Գլխավոր տեղեկություն
Номер
N 490-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.05.2019
Дата вступления в силу
04.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2019 թվականի N 490-Ա

 

ԱՐՏԱՎԱԶԴ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Արտավազդ Նազարեթյանին 2019 թվականի մայիսի 15-ից 16-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ «BIM–տեխնոլոգիաները և դրանց իրականացումը. շինարարության գնագոյացումը» խորագրով VI Միջազգային գիտագործնական կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

2. Արտավազդ Նազարեթյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտավազդ Նազարեթյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 3
Երևան