ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի N 326-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին (ապրիլի 4-ին) և դրան նախորդող փորձագիտական խմբի նիստին (ապրիլի 3-ին) մասնակցելու նպատակով՝ 2019 թվականի ապրիլի 2-ից 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Սեդրակ Բարսեղյանինը, Հովհաննես Ազիզյանինը և Դավիթ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Դավիթ Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Արայիկ Հարությունյանինը, Գարեգին Բաղրամյանինը, Հակոբ Արշակյանինը, Ալբերտ Բաբայանինը, Գեղամ Վարդանյանինը, Արկադի Պապոյանինը, Տիգրան Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մարտի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 29-ի N 326-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետ (03.04.2019-04.04.2019) |
Ա. Հարությունյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարար (03.04.2019-04.04.2019) |
Գ. Բաղրամյան |
-ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող (03.04.2019-04.04.2019) |
Հ. Արշակյան |
-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (03.04.2019-04.04.2019) |
Շ. Քոչարյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (03.04.2019-04.04.2019) |
Ա. Բաբայան |
-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (02.04.2019-04.04.2019) |
Գ. Վարդանյան |
-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (02.04.2019 -04.04.2019) |
Ս. Բարսեղյան |
-ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար |
Հ. Ազիզյան |
- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական |
Տ. Մելքոնյան |
-ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
Դ. Վիրաբյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ (03.04.2019-04.04.2019) |
Ա. Պապոյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ (02.04.2019-04.04.2019) |
Դ. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու (03.04.2019-04.04.2019): |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |