Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-411
Տիպ
Հրամանագիր
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.09.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1995/1-2
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
31.01.1995
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.01.1995
Дата вступления в силу
31.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 32-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 65-րդ կոնգրեսի որոշումը շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսը 1996 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում անցկացնելու մասին, որոշում եմ.

1. 1996 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի պատշաճ մակարդակով անցկացմանն օժանդակելու նպատակով ստեղծել հոգաբարձուների խորհուրդ հետևյալ կազմով.

Հ. Բագրատյան

- Հայաստանի Հանրապետության վարչապետ (նախագահ)

Լ. Բարխուդարյան

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Ս. Գևորգյան

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հ. Թամրազյան

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարար

Հ. Հակոբյան

- Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

Հ. Ղազարյան

- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Վ. Մելքոնյան

- Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար

Գ. Պողոսյան

- Հայաստանի Հանրապետության կապի նախարար

Վ. Սիրադեղյանին

- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար

Վ. Փափազյանին

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Վ. Խաչատրյան

- պատգամավորների Երևանի քաղխորհրդի նախագահ

Մ. Պետրոսյան

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն

Վ. Զաքարյան

- Հայաստանի Հանրապետության ֆեդերացիայի նախագահ

(1-ին կետը խմբ. 09.09.95 ՆՀ-475)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի նախապատրաստման և անցկացման համար ստեղծել կազմակերպական կոմիտե:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
  31 հունվարի 1995 թ.
ՆՀ-411