ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 92 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան, ընդունելով ի գիտություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետի կատարման մոնիթորինգի արդյունքները, և նշելով անդամ պետությունների կողմից Զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների և (կամ) զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգի (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների թիվ 3 հավելված (այսուհետ՝ Կարգ)), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 141 որոշման չկատարումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետի, ինչպես նաև անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման ուղղությունները պլանավորելիս Կարգի կատարմանը, և տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: