ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի |
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Օրենքի 13 հոդվածում «18» և «12» թվերը փոխարինել համապատասխանաբար «24» և «18» թվերով:
2. Օրենքի 16 հոդվածի առաջին մասում «մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր» բառերը փոխարինել «ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր» բառերով:
3. Օրենքի 21 հոդվածի առաջին մասի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի նախագահին հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Հանձնաժողովի անդամներն են` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և առողջապահության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր սպայակույտի ներկայացուցիչները»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
27 հոկտեմբերի 1994 թ. ՀՕ-119 |