ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2018 թվականի N 321-Ա
«ԱԶՆԱՎՈՒՐԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱԶՆԱՎՈՒՐ» ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ազնավուրը» հիմնադրամի կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02652202) իրականացվող` 4,641,739,339 դրամ ընդհանուր արժողությամբ «Ազնավուր» կենտրոնի ստեղծում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Ազնավուրը» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. նոյեմբերի 9-ի N 321 -Ա որոշման |
ծ ր ա գ ի ր
«Ազնավուր» կենտրոնի ստեղծում»
1. | Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակը Երևանի սրտում աշխարհում առաջին և դեռևս միակ թանգարանային մշակութային կենտրոնի հիմնումն է՝ նվիրված համաշխարհային լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրին։ Կենտրոնը ներառելու է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով թանգարանային մաս, ինչպես նաև կրթամշակութային հատված՝ նախատեսված գլխավորապես երիտասարդների համար։ - Հայաստանում ապրող և մեր երկիրն այցելող մարդկանց ներկայացնել Շառլ Ազնավուրի անցած ուղին և գործունեությունը, համաշխարհային արվեստում նրա ներդրած ավանդը և անգնահատելի ներդրումը մարդասիրության զարգացման գործում. - կրթամշակութային ծրագրերի միջոցով երիտասարդներին փոխանցել գիտելիքներ, հմտություններ՝ կապված արվեստի տարբեր ճյուղերի, մասնավորապես, երաժշտության և կինոյի հետ. - բարձրակարգ մասնագետների ուղղորդմամբ՝ երիտասարդ արվեստագետներին տալ ինքնուրույն ստեղծագործելու, միմյանց հետ շփվելու հարթակ՝ հագեցած համապատասխան ժամանակակից ենթակառուցվածքներով. - ուսումնական կենտրոնի միջոցով նպաստել Հայաստանում ֆրանսերենի և մշակույթի տարածմանը, հայ-ֆրանսիական մշակութային կապերի խորացմանը։ | |
2. | Ծրագրի բարեգործական որակման նպատակը | Ծրագրի շրջանակներում՝ օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: | |
3. | Բարեգործ | Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը, հանգանակության մասնակիցներ ֆիզիկական անձինք, ոչ առևտրային և բարեգործական կազմակերպություններ, նվիրատվություն և նվիրաբերություններ կատարողներ՝ ներառյալ «Ազնավուրը» հիմնադրամը (ՀՎՀՀ՝ 02652202) | |
4. | Ծրագիր կատարողը | «Ազնավուրը» հիմնադրամ Գտնվելու վայր՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2 ՀՎՀՀ՝ 02652202 Պետական ռեգիստրի վկայական՝ 03Ա1074722 Գրանցված՝ 222.160.924722 | |
5. | Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը | Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Անտառային փող. 11/4 հասցեում գտնվող Շառլ Ազնավուրի կեցավայրը Մշակույթ, զբոսաշրջություն, կրթություն, գիտություն, սոցիալական աջակցություն | |
6. | Ծրագրի բյուջեն | Ծրագրի իրականացման բյուջեն կկազմի 4,641,739,339 դրամ | |
7. | Բարեգործությունն ստացողը | - Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում Շառլ Ազնավուրի ստեղծագործական և հասարակական կյանքի հետևողներ, երկրպագուներ - աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես, Հայաստանում և հարևան երկրներում ապրող երիտասարդ արվեստագետներ - Հայաստանում և հարևան երկրներում ապրող՝ ֆրանսերենը և ֆրանսիական մշակույթն ուսումնասիրողներ, հետազոտողներ - մշակութային կյանքով հետաքրքրվող տեղի բնակչություն - Երևան այցելող միջազգային և ներքին զբոսաշրջիկներ | |
8. | Ծրագրի իրականացման տևողությունը | 1 նոյեմբերի 2018 թ. - 1 նոյեմբերի 2023 թ. | |
9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | «Ազնավուր» կենտրոնի ստեղծում» ծրագրի գնահատված բյուջե, որը ներկայացված է 5 տարվա համար | |
Անվանումը |
Գնահատված ծախսեր, | ||
1. «Ազնավուր» կենտրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքներ
«Ազնավուր» կենտրոնի շենքի վերակառուցման ճարտարապետական, կոնստրուկտորական և ինժեներական նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, շինարարության կազմակերպման նախագծերի մշակում և հաստատում Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2022 թ. |
82,824,000 | ||
2. «Ազնավուր» կենտրոնի թանգարանային մասի համակարգման նախագծերի մշակում
«Ազնավուր» կենտրոնի թանգարանային մասի առանձին բաղադրիչների բովանդակային մասի, գործառույթների, ինտերիերի նախագծերի մշակում և համադրում, համակարգման ծառայությունների մատուցում (թանգարանային նմուշների հետազոտում և ընտրություն, ներկայացնելու ձևի մշակում, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների մշակում, իրականացման համակարգում, համապատասխան տեղեկատվական և այլ նյութերի պատրաստում, տարածման ռազմավարության մշակում և իրականացման համակարգում) ցուցադրանքների և ցուցահանդեսների կազմակերպում ու մշակում, այդ թվում՝ տեխնոլոգիական լուծումներ և խորհրդատվություն Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2022 թ. |
571,200,000 | ||
3. Շենքի ձևափոխման և քանդման աշխատանքներ, նոր կցակառույցի շինմոնտաժային աշխատանքների, շենքի ներքին ու արտաքին հարդարման և ինժեներական աշխատանքների իրականացում
Գոյություն ունեցող շենքի ուղղանկյուն երկաթբետոնե ծածկի և մույթերի (սյուներ, այլ շինարարական տարրեր) ապամոնտաժում, ներքևի հատվածի թեք ծածկի ապամոնտաժում և կրող կոնստրուկցիաների ուժեղացում։ Գոյություն ունեցող շենքի միջնորմների ու հատակների ապամոնտաժում և վերակառուցում՝ ըստ նոր նախագծի։ Նոր կցակառույցի սյուների, ծածկերի արտաքին պատերի շինմոնտաժային աշխատանքների իրականացում և ապակեպատ վիտրաժների տեղադրում։ Շենքի միջնորմների, հատակների ու առաստաղների կառուցում (վերակառուցում), ինժեներական ցանցերի ներկառուցում, սարքավորումների տեղադրում, հարդարման աշխատանքների իրականացում, ներկառուցված և շարժական կահույքի պատրաստում ու տեղադրում և այլ շինարարական աշխատանքներ Սկիզբը՝ 1 ապրիլի 2019 թ., ավարտը՝ 1 հոկտեմբեր 2022 թ. |
2,499,000,000 | ||
4. Ձայնագրման ստուդիայի տեղակայում
Ձայնագրման ստուդիայի կարիքների համար հարկավոր սարքավորումների, այն է՝ համակարգիչներ, աուդիո ինտերֆեյս համակարգեր, միկրոֆոններ, ականջակալներ, մալուխներ, ակուստիկ վահանակներ, ռեֆլեքսային ֆիլտրեր և այլն, մոնիթորներ, անհատական սնուցման աղբյուրներ, անալոգային և այլ սարքավորումների ձեռքբերում, տեղափոխում, ներմուծում, տեղադրում, փորձարկում և գործարկում Սկիզբը՝ 1 ապրիլի 2019 թ., ավարտը՝ 1 ապրիլի 2023 թ. |
107,100,000 | ||
5. «Մուլտիմեդիա» կենտրոնի տեղակայում
Կենտրոնի կարիքների համար հարկավոր սարքավորումների, այն է՝ թվային պրոյեկտոր, մաքրագրիչներ, պրոյեկցիայի էկրան, մալուխներ, վիդեո ստանդարտացման համակարգ, ստերեո բարձրախոսների համակարգի ձեռքբերում, տեղափոխում, ներմուծում, տեղադրում, փորձարկում և գործարկում Սկիզբը՝ 1 ապրիլի 2019 թ., ավարտը՝ 1 ապրիլի 2023 թ. |
177,786,000 | ||
6. Թանգարանային ֆոնդի հավաքագրում, ուսումնասիրում և համադրում Շառլ Ազնավուրի ընտանիքի կողմից նրա ստեղծագործական կյանքին, հասարակական և մասնավոր գործունեությանը վերաբերող իրերի, փաստաթղթերի, ձայնագրությունների նվիրաբերված ցուցանմուշների ներմուծում, հավելյալ ցուցանմուշների ձեռքբերում երրորդ անձանցից և ներմուծում։ Բոլոր առարկաների, նյութերի, ձայնագրությունների արխիվային աշխատանքներ, ուսումնասիրություն, թանգարանային ֆոնդի ստեղծում, մշտական ցուցադրության համադրում և նախապատրաստում, ֆոնդի պահպանության գործընթացների մշակումՍկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ. |
892,500,000 | ||
7. Խորհրդատվական (այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական ծառայություններ), վարչական աշխատողների աշխատավարձը և կառավարչական ծառայություններ (ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և վարչական այլ ծախսեր) Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ. |
217,063,471 | ||
8. Փոխադրման ծառայություններ, մարդատար 1 տրանսպորտային միջոցի ձեռքբերում՝ վարչական և գործառնական նպատակներով օգտագործելու համար, վարձույթ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ. |
28,993,054 | ||
9. Գործուղման ծախսեր՝ հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որոնք նախատեսված են կազմակերպչական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ. |
28,139,880 | ||
10. Տարբեր միջոցառումների կազմակերպման, կենտրոնի հանդիսավոր բացման և այլ ներկայացուցչական ծախսեր Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ. |
15,426,587 | ||
11. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում (տպագրություն) և ձևավորում Սկիզբը՝ 1 նոյեմբերի 2018 թ., ավարտը՝ 1 նոյեմբերի 2023 թ. |
21,706,347 | ||
ընդամենը |
4,641,739,339 | ||
10. | Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների նկարագիրը |
- Շինարարական նյութերի, շինարարական, ձայնագրային, համակարգչային և այլ սարքավորումների, կահույքի, անվտանգության համակարգերի, ձեռքբերում, տեղադրում և (կամ) ներմուծում՝ 2,783,886,000 դրամ - Ճարտարապետական, ինժեներական, տեխնոլոգիական, շինարարական և այլ համանման նախագծային աշխատանքներ, ցուցադրանքների և ցուցահանդեսների կազմակերպչական ծառայություններ, նշված ոլորտներում մասնագիտական խորհրդատվական ծառայություններ՝ 654,024,000 դրամ - Շառլ Ազնավուրի ընտանիքի կողմից նրա ստեղծագործական կյանքին, հասարակական և մասնավոր գործունեությանը վերաբերող իրերի, փաստաթղթերի, ձայնագրությունների նվիրաբերված ցուցանմուշների ներմուծում, հավելյալ ցուցանմուշների ձեռքբերում երրորդ անձանցից և ներմուծում՝ 892,500,000 դրամ - Խորհրդատվական, այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական և կառավարչական ծառայություններ՝ 43,412,694 դրամ - Փոխադրման ծառայություններ, տրանսպորտային միջոցների ձեռքբերում, վարձույթ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ՝ 28,993,054 դրամ - Կենտրոնի հանդիսավոր բացման, միջոցառումների կազմակերպման և այլ ներկայացուցչական ծախսեր՝ 15,426,587 դրամ - Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում (տպագրություն) և ձևավորում՝ 21,706,347 դրամ | |
11. | Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
- Վարչական աշխատողների աշխատավարձ՝ 173,650,777 դրամ - Իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ և այլ վարչական ծախսեր՝ 43,412,694 դրամ - Տրանսպորտային ծախսեր՝ 28,993,053 դրամ, որից մեկ մարդատար տրանսպորտային միջոցի ձեռքբերում՝ 6,800,000 դրամ, վարձույթը՝ ընդամենը ծրագրի շրջանակներում՝ 3,900,000 դրամ, վառելիքը՝ 7,700,000 դրամ, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ՝ 10,593,053 դրամ - Գործուղման ծախսեր՝ 28,139,880 դրամ - Միջոցառումների կազմակերպման, ներկայացուցչական ծախսեր՝ 15,426,586 դրամ - Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ 21,706,347 դրամ | |
12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ | Հայաստանի Հանրապետության կառավարություն, Ֆրանսիայի Հանրապետության կառավարություն, «Institut Franςais» ֆրանսիական կրթական հիմնադրամ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամ, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ | |
13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | «Ազնավուրը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար ստացման միջոցով, ինչպես նաև սահմանված կարգով հաշվետվություններ է ներկայացնում Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով: Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |