերական համալիրները, ինչպես նաև «Մայակ» բնակելի տարածքը: Սահմանագիծն անցնում է Ջրվեժ գյուղի արևմտյան սահմանով և շարունակվում մինչև գաջի նոր գործարանը:
5.8.4 Հարավային հատվածով սահմանագիծը շարունակվում է գաջի նոր գործարան տանող ճանապարհով դեպի հարավ-արևմուտք` մինչև բարձր լարման էլեկտրագծերի հետ հատվելը, ապա բարձր լարման էլեկտրագծերի գոտուն զուգահեռ շարունակվում է մինչև Նորքի ջրանցքը, անցնում Նորքի ջրանցքի հարավային եզրով` մինչև Դավիթ-Բեկի փողոցի հետ հատվելը:
Սահմանագծի այս հատվածը հարում է Էրեբունի թաղամասին:
5.9 ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն և Նոր Նորք թաղամասերի հետ:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.9.1 Կենտրոն թաղամասին հարող արևմտյան հատվածը սկսվում է Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի N 113 տնից և շարունակվում դեպի հյուսիս` գոյություն ունեցող ինքնակամ կառուցապատման և անտառագոտու սահմանով մինչև Այգեստան թաղամասին հարող Երևան-Սևան երկաթուղու եզրը, անցնում երկաթուղու արևելյան եզրով մինչև երկաթգծի ուղեկամուրջը, այնուհետև Նորքի լանջի ստորին եզրով, Ավանի կիրճի հարավային լանջով մինչև կենդանաբանական այգու մուտքի մոտ (մուտքից 100 մ դեպի հարավ, Մյասնիկյան պողոտայի հարավարևմտյան եզրը):
5.9.2 Արևելյան հատվածը հարում է Նոր Նորք թաղամասի սահմանագծին և շարունակվում դեպի հարավ, բարձրանում Ավանի կիրճի հարավային լանջի վերին եզրը, անցնում է հին Նորքի գերեզմանոցի հյուսիսարևելյան մասով, բարձր լարման էլեկտրագծի արևմտյան եզրով մինչև Դավիթ-Բեկի փողոցի հյուսիսային եզրը:
5.9.3 Հարավային հատվածը հարում է Էրեբունի թաղամասին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է Դավիթ-Բեկի փողոցի հյուսիսային եզրից (Դավիթ-Բեկի փողոցի և Նորքի ջրանցքի հատում) և շարունակվում մինչև հեռուստակայանի հողատարածքը, այնուհետև, թեքվելով դեպի հարավ, անցնում Դավիթ-Բեկի փողոցի արևմտյան եզրով, Սարի թաղի կառուցապատման հյուսիսային և արևելյան եզրերով` մինչև Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի N 113 տունը:
5.10 ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի և Շենգավիթ թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի մարզին:
Հ.կ. N 62-ից մինչև հ.կ. N 80-ը Նուբարաշեն թաղամասի սահմանը համընկնում է քաղաքի արտաքին սահմանին և հարում Արարատի մարզին: Սահմանագիծը քաղաքի արտաքին սահմանի հ.կ. N 80-ից շարունակվում է Նոր Խարբերդի այգեգործական ընկերության հողատարածքի հարավարևելյան եզրով մինչև Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկայի տարածքի հյուսիսարևմտյան անկյունը: Սահմանի այս հատվածը հարում է Շենգավիթ թաղամասին: Սահմանագիծն այս կետից շարունակվում է դեպի արևելք (խոզաբուծական ֆաբրիկայի տարածքի հյուսիսային եզրով) մինչև Երևան-Նուբարաշեն խճուղու և շրջանցիկ ճանապարհի տրանսպորտային հանգույցի հյուսիսային եզրը: Այդտեղից սահմանագիծը շարունակվում է շրջանցիկ ճանապարհի հյուսիսարևմտյան եզրով` մինչև գազատար խողովակը:
Սահմանագիծն այս կետից թեքվելով դեպի հարավ` հատում է շրջանցիկ ճանապարհը, գազատարի եզրով շարունակվում (ճանապարհի հարավարևելյան եզրից 300 մ) մինչև Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրը: Այդտեղից թեքվելով դեպի հյուսիս-արևելք` Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրով շարունակվում է մինչև արտաքին սահմանագծի հ.կ. N 62-ը: Սահմանագծի այս հատվածը հարում է Էրեբունի թաղամասին:
5.11 ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի մարզին:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:
5.11.1 Հյուսիսարևմտյան հատվածը հարում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասին: Սկսվում է հ.կ. N 105-ից (Արգավանդ գյուղի արևելյան եզր), շարունակվում Հրազդան գետի աջ ափով (գետի հոսանքին հակառակ ուղղությամբ) մինչև Երևանյան լճի ամբարտակի հարավարևմտյան եզրը: Թեքվելով դեպի հարավ-արևմուտք` մայրուղու հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև Ծովակալ Իսակովի և Սեբաստիայի փողոցների տրանսպորտային հանգույցի սկիզբը (հանգույցի հարավային մաս), թեքվում դեպի հյուսիս-արևելք և, հատելով մայրուղին, Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով շարունակվում մինչև 30-ամյակի հուշասյունը:
5.11.2 Հյուսիսային հատվածը հարում է Կենտրոն թաղամասին:
Հյուսիսային հատվածը սկսվում է Վաղարշապատի խճուղու և Ծովակալ Իսակովի պողոտայի հատման կետից (30-ամյակի հուշասյուն), շարունակվում Հրազդանի կիրճի աջ եզրով դեպի արևելք` մինչև Արտաշատի ջրանցքի ջրթափի և Հրազդան գետի հատումը: Այնուհետև շարունակվում է ջրթափի եզրով մինչև Արշակունյաց պողոտան, հատում այն, շարունակվում Քրիստափորի փողոցով (նախկին Գորկու փողոց) մինչև վերջինիս հատումը Սևանի փողոցի հետ:
5.11.3 Արևելյան հատվածը հարում է Էրեբունի և Նուբարաշեն թաղամասերին:
Սահմանագծի այս հատվածը սկսվում է Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղից, շարունակվում Սևանի փողոցով մետրոպոլիտենի ուղեգծի արևմտյան եզրով, անցնում Ռոստովյան փողոցի ուղետարի տակով և շարունակվում երկաթուղային բեռնատար կայարանի տնտեսության տարածքի արևմտյան եզրով մինչև Արին-Բերդի փողոցը: Սահմանագիծն Արին-Բերդի փողոցով թեքվում է դեպի արևելք` մինչև Արցախի փողոցը, այնուհետև, շեղվելով դեպի հարավ, Արցախի փողոցով շարունակվում է մինչև մաքուր երկաթի փորձարարական գործարանի տարածքի հարավային եզրը: Այս գործարանի և Երևանի ՋԷԿ-ի հողամասերի միջև ընկած տարածությունով շարունակվում է դեպի հարավ-արևելք, շրջանցում Դաբաղի գիտահետազոտական ինստիտուտի տարածքը, հյուսիսային կողմով շարունակվում է մինչև Նոր Խարբերդի այգեգործական ընկերության տարածքի արևելյան սահմանը: Սահմանագծի վերը նշված մասը հարում է Էրեբունի թաղամասին: Սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևմուտք` այգեգործական ընկերության հողամասի հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև քաղաքի արտաքին սահմանագիծը` հ.կ. N 80: Սահմանագծի այս մասը հարում է Նուբարաշենի թաղամասին:
5.11.4. Հարավարևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը համընկնում է Արարատի մարզին` հ.կ. N 80-ից մինչև հ.կ. N 105-ը:
5.12. ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Արաբկիր, Կենտրոն և Նոր Նորք թաղամասերի հետ:
Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:
5.12.1. Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է «Հաղթանակ» զբոսայգու մուտքից, շարունակվում Ազատության պողոտայի հարավարևելյան եզրով դեպի հյուսիս-արևելք` Թբիլիսիի խճուղով մինչև Երևան-Սևան երկաթուղու հետ հատվելը, այնուհետև` Թբիլիսիի խճուղու և Աճառյան փողոցի տրանսպորտային հանգույցը: Սահմանագծի այս հատվածը հարում է Արաբկիր թաղամասին:
5.12.2. Արևելյան հատվածը սկսվում է Թբիլիսիի խճուղու և Երևան-Սևան երկաթուղու հատման տեղից, շարունակվում երկաթուղու օտարման գոտու հարավարևելյան եզրով, բուսաբանական այգու տարածքի արևմտյան եզրով, հատելով Ռուբինյան փողոցը` հասնում մինչև Մյասնիկյան պողոտա: Սահմանի այս հատվածը հարում է Ավան թաղամասին: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Մյասնիկյան պողոտայի հյուսիսարևմտյան եզրով մինչև կենդանաբանական այգու մուտքը: Այս հատվածը հարում է Նոր Նորք թաղամասին:
5.12.3 Հարավային հատվածը հարում է Կենտրոն թաղամասին:
Սկսվում է կենդանաբանական այգու մուտքից, շարունակվում Ավանի կիրճի հյուսիսային լանջի կառուցապատման հյուսիսային եզրով մինչև ջրամատակարարման կարգավորման ջրամբարը և շարունակվում ջրամբարի հողամասի հյուսիսային եզրով մինչև Երևան-Սևան երկաթուղու գոտու հյուսիսային եզրը: Այնուհետև սահմանագիծը շարունակվում է երկաթուղու գոտու հյուսիսային եզրով մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքը: