ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 181 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ՝ ԱՅՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ՈՐՊԵՍ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչական և քրեական օրենսդրության՝ այն վարչական իրավախախտումների ու հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածների ընդհանուր ցանկի ձևավորման և վարման կարգը, որոնք կատարելու համար պատասխանատվության ենթարկելը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է որպես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելը մերժելու հիմք։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչական և քրեական օրենսդրության՝ այն վարչական իրավախախտումների ու հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածների ընդհանուր ցանկի տեղեկատվությունը, որոնք կատարելու համար պատասխանատվության ենթարկելը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է որպես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելը մերժելու հիմք, օգտագործվում է նշված ռեեստրում ընդգրկելու պայմանների՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կողմից պահպանումը ստուգելիս։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2017 թվականի ապրիլի 11-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |