ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «27» ապրիլի 1994 թ. Հ.Ն.-1055-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Օրենսգրքի 1 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրն է` հանցավոր ոտնձգություններից պաշտպանել քաղաքացիների անձը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքներն ու ազատությունները, սեփականության բոլոր ձևերը և ամբողջ պետական ու իրավական կարգը»:
2. Օրենսգրքի 2 հոդվածը վերացնել:
3. Օրենսգրքի 4 հոդվածում`
վերնագրից հանել «կամ այլ միութենական հանրապետության» բառերը,
երկրորդ մասը վերացնել,
երրորդ մասում «սովետական» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
4. Օրենսգրքի 5 հոդվածի վերնագրում և տեքստում «ՍՍՀՄ սահմաններից դուրս» բառերը փոխարինել «արտասահմանում» բառերով, «ՍՍՀՄ քաղաքացիները»` «ՀՀ քաղաքացիները» բառերով, իսկ «սովետական» բառը` «ՀՀ» հապավումով:
5. Օրենսգրքի 34 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դատարանը պատիժը նշանակում է սույն օրենսգրքի դրույթներին խիստ համապատասխան օրենքի այն հոդվածի սահմաններում, որը պատասխանատվություն է նախատեսում կատարված հանցագործության համար: Պատիժ նշանակելիս դատարանը, ղեկավարվելով իրավագիտակցությամբ, հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձնավորությունը և գործի այն հանգամանքները, որոնք մեղմացնում կամ ծանրացնում են պատասխանատվությունը»:
6. Օրենսգրքի 7, 60, 76, 78, 79, 82, 1301, 2101, 2161, 247, 249, 253, 258, 263-267, 2681, 276 հոդվածներում «ՍՍՀՄ» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով:
7. Օրենսգրքի 22 և 59 հոդվածներում «ՍՍՀՄ» և «ՍՍՀ Միության» հապավումները փոխարինել «ՀՀ» հապավումով:
8. Օրենսգրքի 13 և 14 հոդվածներում «սովետական պետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
9. Օրենսգրքի 23 և 31 հոդվածներում «ՍՍՀ Միության» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով:
10. Օրենսգրքի 7, 20, 281 և 48 հոդվածներից հանել «սոցիալիստական» բառը:
11. Օրենսգրքի 23, 232, 24, 25, 41, 421 և 46 հոդվածներից հանել «ՍՍՀ Միության և» բառերը:
12. Օրենսգրքի 61, 63 և 64 հոդվածներից հանել «սովետական» բառը:
13. Օրենսգրքի 65 հոդվածի վերնագիրն ու առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 65. | ՀՀ պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչերը |
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու հրապարակային կոչերը, ինչպես նաև այդ նպատակով նման բովանդակությամբ նյութեր տարածելը»:
14. Օրենսգրքի 67 հոդվածի վերնագրից և տեքստից հանել «ինչպես նաև հակասովետական կազմակերպությանը մասնակցելը» բառերը:
15. Օրենսգրքի 85 հոդվածից հանել «և 83» թիվը:
16. Օրենսգրքի 2062 հոդվածից հանել «ՍՍՀՄ», «կամ այլ միութենական, ինչպես նաև ինքնավար հանրապետության» բառերը:
17. Օրենսգրքի 71 , 231, 491, 50, 205, 206, 2071, 2081 և 2091 հոդվածներում «ժողովրդական դրուժիննիկ» բառերը և դրանց բառակապակցությունները փոխարինել «զինվորական ոստիկան» բառերով և դրանց բառակապակցություններով:
18. Օրենսգրքի 245 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով ազգային անվտանգության մարմինների զինվորները, սերժանտները, ավագները, ենթասպաները և սպայական կազմի անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ հատկապես նշված անձինք պատասխանատվություն են կրում այն հանցագործությունների համար, որոնք ուղղված են ծառայությունը կրելու` նրանց համար սահմանված կարգի դեմ»:
19. Օրենսգրքի 265 և 273 հոդվածներում «Սովետական Միության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
19 մայիսի 1994 թ. ՀՕ-102 |