ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2018 թ. |
թիվ 209-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով զսպել լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրողների ռիսկերը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, 43-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, 45-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 221-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգի 25-րդ կետի 3-րդ ենթակետը «ծառայությունների» բառից հետո լրացնել «(ներառյալ՝ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների)» բառերով,
2) Կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետը «թ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» պարբերությամբ.
«ժ. լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները:»,
3) Կանոնակարգի 35-րդ կետի 1-ին ենթակետը «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» պարբերությամբ.
«է. լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները:»,
4) Կանոնակարգի 45-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները:»,
5) Կանոնակարգի 48-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները:»,
6) Կանոնակարգի 49-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության ներկայացուցչության գործունեության կանոնների նախագծերը ներառում են այս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները:»,
7) Կանոնակարգի 126-րդ կետի 1-ին ենթակետը «նոր ընդունված գործունեության կանոնները» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման կանոնները)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2018 թ. դեկտեմբերի 18 Երևան |