Գլխավոր տեղեկություն
Номер
N 813-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 05.07.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2019
Дата вступления в силу
06.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

27 հունիսի 2019 թվականի N 813-Լ

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-166-29.05.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-166-29.05.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հուլիսի 3

 Երևան

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-166-29.05.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Նախագծով առաջարկվում է մերսման սրահը սահմանել որպես սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ՝ արգելելով վերջինիս տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում, ինչպես նաև ամրագրել թույլտվություն ստանալու պահանջ։

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նախագծի հիմնավորմամբ բավարար հստակությամբ չի բացահայտվել սահմանափակման ենթակա մյուս ծառայության օբյեկտների՝ կարաոկեի, դիսկոտեկի, հեշտապարային ակումբի, բաղնիքի, շոգեբաղնիքի, սաունայի հետ մեկտեղ ցանկում մերսման սրահների ներառումը։

Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի նաև բժշկական հաստատությունների տարածքներում մերսման սրահների տեղակայման արգելքի նպատակահարմարությունը, մասնավորապես, հստակ չէ, թե արդյոք առաջարկվող սահմանափակումը տարածվելու է նաև բուժական մերսման կաբինետների վրա, թե ոչ։ Այդ համատեքստում հայտնում ենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշմամբ մանկական նևրոլոգիական մասնագիտացված հիվանդանոցների և մանկական նյարդաբանական բաժանմունքների համար որպես պարտադիր պայման սահմանված է մերսման սեղանի և մերսող բուժքրոջ, իսկ մանկական բուժական ֆիզկուլտուրայի բաժանմունքի համար՝ մերսման սեղանի առկայության պահանջը։

Միաժամանակ հարկ է նշել նաև, որ «Ծառայությունների ծավալի մասին» ձև 1-ծառայություններ (փոքր) (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի N 13-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշման 50-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Տող 250.5-ը ներառում է ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեությունը` արևաբուժարանների, հանքաջրաբուժական, քաշի նվազեցման և նիհարելու սրահների, մերսման կաբինետների (բացի բուժական մերսումից) և այլ ծառայությունները։ Տվյալ նորմով, որպես ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն, նշվում են «մերսման կաբինետները»։ Ուստի, նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություն կատարել նաև նշված իրավական ակտում։ Այս նկատառումը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմանը։

Հստակեցման կարիք ունի այն հարցը, թե արդյոք նախագծի ընդունման դեպքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներին վերաբերելի կարգավորումները կտարածվեն այլ ծառայությունների մատուցման օբյեկտների տարածքում գործող մերսման սրահների վրա։

Ամփոփելով վերաշարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված դիտողությունների հիման վրա օրենքի նախագիծը լրամշակել: