ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 180 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՍՏՎԱՐԱԹՂԹԵ ՏՈՒՓԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՄԱՏ ՀԱՐԹ-ՁԵՎԱՎՈՐ ԿՏՐՄԱՆ ՄԱՄԼԻՉԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ավտոմատ հարթ-ձևավոր կտրման մամլիչը, որը նախատեսված է հարթ-ձևավոր կտրման միջոցով ծալքավոր ստվարաթղթի թերթերից ստվարաթղթե տուփերի պատրաստման համար, որն ապահովում է հետևյալ գործառնությունների կատարումը՝ մամլում, կտրատում, ծալքագծում (թերթի ճզմանցում՝ հետագա որակյալ ծալվածքի համար), ծակատում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8441 30 000 0 ենթադիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: