Գլխավոր տեղեկություն
Номер
N 995-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.09.26/71(1429) Հոդ.997
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.09.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.09.2018
Дата вступления в силу
27.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2018 թվականի N 995-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2018 թվականի մարտի 24-ի ուժեղ քամու հետևանքով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու պետական քոլեջի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի շենքերին պատճառված վնասների հետևանքները վերացնելու նպատակով, որպես նվիրաբերություն տրամադրելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2018 թվականի ինն ամսում հատկացնել 1015.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածով)` նույն չափով չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու պայմանով, որից՝

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի տանիքի վերանորոգման համար՝ 317000 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու պետական քոլեջի տանիքի վերանորոգման համար՝ 398000 դրամ.

3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի ուսումնական մասնաշենքի տանիքի վերանորոգման համար՝ 300000 դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածի աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու պետական քոլեջին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանին՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. սեպտեմբերի 17
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 6-ի N 995-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 6-ի N 995-Ն որոշման