ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2002 թվականի N 532-Ն
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի երկրորդ ու երրորդ մասերին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել`
ա) ջրի ազգային խորհրդի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ջրի ազգային խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 10-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
1. Ջրի ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին է, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ:
2. Խորհրդի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:
3. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին, այլ օրենքներին և սույն կանոնակարգին համապատասխան: Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:
(3-րդ կետը լրաց. 03.02.06 N 67-Ն)
4. Խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության վարչապետն է:
5. Խորհրդի նախագահը`
ա) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը, որոշում է ընդունում հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ: Իր բացակայության դեպքում խորհրդի նախագահի լիազորությունը հանձնարարում է խորհրդի նախագահի տեղակալին, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի անդամներից որևէ մեկին.
բ) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.
գ) խորհրդին է ներկայացնում խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը.
դ) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է խորհրդի աշխատանքը:
(5-րդ կետը լրաց. 02.02.18 N 67-Ն)
6. Խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի քարտուղար և ունի քարտուղարություն:
(6-րդ կետը լրաց. 03.02.06 N 67-Ն)
7. Խորհրդի քարտուղարը`
ա) ապահովում է խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը այդ թվում՝ հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի.
բ) ապահովում է խորհրդի նիստերի արձանագրության կազմումը.
գ) ապահովում է խորհրդի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
դ) խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ.
ե) ապահովում է քարտուղարության բնականոն գործունեությունը:
(7-րդ կետը լրաց. 03.02.06 N 67-Ն, 02.02.18 N 67-Ն)
8. Խորհրդի անդամն իրավունք ունի`
ա) մասնակցելու խորհրդի նիստերին` վերջինիս իրավասությանը վերաբերող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.
բ) խորհրդի նիստերում հանդես գալու առաջարկություններով (այդ թվում՝ հարցման կարգով հրավիրվող խորհրդի նիստերի).
գ) խորհրդի որոշմամբ իրականացնելու այլ լիազորություններ:
(8-րդ կետը լրաց. 02.02.18 N 67-Ն)
9. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, այդ թվում՝ հարցման կարգով նիստ հրավիրելու միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն երեք ամիսը մեկ անգամ:
(9-րդ կետը լրաց. 02.02.18 N 67-Ն)
10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Խորհրդի անդամները նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ անում են մինչև հարցի զեկուցումն ու քվեարկությունից առաջ: Զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին: Զեկուցողի առաջարկությունը չընդունվելու դեպքում քվեարկվում են մյուս առաջարկությունները: Այն առաջարկությունը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկությանը, քվեարկության չի դրվում:
10.1. Հարցման կարգով խորհրդի նիստ հրավիրելու դեպքում խորհրդի քարտուղարը խորհրդի նախագահի հետ համաձայնեցված օրակարգի նախագիծը խորհրդի անդամներին գրավոր ներկայացնում է հարցման: Օրակարգը հաստատվելու դեպքում խորհրդի քարտուղարն օրակարգում ընդգրկված հարցերի նյութերը գրավոր ներկայացնում է խորհրդի անդամներին: Խորհրդի անդամները, խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում, խորհրդի քարտուղարին ներկայացնում են գրավոր դիրքորոշում՝ հստակ նշելով հարցերից յուրաքանչյուրին «կողմ» կամ «դեմ» լինելու վերաբերյալ: Խորհրդի նախագահի կողմից սահմանած ժամկետում գրավոր դիրքորոշում չներկայացնելու կամ ներկայացված գրության մեջ հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ համարվում է դրական:
(10.1-ին կետը լրաց. 02.02.18 N 67-Ն)
10.2. Հարցման կարգով նիստերի որոշումները համարվում են ընդունված, եթե հարցման կարգով «կողմ» է արտահայտվել խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը:
(10.2-րդ կետը լրաց. 02.02.18 N 67-Ն)
11. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի 1 ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Խորհրդի որոշումները կարող են վերանայվել միայն խորհրդի կողմից: Խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն:
12. Խորհուրդն իրավունք ունի իր լիազորությունների իրականացման համար պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ու քաղաքացիներից պահանջելու տեղեկանքներ, պարզաբանումներ և այլ փաստաթղթեր:
13. Խորհրդի նիստերում, բացի խորհրդի անդամներից, իրավունք ունեն ներկա գտնվելու խորհրդի նախագահի կողմից հրավիրված անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհուրդը կարևոր հարցերի վերաբերյալ կարող է կազմակերպել ընդլայնված լսումներ` հրավիրելով պաշտոնատար անձանց և մասնագետների: Խորհրդի քննարկումների բովանդակային խնդիրները ենթակա են հրապարակման: Խորհուրդը տարեկան մեկ անգամ հրապարակայնորեն հանդես է գալիս կատարած աշխատանքների մասին հաղորդմամբ:
Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի արձանագրության մեջ:
14. Խորհուրդն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների:
Քարտուղարության և աշխատանքային խմբերում ներգրավված մասնագետների վարձատրությունը խորհրդի ներկայացմամբ, սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում խորհրդին:
(14-րդ կետը լրաց. 03.02.06 N 67-Ն)
15. Խորհրդի անդամն իր լիազորություններն իրականացնում է հասարակական հիմունքներով: Քարտուղարության և խորհրդի աշխատանքները կազմակերպելու համար հատկացվում են անհրաժեշտ նյութեր, սարքեր, սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային տարածք և տրանսպորտային միջոցներ, որոնց տրամադրման կարգը խորհրդի ներկայացմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
(15-րդ կետը լրաց. 03.02.06 N 67-Ն)
(հավելվածը լրաց. 03.02.06 N 67-Ն, 02.02.18 N 67-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան |
- |
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Տ. Ավինյան | - | ՀՀ փոխվարչապետ, Ջրի ազգային խորհրդի նախագահի տեղակալ |
Է. Գրիգորյան |
- |
ՀՀ շրջակա միջավայրի նախարար |
Ս. Պապիկյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
Տ. Գաբրիելյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ջանջուղազյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարար |
Ֆ. Ցոլակյան |
- |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Վ. Վերմիշյան |
- |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ |
Գ. Բաղրամյան |
- |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Մելքոնյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ |
Ս. Ղազարյան |
- |
ՀՀ վարչապետի խորհրդական |
Կ. Մուխսյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ |
Ս. Աթանեսյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ |
Է. Փիրումյան |
- |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար |
Ա. Վանյան |
- |
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն |
Յու. Ջավադյան |
- |
«Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Թոքմաջյան |
- |
Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 19.08.03 N 390-Ն, լրաց. N 02.12.03 N 619-Ն, լրաց., փոփ. 12.04.04 N 203-Ն, փոփ. 20.07.05 N 553-Ն, 03.02.06 N 67-Ն, լրաց. 06.05.06 N 304-Ն, խմբ. 08.10.07 N 710-Ն, փոփ. 25.10.08 N 839-Ն, 21.03.11 N 208-Ն, խմբ. 17.01.13 N 24-Ն, 18.07.14 N 669-Ն, փոփ. 10.03.15 N 196-Ն, 03.06.15 N 458-Ն, 28.09.15 N 855-Ն, 30.12.15 N 1286-Ն, 25.07.16 N 667-Ն, խմբ. 31.01.17 N 71-Ն, փոփ. 02.02.18 N 67-Ն, լրաց., փոփ. 07.03.18 N 229-Ն, խմբ. 27.08.18 N 1139-Ն, լրաց., փոփ. 07.02.19 N 102-Ն, փոփ. 16.08.19 N 1138-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |