ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2018 թվականի N 542-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ծրագիրն իրականացնելու նպատակով ապահովել 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նշանակված լիազոր կազմակերպություններ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի ստորագրումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` համագործակցելով «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ` ապահովել 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրում վարկի օգտագործման ժամկետը մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը երկարաձգելու փոփոխության իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 542 -Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Ծրագրի անվանումը |
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիր (այսուհետ՝ ծրագիր) |
Ծրագրում օգտագործված եզրույթները, հապավումները և հասկացությունները |
ՀԱԷԿ - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, Վարկային համաձայնագիր - 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասինե համաձայնագիր, Պայմանագիր - ՀԱԷԿ-ի և ծրագրի կապալառու «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի միջև 2015 թվականի հունիսի 1-ին կնքված «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացում, ծառայությունների մատուցում և ապրանքների մատակարարում» N 309/688-Д պայմանագիր, N 1 լրացուցիչ համաձայնագիր - պայմանագրի՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի կառավարում» N 1 լրացուցիչ համաձայնագիր, ՀԿԲ - համակարգեր, կոնստրուկցիաներ և բաղադրիչներ (СКК-системы, конструкции и компоненты) СТО 1.1.1.01.006.0327-2015 փաստաթուղթ - «Կոնցեռն Ռոսէներգոատոմ» բաժենետիրական ընկերության կողմից մշակված ստանդարտ, գործող ատոմային կայանների բլոկերի շահագործման ժամկետի երկարացման համար, ՀՀ ՄԱԿԿ - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, ՇԼԺ - շահագործման լրացուցիչ ժամկետ (ДСЭ-дополнительный срок эксплуатации), ОПБ-88/97 (НП-001-97) - ատոմային էներգիայի օգտագործման ոլորտի դաշնային նորմեր և կանոններ, ատոմակայանների անվտանգության ապահովման ընդհանուր դրույթներ, ՏՀՀ - տեղեկատվական հաշվողական համակարգ (ИВС-информационно-вычислительная система), ԿՊՀ - կառավարման և պաշտպանության համակարգ (СУЗ-система управления и защиты), ՆՌՏՎՀ - ներռեակտորային և տեխնոլոգիական վերահսկման համակարգ (СВРТК-система внутриреакторного технологического контроля), ՏՏՍ - տրանսպորտային-տեխնոլոգիական սարքավորումներ (ТТО-транс-порнто-технологическое оборудование), ՌԱԹ - ռադիոակտիվ թափոններ (РАО-радиоактивные отходы), ԽԵՏ - խորը եռաթանձրացման տեղակայանք (УГУ-установка глубокого упаривания) ԲԲՍ - բաց բաշխիչ սարքավորում (ОРУ-открытое распределительное устройство): |
Ծրագրի իրականացման համար պատասխանատու կողմերը |
ՀԱԷԿ - պատվիրատու «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ - կապալառու |
Ծրագրի առարկան |
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների իրականացում՝ ներառյալ հետազոտման ենթակա ՀԿԲ-ի ցանկից դուրս մնացած ՀԿԲ-երի հետազոտությունների անցկացում, սարքավորումների մատակարարում, շինարարական - մոնտաժային գործարկման - կարգաբերման, գիտահետազոտական աշխատանքների, վերահսկողության և անհրաժեշտ փորձարկումների իրականացում՝ ներառյալ մոդիֆիկացիայի ենթարկվող ՀԿԲ տեխնիկական առաջադրանքին համապատասխան անվտանգության հիմնավորումների, նախագծային և աշխատանքային փաստաթղթերի մշակում, ինչպես նաև մոդիֆիկացիայից հետո դրանց համաբլոկային (դինամիկ) փորձարկումների ծրագրերի և տեխնիկական ձեռնարկների մշակում` ՀՀ-ում գործող ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան: |
Ծրագրի կազմը |
Ծրագիրը ներառում է հետևյալ աշխատանքները, ծառայությունները, սարքավորումների և նյութերի մատակարարումները՝ |
Ծրագրի իրականացման ժամկետները |
Ծրագիրը գործում է մինչև նրա կազմի մեջ մտնող բոլոր միջոցառումների իրականացումը և չի կարող գերազանցել վարկային համաձայնագրի գործողության ժամկետը: Սակայն, հաշվի առնելով, որ կատարված համալիր հետազոտության արդյունքների և էներգաբլոկի գոյապաշարը որոշող հիմնական համակարգերի ու սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով 2012-2015 թվականների ընթացքում նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների/ մատակարարումների ցանկն զգալիորեն ընդլայնվել է, Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետը դուրս է գալիս վարկային համաձայնագրով նախատեսված վարկի օգտագործման ժամկետից: Հաշվի առնելով աշխատանքների ավարտի պլանային ժամկետները՝ անհրաժեշտ է վարկային համաձայնագրում վարկի օգտագործման ժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 31-ից երկարաձգել մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը՝ պայմանով, որ ծրագրով նախատեսված աշխատանքները Կապալառուի կողմից կիրականացվեն պլանային նախազգուշական վերանորոգումների ժամկետների ընթացքում: Վարկային համաձայնագրում վարկի օգտագործման ժամկետի երկարաձգումը թույլ կտա որակով իրականացնել պլանավորված աշխատանքները, որոնք կապված են ՀԱԷԿ-ի անվտանգության հետ և չի բերի ծրագրի՝ 300 մլն ԱՄՆ-ի դոլար գնի փոփոխության: Աշխատանքների իրականացման և սարքավորումների մատակարարման մանրամասն ժամկետները որոշվում են ըստ աշխատանքների օրացուցային պլանների, որոնք մշակվում և համաձայնեցվում են պատվիրատուի և կապալառուի միջև մասնավոր տեխնիկական առաջադրանքի, տեխնիկական պահանջի և մասնագրի համար: |
Ծրագրի փոխկապակցվածությունը ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի և այլ լրացուցիչ համաձայնագրերի հետ |
Ծրագրի իրականացման նպատակով լրացուցիչ համաձայնագիրը կնքվում է պատվիրատուի և կապալառուի միջև` ՀՀ կառավարության հանձնարարականով: Լրացուցիչ համաձայնագրի լրացումներն ստորագրվում են պատվիրատուի և կապալառուի կողմից` ըստ գնումների ընթացակարգերի արդյունքների, որոնք իրականացվում են կապալառուի կողմից և նախապես ենթակա են քննարկման ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի մակարդակով: Լրացուցիչ համաձայնագիրը և լրացումները՝ ստորագրումից անմիջապես հետո, ուղարկվում են ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարություններ` ֆինանսավորման ընդունելու նպատակով: Հաշվի առնելով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների ու մատակարարումների ծավալների ընդլայնումը և դրանով պայմանավորված ժամկետների երկարաձգումը, նախատեսվում է N 1 լրացուցիչ համաձայնագրում սահմանված կարգով կատարել փոփոխություն և երկարաձգվող ժամանակահատվածի յուրաքանչյուր լրացուցիչ եռամսյակի համար նախատեսել 1 636 363,64 ԱՄՆ-ի դոլար ծրագրի կառավարման լրացուցիչ վճար: Ծրագրի կառավարման լրացուցիչ վճարի առավելագույն գումարը կկազմի 9 818 181,84 ԱՄՆ-ի դոլար և կվճարվի միայն Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի տնտեսված միջոցներից: Ընդ որում, լրացուցիչ վճարի 55 %-ը կվճարվի յուրաքանչյուր եռամսյակ, իսկ 45 %-ը կհաշվարկվի, կկուտակվի և կվճարվի ծրագրի իրականացման ավարտից հետո: Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի տնտեսված միջոց է համարվում N 309/688-Д պայմանագրի գնի (որը ձևավորվում է բոլոր կնքված լրացուցիչ համաձայնագրերի գների գումարից և չի կարող գերազանցել 300 մլն ԱՄՆ-ի դոլարը) և 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ կնքված լրացուցիչ համաձայնագրերի շրջանակներում փաստացի իրականացված վճարումների տարբերությունը: |
Ծրագրի գինը |
Ծրագրի ընդհանուր գինը կազմում է՝ 300 մլն ԱՄՆ-ի դոլար հանած ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի ստորագրման պահին կնքված բոլոր լրացուցիչ համաձայնագրերի գումարային արժեքը: Այս գինը հանդիսանում է սահմանային առավելագույն` ծրագրի կատարման ամբողջ ժամանակահատվածի համար և ծրագրի իրականացման ընթացքում այն ենթակա է ճշգրտման՝ հաշվի առնելով անցկացվող գնման ընթացակարգերը: Ծրագրի աշխատանքների կատարման վրա չծախսված միջոցները (տնտեսված միջոցներ հանած 9 818 181,84 ԱՄՆ-ի դոլար) խնայողություն չեն և պետք է ուղղվեն համաձայնագրերով նախատեսված Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրի իրականացմանը: |
Ծրագրի շրջանակներում մատակարարների/ կապալառուների ներգրավման պայմանները |
Աշխատանքներն սկսելուց առաջ պատվիրատուն և կապալառուն ստորագրում են մասնավոր տեխնիկական առաջադրանք (ՄՏԱ), տեխնիկական պահանջներ ու մասնագրեր (ՏՊՄ) և աշխատանքների օրացուցային պլան (ԱՕՊ): Ենթակապալառուի ընտրության նպատակով կապալառուն իրականացնում է գնումների ընթացակարգեր` համաձայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գնումների միասնական ճյուղային ստանդարտի (ԵՕՍԶ) պահանջների` պատվիրատուի հետ համաձայնեցված և նրա կողմից ստորագրված ՄՏԱ-ի, ՏՊՄ-ի և ԱՕՊ-ի հիման վրա: Գնումների ընթացակարգն իրականացվում է կապալառուի կողմից` ներգրավելով պատվիրատուի ներկայացուցիչներին` գնման ընթացակարգի մասնակիցների առաջարկները տեխնիկական մասով գնահատելու համար: Գնումների ընթացակարգի ձևը որոշվում է Կապալառուի կողմից` ԵՕՍԶ-ի պահանջներին համապատասխան: Ըստ գնման ընթացակարգի արդյունքների կողմերն ստորագրում են լրացուցիչ համաձայնագրի լրացում` նախապայմանագրային բանակցությունների արդյունքում որոշված գնով՝ ՄՏԱ, ՏՊՄ և ԱՕՊ հավելվածներով: Կապալառուն իրավունք ունի ներգրավելու ցանկացած անհրաժեշտ քանակի ենթակապալառու կազմակերպությունների, ենթամատակարարների և արտադրող գործարանների` ՄՏԱ-ի և ՏՊՄ-ի պահանջները որակով և նշված ժամկետում կատարելու համար: |
Ծրագրի շրջանակներում վճարման պայմանները |
1) Կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, մատակարարված սարքավորումների վճարումն իրականացվում է կապալառուի և պատվիրատուի կողմից ստորագրված հանձնման-ընդունման ակտերի հիման վրա: 2) Կապալառուն իրավունք ունի իր հայեցողությամբ, առանց պատվիրատուի հետ համաձայնեցնելու, սակայն տեղեկացնելով վերջինիս, վերաբաշխել միջոցները լրացուցիչ համաձայնագրի ծախսերի վերաբերյալ հոդվածների միջև` չգերազանցելով ծրագրի գինը: Միջոցների վերաբաշխումը չպետք է ազդեցություն ունենա աշխատանքների ավարտի ժամկետի և դրանց որակի վրա: 3) Կապալառուն յուրաքանչյուր եռամսյակը մեկ տեղեկացնում է պատվիրատուին լրացուցիչ համաձայնագրի` փաստացի պայմանագրված, կատարված և ֆինանսավորված աշխատանքների ծավալների մասին: 4) Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը «Վնեշէկոնոմբանկ» (Պետական կորպորացիա «Բանկ ռազվիտիյա ի վնեշնէկոնոմիչեսկոյ դեյատելնոստի» («Внешэкономбанк» (Государственная корпорация «Банк развития и внешнеэкономической деятельности» (ВЭБ) ներկայացնելու օրվանից սկսած ավելի քան 60 օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ համաձայնագրով մատակարարված սարքավորման դիմաց, ինչը հաստատվում է տրանսպորտային ապրանքագրով և Պատվիրատուի լիազորված ներկայացուցչի կողմից ստորագրված սարքավորման ընդունման-հանձնման ակտով, կապալառուի կողմից ակրեդիտիվով վճարը չստանալու դեպքում, կապալառուն իրավունք ունի կասեցնելու մատակարարումների իրականացումը և դիմելու պատվիրատուի աջակցությանը խնդրի լուծման հարցով, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուին տրամադրել բազմակողմանի աջակցություն՝ ՀՀ կենտրոնական բանկ դիմելու և տվյալ իրավիճակի կարգավորմանն ուղղված, իրենից կախված այլ անհրաժեշտ գործողությունների իրականացման միջոցով: |
(հավելվածը փոփ. 18.10.18 N 1167-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |