ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2015 թվականի N 1248-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1033-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1033-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. դեկտեմբերի 22-ի N 1248-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Մ. Առաքելյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Մանուկյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Դ. Անանյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Ն. Երիցյան |
- ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Ս. Մնացականյան |
- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ |
Վ. Հովհաննիսյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Ռ. Սուքիասյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և |
Վ. Գասպարյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Բ. Թունյան |
- B4B.am կայքի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար |
Մ. Կարախանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության քարտուղարության պետ |
Վ. Խաչատրյան |
- Տնտեսական-քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Քյուրումյան |
- Ֆինանսական կառավարման փորձագետ (համաձայնությամբ) |
Հ. Սարգսյան |
- Վորլդ Վիժն տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան |
- «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ (համաձայնությամբ) |
Հ. Թադևոսյան |
- «Սպայկա» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ռ. Գևորգյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի ասիստենտ |
Լ. Գրիգորյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ |
Լ. Դադայան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ |
Ա. Հայրապետյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ |
Մ. Պետրոսյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ |
Ա. Սալնազարյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ |
Ռ. Սահակյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ |
Ա. Սարգսյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Հարությունյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Զ. Խուկեյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Հ. Գրիգորյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Գ. Գևորգյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Լ. Շահբազյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
Զ. Ալեքսանյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Ս. Ոսկանյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Մ. Օհանյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |