ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 ապրիլի 2019 թ. |
թիվ 34-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի մարտի 12-ի «Հեռուստառադիոընկերությունների հաշվառման մատյանի վարման կարգը հաստատելու մասին» N 2-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում, Որոշման մեջ և Որոշման Հավելվածի վերնագրում «Հեռուստառադիոընկերությունների հաշվառման մատյանի վարման կարգ» բառերը փոխարինել «Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգ» բառերով,
2) Որոշման 1-ին պարբերությունում «14» թիվը փոխարինել «13» թվով,
3) Որոշման մեջ և Որոշման Հավելվածում՝ «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով» բառերով,
4) Որոշման Հավելվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
5) Որոշման Հավելվածի 5-րդ կետում «և կնքվում են հեռուստառադիոընկերության կնիքով» բառերը փոխարինել «են, կարվում և հաստատվում են հեռուստառադիոընկերության կողմից «Բաղկացած ------ թերթից» գրառմամբ և ստորագրությամբ» բառերով,
6) Որոշման Հավելվածի «Հաշվառման մատյանը վարելու ուղեցույց»-ի 8-րդ պարբերությունից հանել «և հեռուստառադիոընկերության կնիքով» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Տ. Հակոբյան |
4 ապրիլի 2019 թ. ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|