ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի N 301-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 986-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 10-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 986-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ ենթակետում «Վարդան Ազատյան» բառերը փոխարինել «Ստյոպա Սաֆարյան» բառերով.
2) 11-րդ ենթակետում «Նարինե Խաչատուրյան (Թուխիկյան)» բառերը փոխարինել «Արամ Սաֆարյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 3 Երևան |