ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2019 թվականի N 496-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1658-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 21-ի N 271 -Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658 -Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. «Ա. Էլոյան» բառերը փոխարինել «Վ. Վերմիշյան» բառերով.
2. «Մ. Խաչատրյան - «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Գրիգորյան - «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 6 Երևան |