ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2017 թվականի |
թիվ 91 |
քաղ. Մոսկվա |
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 15-րդ կետի 29-րդ ենթակետի քառասունութերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) [առաջին փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին], «վերջին համարը» բառերը փոխարինել «վերջին համարները» բառերով.
բ) 18-րդ կետի 14-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Ռուսաստանի Դաշնությունում 10 համարի տակ նշվում են՝ հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքացանկում ներառվող և «արտահանում», «ժամանակավոր արտահանում» և «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների համար. եթե այդ ապրանքների վրա զետեղված են հսկիչ (նույնականացման) նշաններ՝ զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների քանակը և միջակետից հետո՝ «,» բաժանիչ նշանով՝ առանց բացատի՝ դրանց նույնականացման համարները (նույնացուցիչները):
Զետեղված անընդմեջ հաջորդող հսկիչ (նույնականացման) նշանների նույնականացման համարները (նույնացուցիչները) նշվում են՝ դնելով համապատասխան տիրույթի առաջին և վերջին համարները՝ տարանջատելով «-» բաժանիչ նշանով.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: