ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2019 թվականի N 93-Ա
ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Քրիստինե Սարգսյանին 2019 թվականի փետրվարի 12-14-ըուղղ. գործուղել Ճապոնիա (Տոկիո)՝ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համընդհանուր առողջապահական ծածկույթին հասնելու վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի և Քրիստինե Սարգսյանի՝ Ճապոնիա (Տոկիո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. փետրվարի 5 Երևան |