ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2018 թվականի N 1449-Ա
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանին 2018 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Սալոնիկ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող «Բյուզանդական հուշարձաններ և համաշխարհային ժառանգություն» խորագիրը կրող 4-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գալստյանի՝ Հունաստանի Հանրապետություն (Սալոնիկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գալստյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|