ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2019 թվականի N 1295-Լ
2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել 2020 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 1 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1295-Լ որոշման |
2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
1. 2020 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`
1) բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,
2) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ապահովումը,
3) սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը,
4) մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,
5) բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը
6) օժանդակ հարակից ծառայությունների ապահովումը։
2. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
3. Ծրագրի նպատակներն են.
2020 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ոլորտի զարգացման շարունակականությունը, ելնելով այն հանգամանքից, որ այն առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղին է, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունը:
4. 2020 թվականի պետական նպատակային ծրագրում առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`
1) առողջության առաջնային պահպանման ծառայությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման սկզբունքի պահպանումը,
2) ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կանխարգելիչ ուղղվածության շարունակականությունը,
3) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայության տեսակների ապահովումը,
4) առողջության առաջնային պահպանման օղակում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ըստ կատարված աշխատանքների արդյունքների գնահատման խրախուսական ֆինանսավորման մեխանիզմների կիրառման ընդլայնումը,
5) սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների դիսպանսերային կաբինետների և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների /դիսպանսերների/ կողմից:
5. 2020 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է.
1) սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական, ուռուցքաբանական, հակատուբերկուլոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով,
2) ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, առաջնային և երկրորդային կանխարգելմանը, բուժմանն ու վերականգնողական միջոցառումների ապահովմանը,
3) բժշկական օգնության և սպասարկման շարունակական բարելավմանը` զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.
Ա. Առաջնային բուժօգնության գծով`
1) Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության և սպասարկման անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:
2) Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, պացիենտների բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:
3) Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը. ԱԱՊ ծառայություններ մատուցող մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:
4) ԱԱՊ ծառայություններ մատուցող մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակումն ու ամփոփումը:
5) Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում պացիենտների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:
6) Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական խորհրդատվական մասնագիտացված բժշկական օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական (վնասվածքաբանական) կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, համաձայն «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչները, առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ) և պոլիկլինիկական ու հիվանդանոցային նեղ մասնագետների փոխհամագործակցություն իրականացնելու, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տասնութ տարեկանից բարձր բնակչության համար տնային կանչերի ընդունման, այցերի կազմակերպման և իրականացման կարգերը, ուղեգրերի ձևերը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ N 47-Ն հրամանի:
7) Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման իրականացումը սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման:
8) Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մասնագիտական բժշկական խորհրդատվությունների կազմակերպումը՝ համաձայն առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
9) Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով իրականացնել համակարգված սկրինինգ` խորխի նորագույն ախտորոշիչ թեստերի և ճառագայթային ախտորոշիչ` թվային ֆլյուորոգրաֆիայի մեթոդի կիրառմամբ սոցիալական և բժշկական ռիսկի խմբերում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններ (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) ունեցող անձանց համար (համաձայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):
10) Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով կղանքում թաքնված արյան թեստի կամ կղանքի իմունաքիմիական թեստի և կոլոնոսկոպիկ հետազոտության իրականացում` ռիսկի խմբում ընդգրկված 50-75 տարեկան մեծահասակների մոտ: Ընդ որում, որպես պիլոտային ծրագիր 2020 թվականին, այն իրականացվելու է մեկ երևանյան և մեկ մարզային կազմակերպությունում:
11) Պերինատալ կորուստների պատճառների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով մի շարք լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացում` բարձր ռիսկի խմբի հղիների մոտ:
12) Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:
13) Սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:
14) Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերումը, բարդությունների կանխարգելումն ու բուժումը:
15) ՄԻԱՎ վարակի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններ (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) ունեցող անձանց համար արյան հավաքագրման կազմակերպումը:
16) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:
17) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելումը ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը:
18) Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության առաջնային նախաբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:
19) Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2020 թվականի պետական նպատակային ծրագրի:
20) Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող՝ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին պատկանող անձանց համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման, դրանից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչները, առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ) և պոլիկլինիկական ու հիվանդանոցային նեղ մասնագետների փոխհամագործակցություն իրականացնելու, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տասնութ տարեկանից բարձր բնակչության համար տնային կանչերի ընդունման, այցերի կազմակերպման և իրականացման կարգերը, ուղեգրերի ձևերը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն և 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանների:
21) Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը ԱԱՊ ծառայություններ մատուցող մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:
22) Վերականգնողական բուժման կազմակերպումը որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով /տուբերկուլոզ, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն/:
Բ. Դեղերով ապահովման գծով (արդյունավետություն, անվտանգություն, որակ)՝ տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն կառավարության կողմից սահմանված կարգի:
Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`
− առողջության առաջնային պահպանման օղակում ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավումը, առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակումը և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսական մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
6. Ծրագրի նպատակն է`
2020 թվականին սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային/մասնագիտացված անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ:
7. 2020 թվականին ծրագրի ֆինանսական միջոցառումներն ուղղվելու են.
1) Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժմանը` սահմանված ծավալների շրջանակներում, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
2) Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ միջամտությունների, ինչպես նաև առանձին միջոցներ, պրոթեզներ, իմպլանտներ, կլիպսներ պահանջող բուժման կիրառմանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման Հավելված 5-ով հաստատված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման կարգի, այդ թվում`
ա. 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում,
բ. սիրտ-անոթային վիրաբուժական ծառայություններ, այդ թվում սրտի վիրահատություններ, կորոնար անոթների ստենտավորում և բալոնային դիլատացիա, աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրաբուժական բուժում, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա, սրտի փականների պրոթեզավորում, կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա, սրտի կաթետերային աբլացիա, խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում, սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրում,
գ. ակնաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` սկլեռոպլաստիկա, կեռատոպլաստիկա, աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում),
դ. վնասվածքաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` ոսկրապլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, արթրոսկոպիկ վիրահատություններ,
ե. ուրոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ, շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով,
զ. նյարդավիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են` էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում, շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ:
Է. Փոխպատվաստումային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում` երիկամների փոխպատվաստում` խրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող անձանց մոտ և ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատությունների իրականացում` արյունաբանական հիվանդություններ ունեցող անձանց մոտ:
3) Սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց առողջարանային-վերականգնողական բուժման կազմակերպմանը:
4) Հիվանդանոցային պայմաններում բուժվող սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովմանը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և դրանից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի:
III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
8. Ծրագրի նպատակներն են`
2020 թվականին ապահովել սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, պացիենտների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
9. Սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են.
1) վարակիչ հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, մանրէային և վիրուսային այլ հիվանդություններ),
2) սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,
3) նյարդային համակարգի հիվանդություններ,
4) աչքի հիվանդություններ,
5) հոգեկան խանգարումներ,
6) չարորակ նորագոյացություններ,
7) դիաբետ,
8) ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,
9) վնասվածքներ և թունավորումներ,
10) պարբերական հիվանդություն:
10. Ծրագրի` 2020 թվականի պետական բյուջեից ֆինանսավորող միջոցառումներն են`
1) Շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող պացիենտների բուժման կազմակերպումը հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:
2) Վերակենդանացման ծառայության կազմակերպումը հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում` օրենսդրությամբ սահմանված կարգով:
3) Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` անկախ սոցիալական կարգավիճակից առողջապահության նախարարի հրամանով սահմանված ախտորոշումներին համապատասխան:
4) Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշմամբ սահմանված ծավալներով և կարգով:
5) Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված ծավալներով և կարգով:
6) Հեմոդիալիզային ծառայության կազմակերպումը` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` օրենսդրությամբ սահմանված կարգով:
7) Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության և բժշկական օգնության ծառայությունների տրամադրումը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
8) Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:
9) Վարակիչ հիվանդությունների ուղղությամբ`
ա. ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց` պացիենտների հիվանդանոցային բուժումը` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,
բ. առանձին վարակիչ հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (արտոնյալ պայմաններով) ունեցող անձանց, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացումը համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,
գ. առաջին անգամ կամ կրկնակի հայտնաբերված հիվանդների բուժման կազմակերպումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,
դ. վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, համապատասխան մարմիններին տեղեկացնելը:
10) Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
ա. սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպումը մասնագիտացված, ինտերվենցիոն սրտաբանական և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար,
բ. Սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական (կորոնար անոթների ստենտավորում) ծառայությունների իրականացումը ծառայությունների կազմակերպումը, ամբողջ բնակչության համար անկախ սոցիալական կարգավիճակից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հունիսի 29-ի N թիվ 1666-Ա հրամանով հաստատված կարգի:
11) Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
ա. նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում /ինսուլտ/ ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը,
բ. գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման (ներառյալ ներերակային թրոմբոլիտիկ թերապիան ալտեպլազա դեղով) ծառայությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար անկախ սոցիալական կարգավիճակից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 23-ի N թիվ 3021-Ա հրամանով հաստատված կարգի
12) Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`
ախտորոշված չարորակ նորագոյացություններով /այդ թվում օնկոհեմատոլոգիական/ անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, այդ թվում նաև վիրահատական և ճառագայթային բուժման կազմակերպումը՝ անվճար պայմաններով, իսկ քիմիաթերապևտիկ բուժման կազմակերպումը՝ արտոնյալ պայմաններով, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 28-ի N 1771-Լ հրամանով հաստատված կարգի:
13) Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`
ա. հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար,
բ. հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:
14) Ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`
ա. մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլություն և թունամոլություն ունեցող անձանց հոսպիտալացման և բուժման կազմակերպումը,
բ. հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:
15) Դեղերով ապահովման գծով (արդյունավետություն, անվտանգություն, որակ)՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պացիենտի դեղապահովումը` օրենսդրությանը համապատասխան:
16) Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`
ա. կլինիկական ուղեցույցների մշակումը և հաստատումը առողջապահության նախարարի կողմից,
բ. պացիենտի վարման գործելակարգերի մշակումը և հաստատումը,
գ. մասնագիտական բնութագրերի հաստատումը,
դ. բուժծառայությունների որակի ապահովման և բարելավման միասնական տեղեկատվական համակարգի մատչելիության ապահովումը,
ե. բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների արդիական մակարդակի ապահովումը և շարունակական կատարելագործումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2021թթ. ծրագրի 4.3 «Առողջապահություն» բաժնի 3-րդ կետի, 2-րդ ենթակետի համաձայն բարձրացնել բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը:
IV. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
11. Ծրագրի նպատակներն են`
1) 2020 թվականին երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,
2) անվտանգ մայրության հովանավորումը, սկրինինգային ծրագրերի իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:
12. Ծրագրի` 2020 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.
1) Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի», Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2014 թվականին ընդունված «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագրի», Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 10 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «2016-2020 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագրի» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի նիստի N 34 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների ու դեռահասների առողջության բարելավման 2016-2020 թվականների ազգային ռազմավարության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված և 2020 թվականի համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.
Ա. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
1) Մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության կազմակերպումը առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալների շրջանակներում, ներառյալ, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`
ա. առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,
բ. հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և պատրոնաժ տնայցերը;
գ. Ազդրի բնածին հոդախախտ ունեցող երեխաների վաղ հայտնաբերման նպատակով նորածինների կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտության իրականացում:
գ. հիվանդ երեխայի բժշկական օգնությունը և սպասարկումը, ներառյալ տնային կանչերի սպասարկումը
դ. ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,
3) մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` համաձայն առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,
4) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,
5) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը, առողջության գնահատմանն ուղղված ընթացիկ զննումների իրականացումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո,
6) 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը,
7) Արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության այլ տեսակներ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման, դրանից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. նոյեմբերի 1-ի N70-Ն հրամանի.
ա. Ախտորոշման ճշտման նպատակով մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցային հաստատությունների (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,
բ. խրոնիկ հիվանդ երեխաների դիսպանսերային հսկողության և բուժօգնության իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագետների կամ մասնագիտացված հիվանդանոցային հաստատությունների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից,
գ. մարզերի մարզադպրոցների սաների տարին երկու անգամ կանխարգելիչ բժշկական զննումների և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը` երեխայի սպասարկման ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից:
դ. արտահիվանդանոցային պայմաններում երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցումը` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում)
ե. 12 տարեկան երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայությունների իրականացումը, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման ապահովումը:
Բ. Հիվանդանոցային բուժօգնության գծով`
1) մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը` առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,
2) սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, վարակիչ հիվանդություններ) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,
3) մինչև 18 տարեկան երեխաների վերակենդանացման և հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ու հիվանդությունների բուժումը` առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկերին համապատասխան,
4) նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության բնածին խանգարումների, անհասության ռեթինոպաթիայի, կոնքազդրային հոդի դիսպլազիայի և սրտի կրիտիկական արատների վաղ հայտնաբերման սկրինինգներ)` առողջապահության նախարարի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան,
5) երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը` առողջապահության նախարարի կողմից հաստատված կարգով,
6) մինչև 18 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների վերականգնողական և առողջարանային բուժման ապահովումը, ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով և ծավալներով,
7) վերականգնողական-առողջարանային բուժման ընթացքում, անհատական խնամքի կարիք ունեցող հաշմանդամ և մինչև 5 տարեկան երեխաների խնամակալների սննդի և կացարանային ծախսերի ապահովում:
Գ. Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`
1) Տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատուկ կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլոզի կանխարգելման հիմնախնդիրը,
2) ՄԻԱՎ վարակ ունեցող մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով ապահովումը:
Դ. Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`
1) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը,
2) երեխաների խնամքի, աճի, զարգացման և ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը:
2) Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի», Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թվականին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2016 թվականի փոփոխությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի նիստի N 24 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և դրա իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ծրագրի» շրջանակներում առողջապահության նախարարությանը վերապահված և 2020թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.
Ա. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
1) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկանների հսկողության իրականացումը,
2) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 77-Ն հրամանով հաստատված ծավալներին համապատասխան,
3) բարձր ռիսկի հղիների հսկողությունը, մասնագիտական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը` առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,
4) «Մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելում» ծրագրի իրականացումը` ապահովելով բոլոր հղիների խորհրդատվությունը և հետազոտումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը,
5) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» ծրագրի շրջանակներում («Մայրական դպրոց») ծառայությունների մատուցումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում,
6) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից,
7) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձա-գինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից,
8) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է առողջապահության նախարարը) հետազոտումը և բուժումը,
9) քաղցկեղի կանխարգելման նպատակով 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն հրամանով սահմանված կարգով,
10) բնակչության սոցանապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հետազոտումն ու բուժումը` անպտղության կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,
11) հղիների ստոմատոլոգիական, այն թվում` կանխարգելիչ օգնությունը:
Բ. Հիվանդանոցային բուժօգնության գծով`
Մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`
1) հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը,
2) ծննդալուծումը, այդ թվում կեսարյան հատումով,
3) բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում,
4) նորածինների վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, այդ թվում ցածր քաշով ծնված նորածինների խնամքը,
5) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելիությամբ ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը,
6) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, արտոնյալ պայմաններով,
7) հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով,
8) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը,
9) հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից՝ համաձայն առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի,
10) անհետաձգելի, այդ թվում` արտագնա, մանկաբարձագինեկոլոգիական շտապ բուժօգնության կազմակերպումը, ըստ անհրաժեշտության` հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը բարձր մակարդակի ծննդօգնության հաստատություններ և առաջատար բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ,
11) անպտղության հաղթահարմանն ուղղված հիվանդանոցային բուժօգնություն, այն թվում անպտուղ զույգերի հետազոտություններ և պատճառագիտության վերհանում, ինչպես նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրում` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով,
12) «Վերարտադրողական առողջության բարելավման 2016-2020թթ. ազգային ռազմավարության» շրջանակներում առողջապահության նախարարության կողմից նախատեսված միջոցառումների իրականացման ապահովումը:
Գ. Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`
1) Ծննդօգնություն իրականացնող մարզային բժշկական կազմակերպություններում մանկաբարձական բժշկական օգնության որակի բարելավմանն ուղղված կազմակերպա-մեթոդական աշխատանքի իրականացումը, այդ թվում մարզային այցելություններ, մազից կախված դեպքերի քննարկումներ, կցված բուժհաստատությունների բժշկական անձնակազմի գիտելիքների ու հմտություններ բարձրացում և այլն):
Դ․ Դեղերով ապահովման ուղղությամբ`
Տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաների և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642 որոշման:
Դ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`
Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում երեխաներին և կանանց հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
V. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
13. Ծրագրի նպատակն է `
1) Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը, մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը:
2) Կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումն է, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը:
3) Երեխաների պատվաստման գործընթացի բարելավման նպատակով հնգավալենտ պատվաստանյութի աստիճանական փոխարինումը հեքսավալենտ պատվաստանյութով:
4) Պետական սահմանում արտերկրից հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելումը:
5) Վարակիչ հիվանդությունների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտման, քննման և հետազոտության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը:
6) Համաճարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջության անվտանգության սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովումը:
14. Ծրագրի` 2020 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.
1) Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների (այդ թվում քիմիական) կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը,
2) բնակչության զանգվածային անընկալության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը, իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը և համակարգումը,
3) բռնկումներին, համաճարակներին, թունավորումներին և հանրային առողջության անվտանգությանն սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման (ներառյալ պահուստային պաշարների ապահովում, արագ արձագանքման թիմի ձևավորում, տրանսպորտի և այլ նյութական ռեսուրսների ապահովում, վարժանքների նախապատրաստում և իրականացում) ապահովումը,
4) ներհիվանդանոցային վարակների հայտնաբերման և կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը, վարակի հսկողության մեթոդների մշակումը, ներհիվանդանոցային վարակների ճշգրիտ ախտորոշման չափանիշների արդիականացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
5) պետական սահմանի անցման կետերում սանիտարակարանտինային կետերի կողմից իրականացվող աշխատանքներին մասնակցություն` կանխարգելիչ, բժշկական միջոցառումներին օժանդակության մասով,
6) աշխատանքի հիգիենայի ապահովման և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների նկատմամբ դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացումը,
7) վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների առաջացման ու տարածման համար պայմաններ, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման կատարումը,
8) սանիտարահիգիենիկ փորձաքննության, շրջակա միջավայրի գործոնների լաբորատոր հետազոտությունների իրականացումը և եզրակացությունների տրամադրումը,
9) համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության համակարգում՝ Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան, իր իրավասության սահմաններում ռեֆերենս լաբորատորիայի գործառույթների իրականացումը,
10) հանրային առողջապահության ոլորտում կենսաապահովության և կենսաանվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացումը,
11) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում մասնագիտական դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը,
12) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) իրականացումը, արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,
13) մարդու օրգանիզմի վրա ակուստիկ գործոնների ազդեցության նվազեցմանը նպաստող միջոցառումների կազմակերպումը և իրականացումը,
14) բժշկական ու հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ոլորտի գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչության ու բնակչության առանձին խմբերի կրթմանն ուղղված ծրագրերի իրականացումը,
15) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության, հանրային առողջապահության ոլորտի իրավական ակտերի, մեթոդական ուղեցույցների, ծրագրերի նախագծերի մշակումը (և կամ մասնակցությունը),
16) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը,
17) Սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքերում, համապատասխան լիազոր մարմնի հետ, համատեղ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների մշակումը և իրականացումը:
15. Համաճարակաբանական հատուկ ծրագրեր հետևյալ ուղղություններով`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2016-2020 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացումը,
2) Հայաստանի Հանրապետությունում մալարիայի կրկին արմատավորման կանխարգելման և այլ մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը,
3) Միջազգային առողջապահական կանոնների ներդրմանն ուղղված ծրագրերի իրականացումը, մասնավորապես.
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի մայիսի 27-ի N 1387-Լ հրամանով նախատեսված միջոցառումների իրականացումը,
բ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի ապրիլի 6-ի N 914-Ա հրամանով նախատեսված միջոցառումների իրականացումը,
գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի N 3131-Ա հրամանով նախատեսված միջոցառումների իրականացումը:
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 55 (կետ 19) արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 95-Ա արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի նիստի N 11 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստի N 50 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի նիստի N 2 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի նիստի N 32 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:
16. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2020 թվականին շարունակվելու է ԱԱՊ հաստատություններում ոչ վարակիչ հիվանդությունների և մոր և մանկան առողջության ծառայությունների բարելավումը: 2018-2020թթ ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային ծրագրում, մասնավորապես 35-68 տարիքային խմբում՝ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգներում նախատեսվում է ընդգրկել շուրջ 500 հազար բնակչություն, իսկ 30-60 կանանց տարիքային խմբում՝ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման սկրինինգներում՝ շուրջ 200 հազար կին:
2020 թվականի ընթացքում շարունակվելու է ամբողջ հանրապետության տարածքում նշված սկրինինգային ծրագրին մասնակցություն ապահովելու, ինչպես նաև առողջ ապրելակերպի և ՈՎՀ հիմնական ռիսկային գործոնների կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկման քարոզարշավը:
2020 թվականի ընթացքում նախատեսվում են հետևյալ աշխատանքները.
- Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում նոր Վայոց Ձորի և Մարտունու բժշկական կենտրոնների կառուցում:
15. ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2020 թվականին շարունակվելու են իրականացվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ծրագրեր: Բժշկական կազմակերպությունները և քրեակատարողական համակարգի համապատասխան ծառայությունները կանոնավոր կմատակարարվեն հակառետրովիրուսային, հակատուբերկուլոզային դեղամիջոցներով, ՄԻԱՎ-ի ախտորոշման թեստ-հավաքածուներով, լաբորատոր ծախսանյութերով, վարակի վերահսկման պարագաներով և սարքավորումներով: Կիրականացվեն բուժանձնակազմերի շարունակական վերապատրաստման, հիվանդների սոցիալական աջակցության և տնային խնամքի, ինչպես նաև հանրության իրազեկման միջոցառումներ:
Բնակչության ամենախոցելի խմբերի` միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում կիրականացվեն ՄԻԱՎ վարակի կանխարգելման և հետազոտման հասանելիությանը ուղղված ծրագրեր: ՄԻԱՎ և այլ արյունային վարակների կանխարգելման նպատակով կշարունակվի ներերակային թմրամիջոցներ օգտագործող անձանց մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը:
VI. 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՐԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է`
Իրավապահ մարմինների կամ/և ուժային կառույցների համապատասխան որոշումների հիման վրա.
1. կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննությունների,
2. դիակների դատաբժշկական փորձաքննությունների,
3. բարդ փորձաքննությունների` կրկնակի, համալիր, հանձնաժողովային և լրացուցիչ,
4. դատագենետիկական փորձաքննությունների, ներառյալ դատակենսաքիմիական ուսումնասիրությունների,
5. դատակենսաբանական փորձաքննությունների,
6. բժշկաքրեագիտական փորձաքննությունների,
7. դատաքիմիական փորձաքննությունների,
8. դատահյուսվածաբանական փորձաքննությունների իրականացումը:
Դատաբժշկական փորձաքննությունները պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող փորձաքննություններ են, ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում:
Դատաբժշկական փորձաքննությունները առնչվում են նաև առողջապահական ոլորտում խիստ կարևոր նշանակություն ունեցող բժշկական իրավախախտումներին` «բժշկական սխալ»-ներին: Նմանատիպ փորձաքննությունները միտված են վերծանելու առողջապահական բնագավառի առաջնային և երկրորդական օղակներում տեղ գտած բացթողումներն ու թերացումները, այսպիսով հնարավորություն տալով ուղղիչ-կանխարգելիչ համապատասխան միջոցառումների նախաձեռնմանը, բժշկական օգնության որակի կազմակերպմանն ու մոտեցմանն ուղղված խնդիրների վերլուծմանը: «Բժշկական սխալ»-ների ուսումնասիրման` դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում հնարավոր է լինում տալ գնահատական առողջապահական համակարգում բուժօգնության և ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների վիճակի մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1295-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
2020 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերի
N |
2020 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի անվանումը |
2020 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի համապատասխան միջոցառման անվանումը |
Գումար (հազար դրամ) |
1 |
Բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովման 2020 թվականի պետական նպատակային ծրագիր |
Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ |
26,592,563.3 |
Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ |
150.000,0 | ||
Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում |
305.126,4 | ||
Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ |
11.168,0 | ||
Շտապ բժշկական օգնության ծառայություններ |
4.292.270,0 | ||
2 |
Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ապահովման 2020 թվականի պետական նպատակային ծրագիր |
Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ |
19.172.401,2 |
Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ |
644.594,6 | ||
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ |
3.077.217,3 | ||
Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ |
3.826.300,0 | ||
Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ |
2.000,0 | ||
3 |
Սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման 2020 թվականի պետական նպատակային ծրագիր |
Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ |
4.829.225,5 |
Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ |
1.021.223,1 | ||
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ |
262.101,6 | ||
Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
1.369.950,8 | ||
Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ |
2.686.221,0 | ||
Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ |
2.715.293,1 | ||
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
3.420.100,0 | ||
Փոխպատվաստման ծառայություններ |
200.000,0 | ||
Բժշկասոցիալական վերականգնման ծառայություններ |
111.462,0 | ||
Հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ |
70.100,2 | ||
4 |
Մոր և մանկան առողջության պահպանման ապահովման 2020 թվականի պետական նպատակային ծրագիր |
Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ |
7.548.418,6 |
Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ |
11.163.821,0 | ||
Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ |
917,900.0 | ||
Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկենտոնուրիայի, լսողության (անհասների ռետինոպաթիա) խանգարումների, կոնքազդրային դիսպլազիայի վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սքրինգի անցկացում |
368.534,3 | ||
Մտավոր, հոգեկան (վարքագծային). լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ |
400.303,8 | ||
5 |
Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման 2020 թվականի պետական նպատակային ծրագիր |
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ |
2.000.400,0 |
Իմունականխարգելման ազգային ծրագիր |
3.343.233,9 | ||
Արյան հավաքագրման ծառայություններ |
300.951,0 | ||
Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի միջոցառումներ |
100.000,0 | ||
6 |
2020 թվականի նպատակային ծրագրերին օժանդակող հարակից ծառայությունների ծրագրեր (այլ դասերին չպատկանող) |
Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային |
3.190.799,4 |
Դատաբժշկական փորձաքննություններ |
449.905,3 | ||
Ախտաբանաանատոմիական հետազոտություններ |
53.044,0 | ||
Խորհրդատվական, մասնագիտական աջակցության և հետազոտություններ |
174.000,0 | ||
Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացման, մաքսազերծման և բաշխման ծառայություններ |
60.000,0 | ||
Գիտաբժշկական գրադարանային ծառայություն |
43.564,9 | ||
Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում |
50.000,0 | ||
Էլեկտրոնային առողջապահության համակարգի պահպանում |
50.000,0 | ||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր |
511.406,8 | ||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դրամաշնորհային ծրագիր |
16.641,8 | ||
ՀՀ կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործման» ծրագիր |
150.300,2 | ||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում շենքային պայմանների բարելավում |
863.343,6 | ||
Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում դրամաշնորհային ծրագիր |
812.774,9 | ||
Աջակցություն ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին` Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում |
398.423,5 | ||
Աջակցություն ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ին` Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում |
45.030,6 | ||
Աջակցություն «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին` Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում դրամաշնորհային ծրագրի շրջանակներում |
198.722,3 | ||
Աջակցություն Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն ՀԿ-ին Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում դրամաշնորհային ծրագրի շրջանակներում |
25.207,4 | ||
Աջակցություն «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում |
3.915,7 | ||
Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ախտորոշում և բուժում քրեակատարողական համակարգում» դրամաշնորհային ծրագիր |
11.257,7 | ||
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |