ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2018 թվականի N 336-Ա
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
1. Սահմանել պաշտոնների դասակարգման և չափանիշների սահմանման «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները համապատասխան մարմինների վրա տարածելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված համապատասխան մարմինները նոր չափանիշներով գնահատված և դասակարգված պաշտոնների անվանացանկերը և պաշտոնների անձնագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն են ներկայացնում ամբողջությամբ կամ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների կամ ըստ գրասենյակների, բայց ոչ ուշ, քան սույն որոշման հավելվածով նախատեսված վերջնաժամկետը:
(2-րդ կետը խմբ. 17.05.19 N 241-Ա)
3. (կետն ուժը կորցրել է 17.05.19 N 241-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի N 336-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 17.05.19 N 241-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |