ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2018 թվականի N 160-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00268286) իրականացվող` 1,740,475,850 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. օգոստոսի 31 Երևան |
|
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. օգոստոսի 31-ի N 160-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Վերակառուցել 1988 թ. երկրաշարժի հետևանքով վնասված քաղաքային Բարեկամության զբոսայգին: Ապահովել Գյումրի քաղաքի բնակիչներին զբոսանքի և ժամանցի համար բարենպաստ պայմաններով: Երկրաշարժից տուժած տնակային ավաններում ապրող 20 ընտանիքների ապահովել բնակարաններով: Գյումրի քաղաքի երիտասարդների, ինչպես նաև զբոսայգու հարակից տարածքում գտնվող մանկական հիվանդանոցի երեխաների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ կառուցելով հարմարավետ և հետիոտնի համար հաճելի զբոսանքի արահետներ: Նպաստել Հայաստանի 2-րդ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նպաստել Գյումրի քաղաքի բնականոն զարգացմանը՝ ստեղծելով սոցիալական հարթակ հասարակության լայն զանգվածների համար: Զբոսայգու վերականգնումը կնպաստի քաղաքաշինության լայնածավալ զարգացմանը՝ մոտակա շրջանները պատմական կենտրոնի հետ ինտեգրելու հարցում և հարևան բնակավայրերի քաղաքացիներին շփման հարթակ ստեղծելու համար: | |||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրերի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: | |||
3. |
Բարեգործները |
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամ, ֆիզիկական անձինք (ներառյալ առանձին բարերարներ), հայկական և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ (ներառյալ բարեգործական), «Ազնավուր» հիմնադրամ | |||
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամ | |||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Բարեկամության զբոսայգի | |||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրերի իրականացման բյուջեն կկազմի 1,740,475,850 դրամ: | |||
7. |
Բարեգործություն ստացողը |
Գյումրի քաղաքի բնակիչները, Բարեկամության զբոսայգու տարածքին կից գործող մանկական հիվանդանոց այցելողները և այնտեղ բուժվողները, Հայաստանի Հանրապետություն այցելող հյուրերը, այգու տարածքում բնակելի և առևտրային տարածքներում բնակվողները, աշխատողները | |||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.07.2018 թ. – 01.06.2020 թ. | |||
9. |
Ծրագրի նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Միջոցառումների անվանումն ու նկարագրությունը |
Գնահատված ծախսեր (դրամ) | ||
1. Տնակային ավաններում ապրող անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու միջոցառումներ (01.07.2018 թ. – 31.08.2018 թ.) Տվյալ միջոցառման շրջանակներում իրականացվելու է 20 անօթևան ընտանիքներին նվիրատվություն (յուրաքանչյուր ընտանիքին միջինը 5 մլն դրամի չափով)՝ վերջիններիս համար բնակարաններ ձեռքբերելու նպատակով, ինչպես նաև ուսումնասիրություն տնակային ավաններում ապրողների կարգավիճակի, կարիքների և այլ մանրամասնությունների վերաբերյալ, անցակցվելու է վաճառքի ենթակա բնակարանների հավաքագրում՝ հաշվի առնելով տնակային ավաններում ապրողների կարիքները և անչափահասների քանակը տվյալ տնակում: Տնակներում ապրողների հետ, Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվելու է հասարակական քննարկում՝ վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, որի արդյունքում բնակիչներին առաջարկվելու է նոր բնակավայրերի տարբերակ: |
106,700,000 | ||||
2. Նախագծման, պլանավորման և այլ մասնագիտական աշխատանքների իրականացում (01.08.2018 թ.–01.09.2018 թ.) Միջոցառման ընթացում նախատեսվում է տարածքի ուսումնասիրություն ճանապարհային ենթակառուցվածքի, ոռոգման, հոսանքի և այլ կոմունիկացիոն ցանցերի առկայության և խնդիրների վերաբերյալ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ուսումնասիրություն, ձևավորում և դրանց հետ կապված այլ աշխատանքներ, տարածքի էսքիզային պլանավորում, տեղագրական հանույթ, տարատեսակ նախագծերի մշակում, այլ ինժեներական հետազոտություններ, մասնագիտական և դիզայներական աշխատանքներ: Իրականացվելու է հեղինակային վերահսկում: |
101,365,000 | ||||
3. Հողային աշխատանքներ (01.09.2018թ.- 01.11.2018թ.) 7.5 հա տարածքում խոպան հողի համապատասխան մշակում, հին կառույցների մնացորդների քանդում, շինաղբի դուրս բերում, նոր հողի տեղափոխում |
181,875,000 | ||||
4. Ինժեներական ենթակառուցվածքներ (01.11.2018թ.-01.03.2019թ.) 7.5 հա տարածքում ինժեներական ենթակառուցվածքների տեղադրում։ |
163,687,500 | ||||
5. Առկա շինություններ (01.11.2018 թ.- 01.03.2019 թ.) Գոյություն ունեցող շինությունների վերակառուցում (բեմ, այգու մուտք): Սանհանգույցների, սպասարկման շինությունների տեղադրում։ |
163,687,500 | ||||
6. Բարեկարգման աշխատանքներ 7.5 հա տարածքի բարեկարգում՝ արահետների մշակում, ջրային մակերևույթների ստեղծում և շատրվանների կառուցում, 200 նստարանների տեղադրում: |
181,875,000 | ||||
7. Կանաչապատման աշխատանքներ 7.5 հա տարածքում 200 հատ ծառի և թփերի տնկում, խոտածածկի ապահովում: |
181,875,000 | ||||
8. Այգու տարածքում տեղադրվող կարուսելների ներմուծում և պահեստավորում Կարուսելների, բաղադրամասերի առանձին մասերի և այլ սարքավորումների ձեռք բերում, կարուսելների տեխնիկական զննում, տրանսպորտային տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծման հետ կապված ծախսեր: Կարուսելների պահեստավորում: Մասնագիտական ծախսեր՝ կապված կարուսելները այգում տեղադրելու հետ, ինժեներական և տեխնիկական վերահսկում: |
461,889,750 | ||||
9. Կարուսելների տեղադրում 01.03.2019թ.- 01.06.2019: 11 կարուսելների և դրանց կառավարման կետերի տեղակայման տարածքի բարեկարգում, դրանց մոնտաժում, տեղադրում և գործարկում։ |
53,350,000 | ||||
10. Շարժական գույքի վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ: |
4,850,000 | ||||
11. 7.5 հա հանրային հողերի վարձակալություն։ |
1,515,625 | ||||
12. Խորհրդատվական (այդ թվում՝ իրավաբանական և հաշվապահական) ծառայություններ, վարչական աշխատակիցների աշխատավարձը և կառավարչական ծառայություններ (ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և վարչական այլ ծախսեր): |
96,664,380 | ||||
13. Գործուղման ծախսեր՝ հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որը նախատեսված է կազմակերպական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար: |
18,124,571 | ||||
14. Տրանսպորտային ծառայություններ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ: |
6,041,524 | ||||
15. Այգու հանդիսավոր բացման, ներկայացուցչական ծախսեր, տարեկան (եռամսյակային) հանդիպումների կազմակերպում, այդ թվում` շահառուների համար հյուրանոցային ծառայությունների, ավիատոմսերի, սննդի, տրանսպորտային ծառայությունների ձեռք բերում: |
13,580,000 | ||||
16. Հանրային իրազեկման և մարկետինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում, տպագրություն և ձևավորում: |
3,395,000 | ||||
Ընդամենը |
1,740,475,850 | ||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
• 11 կարուսելների և դրանց բաղադրիչ մասերի, պահեստամասերի և այլ սարքավորումների ներմուծում (ներառյալ տեղափոխման, պահեստավորման, տեխնիկական զննման ծախսերը) - 461,889,750 դրամ, • շինարարական նյութերի, կարուսելների տեղակայման, ոռոգման համակարգերի, նստարանների, լուսավորության, անվտանգության համակարգերի ձեռք բերում և ծառայություններ - 877,850,000 դրամ, • ծառերի և թփերի գնում (ներմուծում) և տեղադրում - 48,500,000 դրամ, • ճարտարապետական և շինարարական նախագծերի, մարկետինգային աշխատանքներ -104,760,000 դրամ, • հողի վարձակալության ծախս - 1,515,625 դրամ, • իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ -14,499,657 դրամ, • ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և վարչական այլ ծախսեր - 9,666,438 դրամ, • տրանսպորտային ծախսեր - 6,041,524 դրամ, • միջոցառումների կազմակերպման, ներկայացուցչական ծախսեր - 13,580,000 դրամ, • շարժական գույքի սպասարկման և վերանորոգման ծառայություններ - 4,850,000 դրամ: | |||
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
- վարչական աշխատակիցների աշխատավարձը - 72,498,285 դրամ | |||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ |
ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ վարչապետ, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարություն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Շիրակի մարզպետարան, Գյումրու համայնքապետարան, ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ | |||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Սույն ծրագրի իրականացման վերահսկողությունն իրականացնելու է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը։ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |