Գլխավոր տեղեկություն
Номер
N 940-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.08.07/51(1504) Հոդ.680
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.07.2019
Дата вступления в силу
08.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2019 թվականի N 940-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1945-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 10-րդ կետը «Լողամիջոցներ» բառից հետո լրացնել «(բացառությամբ ջրացիկլների)» բառերով.

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ կետերով.

«11.1. Թույլատրվում է լողամիջոցները լողափնյա հատվածներում ափին մոտենան և հեռանան միայն հատուկ նշաններով առանձնացված գոտիներում։

11.2. Արգելվում է լողամիջոցի վարումը հանգստյան գոտիներում` լողալու համար նախատեսված վայրերում։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. հուլիսի 29

Երևան