ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2018 թվականի N 1115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ, 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական՝ 2020 թվականի մարդահամարն անցկացնելու, ինչպես նաև դրա նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 18-27-ը ներառյալ:
2. 2020 թվականի մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի հավաքման եղանակների և տվյալների մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար փորձնական մարդահամար անցկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքում և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի, Ակունքի, Կամարիսի և Մայակովսկու համայնքներում՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ը ներառյալ:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի նույնականացված վարչական տվյալները մարդահամարի անցկացման նպատակով կիրառելու ու դրանց համակցելու նախագծի մշակումը և ապահովել 2019 թվականի փորձնական մարդահամարի իրականացման ընթացակարգերում դրանց կիրառումը:
4. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցող՝ մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ու հաստատել դրանց կազմը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովին ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, մյուս բոլոր համայնքների ղեկավարներին համակողմանիորեն աջակցել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթներում (քաղաքների և 5000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերի սխեմատիկ հատակագծերի ճշգրտման, բնակչության վարչական հաշվառման ամբողջականացման, սահմանված ժամկետներում ժամանակավոր մարդահամարային կադրերի թեկնածուների ներկայացման, ժամանակավոր աշխատանքային գրասենյակների տրամադրման և այլն):
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Կոտայքի մարզպետներին` ապահովել գործուն օժանդակություն (սույն որոշման 6-րդ կետում նշված գործառույթների իրականացում) սույն որոշման 2-րդ կետում նշված բնակավայրերում փորձնական մարդահամարի նախապատրաստման ու անցկացման ամբողջ ժամանակաընթացքում:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի հետ համատեղ, մինչև 2020 թվականի հունիսի 1-ը, ապահովել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության առանձին խմբերի (հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմերի, զինծառայողների, ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց) հաշվառման կարգերի մշակումն ու հաստատումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի մարդահամարի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Վիճակագրություն» ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ՝ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի մարզային վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարզային վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Քաղաքապետեր, համայնքների ղեկավարներ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |