ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2001 թվականի N 93
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրություններն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 12-ի N 446, սեպտեմբերի 6-ի N 606 և սեպտեմբերի 26-ի N 649 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում Ա. Բազեյանի և Հ. Ահարոնյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Երևանի քաղաքապետ Ռ. Նազարյանին (խորհրդի նախագահ) և Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Լ. Ղազազյանին:
|
Ա. Մարգարյան |