ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2018 թվականի N 1207-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2018 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը լրաց. 19.09.18 N 1223-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Տիգրան Ավինյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Սերժ Վարագ Սիսեռյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահե Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը և Վահագն Աթաբեկյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մխիթար Հայրապետյանինը, Արայիկ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Կարեն Վանյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Գարիկ Գրիգորյանինը և Ղազար Ղազարյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
(3-րդ կետը լրաց., փոփ. 19.09.18 N 1223-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Երևան-Փարիզ, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Փարիզ-Երևան երթուղիներով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. սեպտեմբերի 13 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-14-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | |
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ |
Տ. Ավինյան |
- ՀՀ փոխվարչապետ |
Զ. Մնացականյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Մ. Հայրապետյան |
- ՀՀ սփյուռքի նախարար |
Հ. Տոլմաջյան |
- Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
Վ. Ներսեսյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Ա. Մխիթարյան |
- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
Ա. Եղոյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Ս. Վ. Սիսեռյան |
- ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ |
Վ. Աթաբեկյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական |
Վ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ (11.09.2018 թ.-14.09.2018 թ.) |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Կ. Ազատյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Գ. Մովսեսյան |
- պետական պահպանության ծառայության աշխատող |
Հ. Վարդանյան |
- պետական պահպանության ծառայության աշխատող |
Կ. Վանյան |
- պետական պահպանության ծառայության աշխատող |
Ղ. Ղազարյան |
- պետական պահպանության ծառայության աշխատող |
Գ. Առաքելյան |
- պետական պահպանության ծառայության աշխատող (11.09. 2018 թ.-14.09.2018 թ.) |
Գ. Գրիգորյան |
- պետական պահպանության ծառայության աշխատող (11.09.2018 թ.-14.09.2018 թ.) |
| |
Մ. Խաչատրյան |
- Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ա. Անդրեասյան |
- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) |
Դ. Սարգսյան |
- Արմենիա հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Լ. Մանուկյան |
- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Հ. Քոսյան |
- «Այսօր Էյ Էմ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ) |
(հավելվածը լրաց., փոփ. 19.09.18 N 1223-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |