ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 173 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 289 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-4-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու և Մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 289 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 173 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ «նշված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ» բառերը փոխարինել «հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ)» բառերով:
2. Տեքստում «նշված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ» բառերը փոխարինել «հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ)» բառերով:
3. Նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 68-րդ, 191-րդ և 193-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-4-րդ կետերին» բառերով:
4. Նշված որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների և(կամ) լրացումների կատարման կարգում՝
ա) անվանման մեջ «նշված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ» բառերը փոխարինել «հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ)» բառերով.
բ) տեքստում «փոփոխություն և (կամ) լրացում» բառերը համապատասխան թվով և հոլովով փոխարինել «փոփոխություն (լրացում)» բառերով՝ համապատասխան թվով և հոլովով, «նշված տեղեկություններ» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «հայտագրված տեղեկություններ» բառերով՝ համապատասխան հոլովով (բացառությամբ 24-րդ կետի առաջին պարբերության), «էլեկտրոնային պատճեն» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «էլեկտրոնային տեսք» բառերով՝ համապատասխան հոլովով:
գ) 2-րդ կետի առաջին պարբերությունից հանել «9-րդ կետում» բառերը.
դ) II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«II. Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը՝ մինչ հայտարարատուի նախաձեռնությամբ ապրանքների բացթողումը
5. Հայտարարատուի նախաձեռնությամբ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունները (լրացումները) կատարվում են՝
ա) մաքսային մարմնի թույլտվության հիման վրա՝ ըստ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին հայտարարատուի հիմնավորված դիմումի (այսուհետ՝ դիմում)՝ պահպանելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները.
բ) մաքսային մարմնի թույլտվության հիման վրա՝ Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում դիմելիս ԱՀ-ում այն տեղեկությունների հայտագրման կամ ԱՀ-ում հայտագրված այն տեղեկությունների հստակեցման անհրաժեշտության դեպքում, որոնք, ըստ իրենց բնույթի, կարող են անհայտ լինել հայտարարատուին նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ ԱՀ-ն ներկայացնելու պահին:
6. ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հայտարարատուն մինչ ապրանքների բացթողումն ԱՀ-ն գրանցած մաքսային մարմին է ներկայացնում պատշաճ կերպով լրացված ԱՀՃ հանդիսացող դիմում:
ԱՀՃ-ին կից ներկայացվում են փաստաթղթեր, որոնցով հաստատվում են ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները), իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև մաքսային արժեքի հայտարարագիրը (այսուհետ՝ ՄԱՀ): Եթե ԱՀ-ն ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, ԱՀՃ-ն և ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային ձևով, այդ թվում էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՄԱՀ-ը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (կախված ԱՀ-ի ներկայացման ձևից):
ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը կարող են չներկայացվել մաքսային մարմին, եթե այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցում առկա տեղեկությունները կարող են ստացվել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
7. ԱՀՃ-ն ներկայացնելու, գրանցելու, գրանցումը մերժելու, ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշում ընդունելու և ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը մերժելու հետ կապված մաքսային գործառնություններն արձանագրվում են ԱՀՃ գրանցամատյանում գրավոր և(կամ) էլեկտրոնային տեսքով՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ:
8. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀՃ ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը տեղեկություններ է ձևավորում ԱՀՃ-ի ներկայացման ամսաթվի և ժամի վերաբերյալ և ուղարկում դրանք հայտարարատուին էլեկտրոնային ձևով:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԱՀՃ-ի «А» վանդակում՝ գրանցման համարի տակ, նշում է կատարում՝ նշելով ԱՀՃ-ի ներկայացման ամսաթիվը և ժամը:
9. Սույն կարգի 3-6-րդ կետերի դրույթները պահպանելու դեպքում մաքսային մարմինն Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետում գրավոր և (կամ) էլեկտրոնային տեսքով գրանցում է ԱՀՃ-ն ԱՀՃ-ի գրանցամատյանում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը լրացնելու մասին հրահանգի 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված կարգով ձևավորվող գրանցման համարն այդ ԱՀՃ-ին տալու եղանակով:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին էլեկտրոնային ձևով ուղարկում է այդ ԱՀՃ-ի գրանցման ամսաթվի և ժամի, դրա գրանցման համարի մասին տեղեկությունները:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը կատարում է համապատասխան գրառումներ (կատարում է նշումներ) ԱՀ-ի, ԱՀՃ-ի համապատասխան վանդակներում, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ի համապատասխան վանդակներում:
10. Սույն կարգի 3-6-րդ կետերի դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինն Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ապրանքների բացթողման ժամկետները չգերազանցող ժամկետում մերժում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը՝ ԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելու միջոցով՝ նշելով մերժման պատճառները, ամսաթիվը և ժամը:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին էլեկտրոնային ձևով ներկայացնում է սույն կետի առաջին պարբերությունում նշված տեղեկությունները:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀՃ-ի գրանցման մերժումը հայտարարատուի կողմից ստանալու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններն արձանագրվում են հայտարարատուի տեղեկատվական համակարգի կողմից և էլեկտրոնային ձևով ուղարկվում եմ մաքսային մարմին:
ԱՀՃ-ի գրանցման մերժումը (եթե ԱՀՃ-ն ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով) ձևակերպվում է 2 օրինակից ԱՀՃ-ի դարձերեսին կամ А4 ձևաչափի առանձին թերթի վրա՝ նշելով մերժման մասին որոշման ընդունման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ ժժ:րր (ժամ և րոպե) ձևաչափով, մաքսային մարմնի պաշտոնատար անձի (այսուհետ՝ պաշտոնատար անձ) ազգանունը և անվան սկզբնատառերը և հաստատվում է վերջինիս ստորագրությամբ՝ դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը:
Այն դեպքում, երբ ԱՀՃ գրանցումը մերժելու մասին անհրաժեշտ տեղեկատվությունը նշելու համար ԱՀՃ-ի դարձերեսին չկա բավարար տեղ, այդպիսի տեղեկատվությունը կարող է ձևակերպվել А4 ձևաչափի առանձին թերթի վրա:
Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպված է А4 ձևաչափի առանձին թերթի վրա, պաշտոնատար անձը հայտարարատուին է հանձնում ԱՀՃ-ի 2 օրինակ և ԱՀՃ-ին կից ներկայացված փաստաթղթերը (եթե այդ փաստաթղթերը ներկայացվել են հայտարարատուի կողմից), ինչպես նաև ԱՀՃ-ի գրանցման մերժման 1 օրինակ:
Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպված է ԱՀՃ-ի դարձերեսին, ապա պաշտոնատար անձը հայտարարատուին է հանձնում ԱՀՃ-ի 2 օրինակ, որոնցից մեկի վրա ձևակերպված է ԱՀՃ-ի գրանցման մերժումը, և ԱՀՃ-ին կից ներկայացված փաստաթղթերը (եթե այդ փաստաթղթերը ներկայացվել են հայտարարատուի կողմից):
ԱՀՃ-ի օրինակը (օրինակները), թղթային կրիչով ներկայացված՝ ԱՀՃ-ին կից ներկայացվող փաստաթղթերի պատճենները (եթե այդ փաստաթղթերը ներկայացվել են հայտարարատուի կողմից), ինչպես նաև ԱՀՃ-ի գրանցման մերժման երկրորդ օրինակը (եթե մերժումը ձևակերպվել է А4 ձևաչափի առանձին թերթի վրա) մնում են մաքսային մարմնում և օգտագործվում մաքսային նպատակներով:
ԱՀՃ-ի օրինակի (օրինակների) վրա, որը մնում է մաքսային մարմնում, ինչպես նաև ԱՀՃ-ի գրանցման մերժման երկրորդ օրինակի վրա (եթե մերժումը ձևակերպվել է А4 ձևաչափի առանձին թերթի վրա) ԱՀՃ-ի օրինակը (օրինակները) ստացած անձը նշում է այն ստանալու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ ժժ:րր (ժամ և րոպե) ձևաչափով, և հաստատում է այդ գրառումն իր ստորագրությամբ՝ նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը:».
ե) 11-րդ կետի «ա» ենթակետում՝
առաջին պարբերությունում «ԱՀ-ում նշված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի (այսուհետ՝ դիմում)» բառերը փոխարինել «դիմումի» բառով.
երրորդ պարբերությունում «մաքսային, այլ վճարների» բառերը փոխարինել «մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և այլ վճարների (այսուհետ մաքսային, այլ վճարներ), որոնց գանձումը դրված է մաքսային մարմինների վրա».
զ) 18-րդ կետի «ա» ենթակետում «99-րդ հոդվածին» բառերը փոխարինել «310-րդ հոդվածի 7-րդ կետին» բառերով.
է) 21-րդ կետում «թիվ 2 հավելվածի» բառերը փոխարինել «թիվ 1 հավելվածի» բառերով.
ը) 24-րդ կետի առաջին պարբերությունում «փոփոխվում են և(կամ) լրացվում են» բառերը փոխարինել «փոփոխվում են (լրացվում են)» բառերով.
թ) լրացնել հետևյալ բովանդակությամբ VI բաժին՝
«VI. Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը՝ մինչ մաքսային մարմնի պահանջով ապրանքների բացթողումը
27. Մաքսային վերահսկողության արդյունքներով՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացահայտման դեպքում Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին է ուղարկում (հանձնում) ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջը (այսուհետ՝ պահանջ) մինչ ապրանքների բացթողումը՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (կախված ԱՀ-ի ներկայացման ձևից):
Ապրանքի դասակարգման ծածկագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում պահանջի հետ մեկտեղ ուղարկվում է Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ընդունված՝ ապրանքի դասակարգման մասին որոշումը:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով պահանջը ձևակերպվում է 2 օրինակից՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով՝ А4 ձևաչափի առանձին թերթի վրա:
28. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով պահանջը ստորագրությամբ հանձնվում է հայտարարատուին կամ ուղարկվում նրան ԱՀ-ի 54-րդ վանդակում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Պահանջը ստորագրությամբ ստացած անձը նշում է դրա ստացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ ժժ:րր (ժամ և րոպե) ձևաչափով, և հաստատում է այդ գրառումն իր ստորագրությամբ՝ նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը:
Էլեկտրոնային կրիչի տեսքով պահանջը մաքսային մարմնի կողմից ուղարկվում է հայտարարատուին մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ կամ ուղարկվում է ԱՀ-ի 54-րդ վանդակում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հայտարարատուի կողմից ներկայացված պահանջի ստացման ամսաթվի և ժամի մասին տեղեկություններն արձանագրվում են հայտարարատուի տեղեկատվական համակարգի կողմից ու էլեկտրոնային ձևով ուղարկվում մաքսային մարմին:
29. Հայտարարատուն պարտավոր է Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում (բացթողման ժամկետը երկարացնելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան) մաքսային մարմին ներկայացնել պատշաճ կերպով լրացված ԱՀՃ, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ը, իսկ մաքսային, այլ վճարումների կատարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և(կամ) տեղեկությունները, եթե դրանց ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
ՄԱՀ-ը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (կախված ԱՀ-ի ներկայացման ձևից):
Մաքսային, այլ վճարումների կատարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, եթե դրանց ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի տեսքով (կախված ԱՀ-ի ներկայացման ձևաչափից):
ԱՀՃ-ում հայտարարատուի կողմից կարող են հայտագրվել փոփոխված (լրացված) այլ տեղեկություններ, եթե դրանք կապված են մաքսային մարմնի պահանջին համապատասխան փոփոխության (լրացման) ենթակա տեղեկությունների հետ:
Եթե փոփոխված (լրացված) տեղեկությունները կապված չեն մաքսային մարմնի պահանջին համապատասխան փոփոխության (լրացման) ենթակա տեղեկությունների հետ, դրանք հայտարարատուի կողմից ներկայացվում են առանձին ԱՀՃ-ներով:
30. Եթե հայտարարատուն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում չի կարող մաքսային մարմին ներկայացնել ԱՀՃ, ապա նա պարտավոր է այդ մասին ծանուցել մաքսային մարմնին ոչ ուշ, քան այդ ժամկետը լրանալուց 1 ժամ առաջ՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան:
Մաքսային մարմնին ծանուցելը չի պահանջվում, եթե պահանջը հայտարարատուին ուղարկվում է էլեկտրոնային ձևով և մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան, կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ստորագրությամբ հանձնվել է հայտարարատուին՝ մինչ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը լրանալուց առաջ 2 ժամից պակաս ժամանակահատվածում:
Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում մաքսային մարմինը մինչ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ապրանքների բացթողման ժամկետը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան, երկարացնում է ապրանքների բացթողման ժամկետը և այդ մասին տեղեկացնում հայտարարատուին՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան:
31. Եթե ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ն լրացվել են պատշաճ կերպով, մաքսային մարմինն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում (բացթողման ժամկետը երկարացնելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ կետով) գրանցում է ԱՀՃ-ն:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին էլեկտրոնային ձևով ուղարկում է այդ ԱՀՃ-ի գրանցման ամսաթվի և ժամի, դրա գրանցման համարի մասին տեղեկությունները:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀՃ-ն ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը կատարում է համապատասխան գրառումներ (կատարում է նշումներ) ԱՀ-ի, ԱՀՃ-ի համապատասխան վանդակներում և ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ի համապատասխան վանդակներում:
Եթե ԱՀՃ-ն, իսկ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ նաև ՄԱՀ-ն լրացվել են ոչ պատշաճ կերպով, մաքսային մարմինն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում (բացթողման ժամկետը երկարացնելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ կետով) մերժում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կարգով ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը:».
ժ) նշված կարգի թիվ 1 հավելվածը հանել.
ժա) նշված կարգի թիվ 2 հավելվածում՝
համարակալված վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին կարգի թիվ 1 հավելված».
անվանման մեջ «նշված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ» բառերը փոխարինել «հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ)» բառերով.
տեքստում «փոփոխություններ և(կամ) լրացումներ» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «փոփոխություններ (լրացումներ)» բառերով՝ համապատասխան հոլովով, «նշված տեղեկությունները» բառերը փոխարինել «հայտագրված տեղեկություններ» բառերով, «էլեկտրոնային պատճեն» բառերը փոխարինել «էլեկտրոնային տեսք» բառերով, «մաքսատուրքերի, հարկերի» բառերը փոխարինել «մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի» բառերով.
աղյուսակի վեցերորդ վանդակի անվանման մեջ «Փոփոխված և(կամ) լրացված» բառերը փոխարինել «Փոփոխված (լրացված)» բառերով.
ժբ) լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 2 հավելվածով՝
ՀԱՎԵԼՎԱԾ 2 Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի |
(ձև)
ՊԱՀԱՆՋ
մինչ ապրանքների բացթողումն ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին
«__»__________20____թ.
|
|
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ծանուցում ենք, որ ապրանքների և ________________________ գրանցման համարով ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների նկատմամբ մաքսային վերահսկողության իրականացման արդյունքում
բացահայտվել է հետևյալը՝
_____________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով մինչև « __ » _________ 20____ թ. անհրաժեշտ է փոփոխություններ (լրացումներ) կատարել ապրանքների հայտարարագրում հայտագրված հետևյալ տեղեկություններում՝
Թիվ ը/կ |
Ապրանքի հերթական համարը |
Վանդակի/վանդակի ենթաբաժնի համարը |
Հայտագրված տեղեկությունները |
Փոփոխված (լրացված) տեղեկությունները |
1. |
||||
___________________________________ |
_______________ |
| ||||||||||||
Պահանջը ստացվել է՝ | ||||||||||||||
_______________________________________ (հայտարարատուի (մաքսային ներկայացուցչի) Ա.Ա.Հ.) |
____________ |
____________________________ | ||||||||||||
| ||||||||||||||
________________________________________________________________________________ | ||||||||||||||
(էլեկտրոնային փոստի հասցեն՝ նշվում է էլեկտրոնային փոստով պահանջն ուղարկելու դեպքում) | ||||||||||||||
________________________________ |
______________ |
_______________ |
|
5. Նշված որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևի լրացման մասին հրահանգում՝
տեքստում «փոփոխություն և(կամ) լրացում» բառերը համապատասխան թվով և հոլովով փոխարինել «փոփոխություն (լրացում)» բառերով՝ համապատասխան թվով և հոլովով, «նշված տեղեկություններ» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «հայտագրված տեղեկություններ» բառերով՝ համապատասխան հոլովով, «փոփոխվում են և(կամ) լրացվում են» բառերը փոխարինել «փոփոխվում են (լրացվում են)» բառերով, «չեն փոփոխվում և (կամ) չեն լրացվում» բառերը փոխարինել «չեն փոփոխվում (չեն լրացվում)» բառերով.
6-րդ կետի երկրորդ պարբերությունում «մաքսատուրքերի, հարկերի» բառերը փոխարինել «մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի» բառերով:
_____________________________________________________
* Բելառուսի Հանրապետությունում չի լրացվում։
*