ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2019 թվականի N 367-Ա
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության հրավերով Վրաստանի և Հայաստանի գրողների միության անդամ, թարգմանիչ և հրապարակախոս Անահիտ Բոստանջյանի անվան մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու նպատակով 2019 թվականի ապրիլի 9-11-ը Վրաստան գործուղել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Գյուրջինյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարվելու են Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 9 Երևան |