ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2019 թվականի N 885-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 741-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) կոմիտեի կառուցվածքում ընդգրկված՝ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավաբանական վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել իրավաբանական բաժնի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 741-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 2-րդ ենթակետում «վարչություն» բառը փոխարինել «բաժին» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 3 Երևան |