ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՆՀ-193-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրով հաստատված 1-ին հավելվածը լրացնել 16.2-րդ կետով.
«16.2. ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի պաշտոնը թափուր մնալու դեպքում ՀՀ Նախագահը ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի լիազորությունները կարող է վերապահել ՀՀ Նախագահի աշխատակազմի հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի:»:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. փետրվարի 4 Երևան ՆՀ-158-Ն |
|