ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2017 թվականի |
թիվ 7 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 29 հավելված) 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության բնագավառում պարտավորությունների խախտման դեպքում փոխհատուցում վճարելու՝ կից ներկայացվող կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: