Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.84
Принят
Վիճակագրական կոմիտեի նախագահ
Дата принятия
20.03.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата подписания
20.03.2019
Дата вступления в силу
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

   

20 մարտի 2019 թ.

թիվ 21-Ն

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի «2019 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ուժը կորցրած ճանաչել հավելված 1-ի «1.2.2 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի 23-րդ կետը, ինչպես նաև 5-րդ, 28-րդ կետերում «Ձև N 24-ԳՏ-Վ (ամսական)» բառերը և 21-րդ կետում «աղյուսակ վարչական» բառերը համապատասխանաբար փոխարինել «Աղյուսակ (եռամսյակային) վարչական» բառերով.

2) Ուժը կորցրած ճանաչել հավելված 3-ի «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին կետը.

3) Հավելված 6-ի «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» տողը հանել, ինչպես նաև «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի 3-րդ սյունակում «Ձև N 24-ԳՏ-Վ (ամսական)» և «Աղյուսակ (ամսական)» բառերը համապատասխանաբար փոխարինել «Աղյուսակ (եռամսյակային)» բառերով.

4) Ուժը կորցրած ճանաչել հավելված 10-ի 7-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

 Ս. Մնացականյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան