ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2018 թվականի N 1223-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 1207-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին և 3-րդ կետերը «Ֆրանսիայի Հանրապետություն» բառերից հետո լրացնել «(Փարիզ)» բառով.
2) որոշման 3-րդ կետը «գործուղման հետ կապված ծախսերը» բառերից հետո լրացնել «համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի,» բառերով.
3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «Վարագ Սիսեռյանինը» բառերից առաջ լրացնել «Սերժ» բառով, իսկ «Կարեն Ազատյանինը,» բառերից հետո՝ «Արման Շահինյանինը» բառերով.
4) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և Արման Շահինյանինը» բառերը.
5) որոշման հավելվածում՝
ա. «Վ. Սիսեռյան» բառերից առաջ լրացնել «Ս.» բառով,
բ. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր» բառերը փոխարինել «ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր» բառերով,
գ. «Արմենպրես լրատվական գործակալության» բառերը փոխարինել «Արմենիա հեռուստաընկերության» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. սեպտեմբերի 19 Երևան |