ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2019 թվականի N 690-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի հունիսի 6-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` միջազգային օդանավակայաններում սպասարկման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Գասպարյանինը, Արտակ Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահե Հակոբյանինը, Արև Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սուրեն Պապիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Վահագն Աբգարյանինը, Ժոռա Մելքոնյանինը և Գոռ Թումասյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
(3-րդ կետը փոփ. 17.06.19 N 770-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի հունիսի 6-ին՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ, իսկ հունիսի 7-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 5 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 5-ի N 690-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-7-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ |
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետ |
Ս. Պապիկյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
Ա. Գասպարյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Ա. Գասպարյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Հ. Թաշչյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Վ. Կարապետյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Մ. Ավետիսյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (30.05.2019 թ.- 07.06.2019 թ.) |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ |
Վ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Կ. Ազատյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Անվտանգություն
Գ. Մովսեսյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ |
Հ. Վարդանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետի տեղակալ |
Ղ. Ղազարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Վ. Աբգարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (02.06.2019 թ. -07.06.2019 թ.) |
Ժ. Մելքոնյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Գ. Թումասյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (02.06.2019 թ. -07.06.2019 թ.) |
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Ռ. Վարդերեսյան |
- Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ա. Անդրեասյան |
- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) |
Դ. Սարգսյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան |
- «Շանթ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ն. Բադալյան |
- «Արմինֆո» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ) |
Ն. Շողիկյան |
- «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ): |
(հավելվածը փոփ. 17.06.19 N 770-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |