Գլխավոր տեղեկություն
Номер
N 1491-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.11.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.11.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
07.11.2018
Дата вступления в силу
08.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2018 թվականի N 1491-Ա

 

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԵՎ ԿԼԱՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Կլարա Գասպարյանին 2018 թվականի նոյեմբերի 14-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ Սանկտպետերբուրգյան 7-րդ միջազգային մշակութային համաժողովին մասնակցելու նպատակով։

2. Լիլիթ Մակունցի և Կլարա Գասպարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ գործուղման օրապահիկի ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լիլիթ Մակունցի և Կլարա Գասպարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման գիշերակացը և ներքին փոխադրությունները կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

       

2018 թ. նոյեմբերի 7

Երևան

       

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան