ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 նոյեմբերի 2018 թ. |
թիվ 66-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Տողի համարը |
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը, ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (2, 3, 4 սյունակների գումարը) |
այդ թվում՝ |
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն ըստ նրանց բեռնատարողության հաշվարկի, հազար ավտոմեքենա/տոննա-օր |
Կարգագրում (նարյադում) գտնվելու ժամանակը, հազար ավտոմեքենա- ժամեր |
Ավտոմեքենա-ների վազք, ընդամենը, հազար կմ |
որից՝ | ||
աշխա-տանքում |
պարա-պուրդում` |
պարա-պուրդում` տեխնիկա- | ||||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
110 |
2. Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (սեփական և այլ իրավունքներով շահագործվող)
2.1. Ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)
Տողի համարը |
Չափի միա-վորը |
Ավտոբուս-ներ, ընդամենը (ներառյալ պատվի-րածները ) |
որից՝ երթուղային ավտոբուսներ (3, 5, 6, 7 սյունակների գումարը) |
այդ թվում՝ ըստ փոխադրումների տեսակների | |||||
ներհամայն-քային |
որից՝ մարզային կենտրոնում, հանրապե-տության մայրաքաղա-քում |
ներմար- |
միջմար- |
միջպե-տական | |||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ավտոբուսային(միկրոավտոբուսային) երթուղիների քանակը (տարվա վերջին) |
210 |
միա- |
X |
||||||
Ավտոբուսային(միկրոավտոբուսային) երթուղիների երկարությունը (տարվա վերջին) |
220 |
կմ |
X |
||||||
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը - ընդամենը (ամբողջական թվերով) (231, 232, 233 տողերի գումարը) |
230 |
ավտո-մեքենա-օրեր |
|||||||
այդ թվում՝ |
|||||||||
աշխատանքի մեջ |
231 |
- “ - |
|||||||
պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում |
232 |
- “ - |
|||||||
պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում |
233 |
- “ - |
|||||||
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը՝ հաշվարկված նրանց ուղևորատարողությամբ (ըստ նստատեղերի) |
240 |
հազար ավտո-մեքենա-նստա- տեղ-օրեր |
|||||||
Կարգագրում ավտո-մեքենաների գտնվելու ժամանակը |
250 |
հազար ավտո-մեքենա- ժամեր |
|||||||
Ավտոմեքենաների վազքը - ընդամենը |
260 |
հազար կմ |
|||||||
որից՝ |
|||||||||
ուղևորներով |
261 |
- “ - |
X |
2. 2. Մարդատար տաքսիների օգտագործումը և աշխատանքը
Տողի համարը |
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող մեքենաների քանակը ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (2 ,3, 4 սյունակների գումարը) |
այդ թվում՝ |
Կարգագրության մեջ (նարյադում) գտնվելու ժամանակը, հազար ավտոմեքենա- ժամեր |
Ավտոմեքենա-ների վազք, ընդամենը, հազար կմ |
որից՝ վճարովի | ||
աշխա- |
պարա- |
պարա- | |||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
310 |
3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը
Տողի |
Առկայությունը |
Ընդունվել են ավտոմեքենաներ հաշվետու տարվա ընթացքում |
Դուրս են գրվել ավտոմեքենաներ հաշվետու տարվա ընթացքում |
Առկայությունը | |||
ընդամենը |
որից` նորերը |
ընդամենը |
որից ՝ | ||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Բեռնատար ավտոմեքենաներ, ընդամենը |
410 |
||||||
Բոլոր տեսակի ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ), ընդամենը |
420 |
||||||
որից՝ |
|||||||
երթուղային ավտոբուսներ |
421 |
||||||
երթուղային միկրոավտոբուսներ |
422 |
||||||
420 տողից՝ |
|||||||
ԲՈԳԴԱՆ |
423 |
||||||
ՌԵՆՈ |
424 |
||||||
ԶՈՆԴԱ |
425 |
||||||
ՊԱԶ |
426 |
||||||
ՄԵՐՍԵԴԵՍ |
427 |
||||||
ՀՈՆԴԱՅԻ |
428 |
||||||
ՖՈՐԴ |
429 |
||||||
ԳԱԶԵԼ |
430 |
||||||
ՌԱՖ |
431 |
||||||
ԱՅԼ ՄԱԿՆԻՇԻ |
432 |
||||||
Թեթև մարդատար ավտոմեքենաներ, ընդամենը |
440 |
||||||
որից՝ |
|||||||
թեթև մարդատար տաքսիներ |
441 |
||||||
Պիկապներ |
450 |
||||||
Հատուկ մեքենաներ, ներառյալ հատուկ թեթև մարդատար ավտոմեքենաներ |
460 |
4. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Ընդամենը |
510 |
մարդ |
|
այդ թվում` |
511 |
-"- |
|
ուղևորափոխադրումներով զբաղվող |
512 |
-"- |
|
թեթև մարդատար տաքսիներով |
513 |
-"- |
|
այլ գործունեությամբ զբաղվող |
514 |
-"- |
Ղեկավար |
__________________________ | __________________________ |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
__________________________ | __________________________ |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | |
«_ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՎՏՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտի գործունեության մասին» Ձև 3-ավտո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Վարձակալության տվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվետվությունում:
6. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
7. Հաշվետվությունում չեն ընդգրկվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս,
2) երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծ,
3) կանոնավոր փոխադրում` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, առաջարկված փոխադրավարձով, ուղևորների նստեցման և իջեցման հաստատված կանգառներով, ինչպես նաև երթուղային տաքսու ռեժիմով իրականացվող փոխադրում,
4) ներհամայնքային փոխադրում` համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,
5) ներմարզային փոխադրում` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,
6) միջմարզային փոխադրում` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,
7) միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում:
10. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110, սյունակ 1, տող 230, տող 310, սյունակ 1):
11. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյունակ 2, տող 231, տող 310, սյունակ 2) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե՝ ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:
12. Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա «ավտոմեքենա-օր աշխատանքում» ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը ետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:
13. Ավտոմեքենաների պարապուրդում՝ վերանորոգման և դրան սպասելու վիճակում գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյունակ 3, տող 232, տող 310, սյունակ 3) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:
14. Ավտոմեքենա-օրերը պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում (տող 110, սյունակ 4, տող 233, տող 310, սյունակ 4) համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում՝ կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ: Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է հավելված 3-ում:
15. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի (հազար ավտոմեքենա-տոննա-օրերով) (տող 110, սյունակ 5), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով: Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում, ըստ դրանց բեռնատարողության հաշվարկի օրինակը բերվում է հավելված 3-ում: Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում՝ երթուղային ավտոբուսներ) առկայությունը, ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում՝ երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:
16. Կարգագրում գտնվելու ժամանակը (տող 110, սյունակ 6, տող 250, տող 310, սյունակ 5) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:
17. Ավտոմեքենաների վազքը - ընդամենը (տող 110, սյունակ 7, տող 260, տող 310, սյունակ 6)՝ ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերի գումարը: Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը: Ուղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը՝ անկախ ուղևորների քանակից: Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի): Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը: Ավտոմեքենաների վազքը - ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը: Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով: Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների և ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:
18. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
19. Բեռնատար ավտոմեքենաներ տողում (տող 410) լրացվում է բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:
20. Ավտոբուսներ - ընդամենը տողում (տող 420) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը` անկախ դրանց սարքինության վիճակից:
21. Երթուղային ավտոբուսներ (տող 421), երթուղային միկրոավտոբուսներ (տող 422) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի կանոնավոր փոխադրումների երթուղիներում:
22. Հաշվետվության IV բաժնում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
23. Հաշվետվության 511, 512 և 513 տողերում լրացվում են համապատասխանաբար բեռնափոխադրումներով, ուղևորափոխադրումներով և թեթև մարդատար տաքսիների գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակները:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Օրինակ 1. Հաշվարկ ավտոմեքենա-օրերի առկայության.
Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`
2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,
1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը,
1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,
1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը,
1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի՝
Ավտոմեքենաների մակնիշները |
Ավտոմեքենաների |
Ավտոմեքենա-օրերի թիվը տնտեսությունում |
այդ թվում` | ||
աշխատանքում |
վերանո-րոգման և դրան սպասելու վիճակում |
պարապուրդում տեխնիկապես սարքին վիճակում | |||
ԳԱԶ-53Ա |
2 |
730 |
480 |
100 |
150 |
ՄԱԶ-500 |
1 |
90 |
54 |
- |
36 |
ԶԻԼ-151 |
1 |
275 |
160 |
50 |
65 |
ԿՐԱԶ-257 |
1 |
184 |
110 |
25 |
49 |
Ընդամենը |
5 |
1279 |
804 |
175 |
300 |
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը-ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշների հանրագումարին: Բերված օրինակում՝
804 + 175 + 300 = 1279 ավտոմեքենա-օրեր:
Օրինակ 2. Հաշվարկ` ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության.
Ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը), հաշվետու տարում կազմում է.
Ավտոմեքենաների տեսակները |
Բեռնատա-րողությունը |
Տնտեսությունում գտնվող ավտոմեքենա-օրեր |
Տնտեսությունում ավտոմեքենա |
ԳԱԶ-53 Ա |
2,5 |
730 |
1825 |
ՄԱԶ-500 |
7,5 |
90 |
675 |
ԿՐԱԶ-257 |
12,0 |
184 |
2208 |
ԶԻԼ-151 |
4,5 |
275 |
1237,5 |
Ընդամենը |
- |
- |
5945,5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|