Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 56-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2020-20.01.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.01.15/3(671) Հոդ.9
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
27.12.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
27.12.2019
Дата вступления в силу
25.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2019 թ.

թիվ 56-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ««Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» ձև 1-հանքջուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 05-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 56-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_20868

 

Բաժին 1. Հանքային ջրերի արդյունահանումը և ածխաթթու գազի կորզումն ըստ աղբյուրների

 

հազ. խոր. մ

Տողի համա-րը

Հանքավայրի անվանումը

Տողի համարը

Հորա-տանցքի անվանումը (համարը)

Հորատանցքի հաս-տատված պաշարների ծավալները

Ծավալներն ըստ ընդերքօգտա-գործման իրավունքի

Հանքային
ջրերի
փաստացի արդյունա-հանումը

Ածխաթթու գազի փաստացի կորզումը

Հանքային ջրերի ազատ հոսքը

հանքային ջրերի

ածխաթթու գազի

հանքային ջրերի արդյունահանման

ածխաթթու գազի կորզման

Ա

Բ

Գ

Դ

1

2

3

4

5

6

7

1.1

 

1.1.1

               

1.1.2

               

1.1.3

               

1.2

 

1.2.1

               

1.2.2

               

1.2.3

               

1.3

 

1.3.1

               

1.3.2

               

1.3.3

               

Բաժին 2. Հանքային ջրերի օգտագործումը, հեռացումը և կորուստը

 

հազ. խոր. մ

Տողի համա-րը

Տողի համարն
ըստ 
բաժին 1-ի սյունակ Գ-ի

Հանքային ջրերի փաստացի օգտագործում

Փոխանցվել է
այլ կազմա-կերպության առանց օգտագործ-ման

Հանքային ջրերի հեռացում

Կորուստ

ընդա
մենը

այդ թվում` ըստ նպատակների

շշալցում

ածխաթթու գազի
կորզում

ածխաթթու գազի կորզում համալիր օգտագոր-ծումից

բուժա-
կան

ռեկրեա- ցիոն

ընդա-
մենը

որից՝ կոյուղու համակար-գով

ընդա-մենը

որից՝ ար-տադրա-կան

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

2.1

                       

2.2

                       

2.3

                       

2.4

                       

2.5

                       

2.6

                       

2.7

                       

2.8

                       

2.9

                       

Ղեկավար՝

_____________________________

 

_____________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ)`


_____________________________

 


_____________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     


« ___ »____________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 56-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1–ՀԱՆՔՋՈՒՐ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են բնական հանքային ջուր արդյունահանող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար և ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվության ձևի՝ «Հանքային ջրերի արդյունահանումը և ածխաթթու գազի կորզումն ըստ աղբյուրների» բաժնի՝

1) սյունակ Բ-ում լրացվում է հանքային ջրի հանքավայրի անվանումը,

2) սյունակ Դ-ում լրացվում է տվյալ հանքավայրում հաշվետու կազմակերպության կողմից շահագործվող հորատանցքի անվանումը (համարը),

3) սյունակ 1-ում լրացվում է հորատանցքի հաստատված հանքային ջրերի պաշարների ծավալը,

4) սյունակ 2-ում լրացվում է հորատանցքի հաստատված ածխաթթու գազի պաշարների ծավալը,

5) սյունակ 3-ում լրացվում է տվյալ հորատանցքի համար հանքային ջրերի արդյունահանման ծավալներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի,

6) սյունակ 4-ում լրացվում են տվյալ հորատանցքի համար ածխաթթու գազի կորզման ծավալներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի,

7) սյունակ 5-ում լրացվում է կազմակերպության կողմից հանքային ջրերի արդյունահանված փաստացի ծավալները,

8) սյունակ 6-ում լրացվում է կազմակերպության կողմից ածխաթթու գազի կորզված փաստացի ծավալները,

9) սյունակ 7-ում լրացվում է ազատ հոսքը, որը կարող է առաջանալ արդյունահանման ընթացքում: Սյունակ 7 = սյունակ 3 - սյունակ 5:

7. Հաշվետվության ձևի «Հանքային ջրերի օգտագործումը, հեռացումը և կորուստը» բաժնի՝

1) սյունակ Բ-ում լրացվում է հորատանցքի տողի համարն ըստ բաժին 1սյունակ Գ-ի համապատասխան տողի,

2) սյունակ 1-ում լրացվում է փաստացի օգտագործված հանքային ջրերի ընդհանուր ծավալը, որից սյունակներ 2-6-ում առանձնացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ծավալներն ըստ նպատակների: Սյունակ 3-ում լրացվում է օգտագործված այն հանքային ջրերի ծավալը, որը բացի ածխաթթու գազի կորզումից այլ նպատակի համար չի օգտագործվել: Սյունակ 4-ում լրացվում է ածխաթթու գազի կորզման համար օգտագործված այն հանքային ջրերի ծավալը, որը համալիր (հաջորդական) ձևով օգտագործվում է նաև այլ նպատակների համար: Սյունակ 1 = սյունակ 2 + սյունակ 3 + սյունակ 5 + սյունակ 6: Նպատակային օգտագործման որևիցե ցուցանիշի բացակայության դեպքում համապատասխան վանդակում դրվում է գծիկ,

3) սյունակ 7-ում լրացվում է այլ կազմակերպություններին առանց օգտագործման փոխանցված հանքային ջրերի ծավալը,

4) սյունակ 8-ում լրացվում է հեռացված հանքային ջրերի ընդհանուր ծավալը, որից սյունակ 9-ում՝ կոյուղու համակարգով,

5) սյունակ 10-ում լրացվում է հանքային ջրերի կորուստի ընդհանուր ծավալը, որից սյունակ 11-ում՝ շշալցման արտադրության ընթացքում առաջացած տեխնոլոգիական կորուստը: Սյունակ 10 = բաժին 1սյունակ 5 - բաժին 2սյունակ 1 - բաժին 2սյունակ 7:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.01.2024, թիվ 04-Ն 20.01.2024, թիվ 56-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան