ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 138 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՉՀԱՎԱՔՎԱԾ ԿԱՄ ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԱՆԱՎԱՐՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 11-րդ կետին և 146-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում գտնվող (այսուհետ՝ կազմատված ապրանքներ)՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով տեղափոխվող՝ միջազգային փոխադրում իրականացնող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներով որոշակի ժամանակահատվածի ընթացքում Միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառվում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ կազմատված ապրանքը կարող է հայտարարագրվել այդ ապրանքի բաղադրիչների վերաբերյալ մի քանի փոխադրման հայտարարագիր ներկայացնելու միջոցով, որոնք նշված են Օրենսգրքի 3-րդ գլխին համապատասխան ընդունվող՝ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման մեջ որպես այդպիսի բաղադրիչներ (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ, դասակարգման վերաբերյալ նախնական որոշում), կամ Օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ընդունվող՝ ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման մեջ (այսուհետ՝ դասակարգման վերաբերյալ որոշում)՝ նշելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ծածկագիրը, որը համապատասխանում է դասակարգման վերաբերյալ համապատասխան նախնական որոշման կամ դասակարգման վերաբերյալ որոշման մեջ նշված՝ կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող կազմատված ապրանքի ծածկագրին:
2. Միջազգային փոխադրում իրականացնող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներով որոշակի ժամանակահատվածի ընթացքում Միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրվող կազմատված ապրանքի բաղադրիչները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, եթե տարանցիկ հայտարարագրում նշված են սույն որոշման 1-ին կետի համաձայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագրի վերաբերյալ տեղեկություններ, և բաղադրիչների մաքսային հայտարարագրումն իրականացվում է դասակարգման վերաբերյալ նախնական որոշման կամ դասակարգման վերաբերյալ որոշման գործողության ժամկետի ընթացքում, այնպիսի բաղադրիչների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի գումարների որոշման համար, որոնցից ելնելով, Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու չափը, կիրառվում են կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող կազմատված ապրանքի նկատմամբ սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի դրույքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ' |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական: